29 дек. 2011 г.

Ահա ևս մեկ ավարտ...բայց նոր` ավելի լավ կյանքի սկիզբ...


    Տարեվերջյան ջերմ ողջույններս բոլորին: Ամանորին մնացել են հաշված ժամեր: Բոլորի տանը տոնական խառնաշփոթ է, մեր տունն էլ բացառություն չէ: Բայց ես ցանկացա անպայման գրել այս գրառումը, որպես տարվա փակում: Ես եկա այս ասպարեզ ընդհամենը 2 ամիս առաջ: Ես դեռ չեմ հասցրել շատ բան ասել ձեզ, բայց կարծում եմ այս ընթացքում քիչ բան էլ չեմ ասել: Ու ես հասցրել եմ սիրվել իմ կողմից շաաատ սիրված ընթերցողներիս կողմից:  Շնորհակալ եմ, որ կողքիս եք: Հատկապես շաաատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել <<Քայլ առ քայլ…>> բլոգի Հասմիկին և <<Իմ աշխարհը` ձեր աչքերով>> բլոգի Սիրարփիին: Շնորհակալություն ամեն ինչի համար:

28 дек. 2011 г.

Հայտնաբերվել է նոր վարակ` ամանորյա հեքիաթային տրամադրություն անունով.....


  Լա-լա-լա     լա-լա-լա    լա-լա-լա-լա-լաաաա………...Ուրախագույնս ուրախ բարևներս բոլոր ընթերցողներիս: Բարձր տրամադրությամբ եկել եմ ձեզ ժպիտ պարգևեմ: Գլխիս դրված Ձմեռ Պապիկի գլխարկը մի տեսակ հեքիաթային և պայծառ տրամադրություն է ստեղծել ինձ մոտ: Ու ես անպայման ուզում եմ դրանով վարակել ձեզ:Դրա համաաաար առաջարկում եմ դիտել ներքևում դրված տեսահոլովակները` ցանկալի է գլխարկներով և ամանորյա տաք շնչով պարուրված: Առաջինը ցանկալի է, բայց պարտադիր չէ, երկրորդը` և ցանկալի է և պարտադիր:))) Հավատացնում եմ հիասքանչ տրամադրությունը կապահովվի: Դե համեցեք, դիտեք, մեկնաբանեք…..

26 дек. 2011 г.

Պարը, որպես դրական էներգիայի աղբյուր...և թե ինչ են իրենցից ներկայացնում հնդկական պարերը:

Ես այսօր ուզում եմ գրել ինձ համար շատ հոգեհարազատ ու սիրելի թեմայի մասին: Մինչ կսկսեք կարդալը, ասեմ, որ նյութը բավականին երկար է, բայց չափազանց հետաքրքիր: Չեմ կարծում, որ արժե կարդալ ու կիսատ թողնել, այնպես, որ եթե ժամանակ չունեք կարդալ մինչև վերջ, ապա ավելի լավ կլինի մնա հետո գաք: Ուրեմն այսպես, ես գրելու եմ պարերի մասին, բայց ոչ թե սովորական, այլ հնդկական պարերի մասին:
    Մինչ հնդկականին անցնելը, մի փոքր պարի մասին: Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարելը մարդուն հաղորդում է հսկայական դրական էներգիա: Բացի այդ, պարը զգալիորեն լավացնում է նյութափոխանակությունը,  սրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքը, բարձրացնում է իմունիտետը: Պարը հատկապես օգնում է այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ են անցկացնում նստած վիճակում (այսինքն ժամերով նստում են համակարգչի դեմը, որը, ինչպես գիտենք մահացու վտանգի առաջ է կանգնեցնում մեզ…սրա մասին կարող եք կարդալ իմ կողմից շատ սիրելի http://www.e-armenians.com-ի այս գրառման մեջ)…Բազմաթիվ հոգեբանների տեսանկյունից պարը խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ում մոտ նկատվում է չափից դուրս վախի զգացողություն կամ անինքնավստահություն: Այս ամենի հետ մեկտեղ, այն օգնում է գեղեցկացնել կազմվածքը: Հաշվարկված է, որ 30 րոպե ժամանակակից պարը կարող է այրել մոտ 300 կկալ, իսկ բալետը և չիչոտկան 200 կկալ: Նշեմ նաև, որ պարերը բարձրացնում են աղջիկների սեքսուալությունը (տնավարի ասած դառնում են sexy): Բժիշկ-արվեստա-թերապեֆտների կարծիքով պարը ավելի լավ է բուժում հոգին, քան խոսքերը: