20 окт. 2011 г.

Սովորում ենք սիրել գովազդը......ՄԱՍ 2



    Բարևներ բոլորին: Գրելու եմ էլի գովազդների մասին: Չեմ կարծում թե ձեզանից շատերին է հետաքրքրել նայել հայտնի արտասահմանյան ընկերությունների պատրաստած գովազդային պոստեռները: Ասեմ, որ ես շատերի աշխատանքներն եմ ուսումնասիրել  և հատուկ ձեզ համար դրանցից ընտրել եմ ամենակրեատիվ և ամենազվարճալիները: Ուզում եմ դրանք ներկայացնել ձեզ, որպեսզի դուք տեսնեք, թե որքան  աղքատիկ է հայկական գովազդային գործակալությունների և ընկերությունների մարքեթինգով զբաղվողների կրեատիվության բազան: Չէ, սխալ չհասկանաք,ես չեմ ուզում նվաստացնել մերոնց: Ուղղակի ուզում եմ ցույց տալ, թե ինչերի է ընդունակ մարդու ստեղծագործական միտքը: Իսկ մերոնք միշտ ընկնում են շաբլոնների հետևից և չեն ցանկանում մտածել: Ու դրա հետևանքը լինումա էն տխուր տեսարանը, որին մենք ամեն օր ականատես ենք լինում դրսում և ամեն տեղ:        Նայեք նկարները և համեմատեք`


19 окт. 2011 г.

ԳլՅամու՞ռ, թե սնդուսափայլ...այս է խնդիրը:

             

    Այս գրառումս ուզում եմ նվիրել հայ աղջիկներին: Բայց չեմ կարծում, թե լավ նվերա լինելու շատերի համար: Ուզում եմ գրել գլՅամուռ մասսայի մասին, որի պատճառով քիչ-քիչ մեռնումա մերը`հայկականը: Ամեն ինչ սկզբից:
    Առավոտյան դուրս եմ գալիս,որ գնամ համալսարան: Ճանապարհիս դպրոց կա: Իմ և նրանց ժամերը համընկնում են ու ցավոք մենք հանդիպում ենք: Նայում եմ…15 տարեկան “դպրոցական” աղջիկա: Ուզած չուզած նկատում եմ հագածը (անտարբեր անցնելն անհնարա): Ուրեմն տեսեք… հագելա նորմալ տաբատ, բայց կապելա գլխից մեծ “Hello Kitty”-ի բռենդով գոտի, վերնաշապիկը էլի “Hello Kitty” ՌոԶվի գույնի, ու նեեեենցա փայլում, որ արևի տակ ոնց որ տոնածառի լույս լինի, բռնելա մի հատ “սումոչկա” ,որի մեջ հազիվ մի 2 հատ նեղ տետր ու 2 հատ էլ գիրք կտեղավորվի: Մտածում եք “բա դպրոցականա ու՞ր են գրքերը”:

17 окт. 2011 г.

Ո՞րն է հմայքի իրական գաղտնիքը:

                        
                     

    Ի՞նչ տարբերություն կա գեղեցկության ու հմայքի միջև: Ինչի՞ վրա է հիմնվում կնոջ և տղամարդու միմյանց  նկատմամբ հետաքրքրության առաջացումը: Պատասխանը ձեզ կթվա տարօրինակ և անհավատալի: Բայց պատասխանին անդրադառնանք մի քանի տող ներքև:




 Հմայքը փոխազդում է մարդու ուղեղի այն հատվածի վրա, որը ղեկավարում է նրա <<կենդանական զգացումները>>` քաղցը, ագրեսիան, սեռական էմոցիաները և այլն: Իսկ ո՞րն է հմայքի գաղտնիքը: Ահա հենց այստեղ է թաքնված ողջ ճշմարտությունը: Հմայքի գաղտնիքը մարդու մարմնի բնական հոտն է: Ահա, թե ինչն է իրականում ձգում կամ վանում հակառակ սեռի ներկայացուցիչներին: Հենց մաշկի բնական հոտն է, որ մարդկանց մոտ արթնացնում է սերունդը շարունակելու հնագույն բնազդը: Դրանից է կախված զուգընկերոջ ընտրությունը: Եվ վերջապես հոտով է հնարավոր գտնել միակ ու անկրկնելի երկրորդ կեսին: Քանի որ նախ սիրում են հոտը, հետո միայն մնացածը: Եվ այդ հոտը հնարավոր չէ անցկացնել ոչ մի օծանելիքի միջոցով: Չնայած շատերը վախենում են իրենց հոտից և այդ պատճառով օգտագործում են զանազան օծանելիքներ: Վախենում են, քանի որ մարդը չի կարող առնել իր սեփական հոտը, ի տարբերություն դիմացինի և չգիտի թե դիմացինը ինչպես դա կընդունի: Ընդհանրապես կնոջ մաշկի հոտից պետք է «сносить крышу» у мужчины և ընդհակառակը` կնոջինը տղամարդու մաշկի հոտից:

16 окт. 2011 г.

Խոզապուխտը տարածվել է ամբողջ համացանցով մեկ...

                 
      Իսկ դուք գիտե՞ք, որ  spam-ը իրականում չի ունեցել այն իմաստը , որով մենք հիմա գործածում ենք: Այն ավելի հին է քան www-ն: Հիմա սպամ ընդհանուր առմամբ անվանում են անօրինական ձևով տարածվող ցանկացած ինֆորմացիա, որը համաձայնեցված չէ հասցեատիրոջ հետ:
    Եվ այսպես, սկզբում սպամ անվանել են մսի կիսաֆաբրիկատները, որոնք նման էին վարդագույն երշիկի ֆարշի: Բառը բացվում է որպես Spiced hAm-պղպեղով խոզապուխտ: Այդ բառը հորինվել և որպես ապրանքանիշ ռեզերվ է արվել Hormel ընկերության կողմից: 1930-ական թվականներին այդ ընկերությունում կուտակվել էր 3-րդ աստիճանի հնության չիրացված մսի հսկայական պաշարներ:

    1937
թ. Ընկերությունը սկսեց ակտիվ մարքեթինգային գործունեություն ծավալել ավելցուկը իրացնելու համար: Այդպես ամեն տեղ հայտնվեց spam-ը: Ամերիկացիները չգնեցին դա, բայց դրա փոխարեն Hormel-ը ահռելի քանակությամբ կիսաֆաբրիկատ, ժողովրդական լեզվեվ ասած, նաղդեց ամերիկյան ռազմական գրասենյակի և նավատորմի վրա: Նրանք նույնպես չկարողացան այդքանը ուտել և ուղարկեցին Լենդլիզի անդամ երկրներ: Պատերազմից հետո Անգլիայում, տնտեսական ճգնաժամի պայմաններում spam-ը կազմում էր անգլիացիների սննդի հիմնական մասը: Կիսաֆաբրիկատների մի մասը ուղարկվեց նաև ՍՍՀՄ, որտեղ հետպատերազմյան շրջանում այն մեծ պահանջարկ էր վայելում:

15 окт. 2011 г.

Իսկ դու երջանի՞կ ես:

                              






   Շատերը մտածում են,թե երջանկություն չկա, կամ նրանցից երես է թեքել և շուտ հիասթափվում են կյանքից: Սակայն դա նրանց կյանքում ինչ-որ վատ էտապի հետևանք է: Հավատացեք ամեն ինչ հնարավոր է ուղղել, եթե միայն կա ցանկություն: Եթե դուք լսում եք,որ ինչ-որ մեկն ասում է, թե ամեն ինչ կորած է և ոչինչ հնարավոր չէ անել, ապա հաստատ համոզված եղեք, որ նրա մոտ բացակայում է ցանկությունը, կամ իր հանդեպ հավատը: Չկա “չի ստացվում”, կա “չեմ ուզում”: Բայց ես չեմ կարծում, թե մարդ կա,որ չի ուզում երջանիկ լինել: Թույլ մի տվեք ձեր կյանքի վատ էտապը կոտրի ձեզ, այլ դրան հակառակ ոտքի կանգնեք և պայքարեք ձեր երջանկության համար: Դուք արժանի եք երջանիկ լինելուն:

Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ կողմից 15 խորհուրդ երջանիկ լինելու համար.
1)      Ժպտա աշխարհին, որպեսզի աշխարհն էլ քեզ ժպտա,
2)      Գնահատիր այն, ինչ ունես: Քանի որ կատարյալը փնտրելու ճանապարհին դա էլ կկորցնես,
3)      Եղիր պոզիտիվ, դա կօգնի ելք գտնել ցանկացած բարդ իրավիճակից,
4)      Հետևիր արտաքինիդ, մարդու մասին առաջին տպավորությունը ձևավորվում է դրա հիման վրա,
5)      Հագնվիր այնպես,ինչպես դու ես ուզում, ոչ թե շրջապտը,
6)      Մի հուսահատվիր սխալներիդ պատճառով. մարդը սխալական է : Սովորիր սխալներիդ վրա, բայց միտումնավոր սխալ մի գործիր,
7)      Մի թերագնահատիր քո հնարավորությունները, այլ կատարելագործիր դրանք,
8)      Ամբոխը ձգտում է սպանել անհատականություններին: Մի դարձիր նրա զոհը,
9)      Արա այն ինչ սիրում ես, ոչ թե այն, ինչը թելադրում է քեզ միջավայրը,
10)  Քո առջև դիր նպատակներ և եղիր նպատակասլաց,
11)  Երբեք մի կորցրու համբերությունդ.դա քո նպատակներին հասնելու վերջին    բանալին է
12)  Հարստացիր, որպեսզի հարստությունը դադարի քեզ համար արժեք լինելուց,
13)  Եղիր մարդ ու հարգիր բոլորին, չէ որ ամեն ինչ փոխադարձ է,
14)  Սիրիր ու նվիրվիր նրան, ով քեզ շատ է սիրում , ոչ թե փնտրիր նրանից լավին,
15)  Թեթև ապրիր, որպեսզի կարողանաս դիմանալ կյանքի ծանրությանը:
Հուսով եմ այս խորհուրդներս կօգնեն ձեզ:

Ամենակարևորը ժպտա: Ժպիտը միակ կորն է , որն ուղղում է ամեն ինչ: