22 янв. 2012 г.

Ծաղիկներ...ծաղիկներ...ծաղիկներ...



    Պայծառ ողջույններս բոլորին: Մի քիչ ուշ նորից գրում եմ: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ, ուղղակի ուզում էի քննություններս հանձնել նոր գրել, բայց մեկ է էլի չստացվեց, որովհետև դեռ մի հատ էլ ունեմ: Բայց լավ, թողնենք այդ ծեծված թեման: Անցնենք բուն նյութիս:
Ծաղիկներ: Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծամասնությունը, բայց ոչ բոլորը, սիրում են ծաղիկներ: Սիրում են թե նվեր ստանալ և թե գնել, սիրում են նաև խնամել, պահել, փայփայել: Նման մարդիկ, որպես կանոն, լինում են բարի, սիրառատ, հոգատար:
Ծաղիկները իրենց հիասքանչ գեղեցկության հետ միասին ունեն նաև շատ տարբեր նշանակություններ: Ոմանք գիտեն դրանք և ծաղիկներ նվիրում են ըստ նշանակության, իսկ ոմանք էլ ուղղակի սրտանց նվիրում են: Երկու տարբերակներն էլ ունեն մեկ նպատակ` հաճույք պատճառել դիմացինին,իսկ նման անակնկալ նվերները ավելի են մեծացնում ուրախության չափը:
Ծաղիկներ նվիրելու համար պարտադիր չէ իմանալ դրանց նշանակությունը, բայց եթե գիտես, ապա այդ բազմազան ու գունագեղ հրաշքների աշխարհում ընտրությունն ավելի է հեշտանում: Եվ այսպես ուզում եմ ձեզ ներկայացնել որոշ ծաղիկների նշանակությունները:
Սկսենք իմ ամենա ամենա սիրելի ալ կարմիր վարդից



Կարմիր վարդ-սեր և կիրք…կարող է ունենալ հետևյալ նշանակությունները` <<Ես քեզ սիրում եմ>>, <<Ես չեմ կարող ապրել առանց քեզ>>, <<Դու պետք է իմը լինես>>,











Կարմիր վարդի կոկոն-<<Ինձ թվում է` ես սիրահարվել եմ քեզ>>,  <<Ես ուրախ եմ, որ մենք ծանոթացանք>>, <<Օրեցօր իմ զգացմունքները քո հանդեպ ավելի են խորանում>>,











Սպիտակ վարդ- մաքրություն և անմեղություն, ամոթխածություն ու քնքշություն, խորհրդավորություն <<Ես կհասնեմ քեզ>>, <<դու հրեշտակ ես>>,













Դեղին վարդ- երջանկություն, ուրախություն, <<Դու իմ ուրախությունն ես>>: Այս ծաղիկը արտահայտում է ամենադրական հույզերը: Այս ծաղիկները ոչ մի կապ չունեն դավաճանության ու խանդի հետ, չնայած այդ բացատրությունը շատ տարածված է,







Երիցուկ-երիտասարդություն, անմեղություն,անվստահություն, ռոմանտիզմ,

Ակացիա- գաղտնի սեր, ողջախոհություն, միայնություն: Սա նշան է զղջման և սեփական սխալների ընդունման: Նվիրողը ուզում է ասել. <<Դու իմ կյանքի լավագույն մասնիկն ես>>, <<Ինչու ՞մենք հիմա միասին չենք>>, <<Արի ամեն ինչ նորից սկսենք>>,






Ամբրոսիա(амброзия,ragweed)-անհամեստ ակնարկներ, ավելիի սպասում, <<Ես սպասում եմ>>, <<Ավելի համարձակ եղիր>>, <<արի ապրենք այսօրվա օրով>>,








 






Անահիտի աչուկներ- օդային համբույր, ուրախություն, զվարճություն, <<Ես կարոտում եմ>>,













Гардения (հայերեն տարբերակը ցավոք չգիտեմ)-գաղտնի սեր, <<Դու հիասքանչ ես>>:  Եթե ձեզ նվիրել են այս ծաղիկը, ուրեմն իմացեք, որ ձեր երկրպագուն հիանում է ձեզնով, և հավանական է նա անհամարձակ է ու կարծում է, որ դուք իրենից ավելի լավին եք արժանի,









Գեորգինա- քմահաճություն, փոփոխականություն, անցողիկ հրապուրանք: Նվիրողն ասում է` <<Դու ինձ դուր ես գալիս, բայց ես ոչինչ չեմ կարող խոստանալ>>, <<ես պատրաստ չեմ լրջացնել մեր հարաբերությունները>>, <<Ինչո՞ւ ամեն ինչ բարդացնել>>,













Գերբերա- խորհրդավորություն, ժպիտ, ֆլիրտ, օպտիմիզմ: Նվիրողը արտահայտում է իր համակրանքը և ակնարկում, որ միասին շատ ուրախ կլինի: Այս ծաղիկը շատ պոզիտիվ նվեր է ընկերների, գործընկերների, սիրելիների համար…Եթե ցանակնում եք ինչ-որ մեկի հետ կիսվել լավ տրամադրությամբ, ապա նվիրեք նրան գերբերա,









Թրաշուշան (Гладиолус)-<<Ես իսկապես անկեղծ եմ>>, <<Ոչնչից մի վախեցիր>>: Սա գլադիատորների ծաղիկն է: Այս ծաղիկը նվիրողը ուժեղ, վստահելի և փողզիջումների չգնացող մարդ է,



















Հորտենզիա (Гортензия)- <<Հիշիր իմ մասին>>, համեստություն, անկեղծություն, հույս: Շատ ազգեր հավատում են, որ այս ծաղիկը կարող է ետ մղել հիվանդություններն ու անհաջողությունները,











Հասմիկ- զգացմունքայնություն, կանացիություն, վայելչություն, գրավչություն: Հնդկաստանում Հասմիկը համարում են <<լուսնի լույս սիրո մեջ>>,















Կակտուս-համառություն, նպատակասլացություն, ինքնահավանություն: <<Քեզ չի՞ զզվեցրել  միայնությունը>>,  <<Ես քեզ հասկանում եմ ավելի լավ, քան ինչ-որ ուրիշ մեկը >>, <<Մենք նման ենք իրար>>,








Կալլա- <<Դու հիասքանչ ես>>:  Եթե տղամարդը ձեզ Կալլա է նվիրում, համոզված եղեք, որ նա ջենտլմեն է և շատ օրիգինալ մարդ,

















Կամելիա- հիացմունք, կատարելություն, շնորհակալություն: <<Դու աստվածային էակ ես>>,
Վարդագույն Կամելիա- <<Ես քեզ կարոտել եմ>>,
Կարմիր Կամելիա- <<Դու հուր ես իմ սրտում>>,
Սպիտակ Կամելիա- <<Դու հիասքանչ ես>>,







Նարդոս- հիացմունք, միայնակություն: <<Ես քեզ երբեք չեմ մոռանա>>, <<Ոչ ոք չի կարող քեզ փոխարինել>>:











Ահա թե ինչես են խոսում ծաղիկները: Սակայան սրանք աշխարհի ծաղկեփնջի մի փոքրիկ մասն են կազմում: Ես փորձեցի գրել ամենաշատ նվիրվողների մասին: Հուսով եմ գրածս ձեզ կօգնի կողմնորոշվել ծաղիկների բարդ ընտրության ժամանակ:
Իսկ վերջում ուղղակի կասեմ`….Цветы должны быть без повода… Счастье должно быть настоящим… Дом — тёплым… Любовь должна быть взаимной… Погода… — а без разницы какая погода!
Հարգանքներով` Գունավորիկ









3 комментария:

  1. շաաաաաաաատ լավն էր -.Цветы должны быть без повода… Счастье должно быть настоящим… Дом — тёплым… Любовь должна быть взаимной… Погода… — а без разницы какая погода!

    ОтветитьУдалить