29 дек. 2011 г.

Ահա ևս մեկ ավարտ...բայց նոր` ավելի լավ կյանքի սկիզբ...


    Տարեվերջյան ջերմ ողջույններս բոլորին: Ամանորին մնացել են հաշված ժամեր: Բոլորի տանը տոնական խառնաշփոթ է, մեր տունն էլ բացառություն չէ: Բայց ես ցանկացա անպայման գրել այս գրառումը, որպես տարվա փակում: Ես եկա այս ասպարեզ ընդհամենը 2 ամիս առաջ: Ես դեռ չեմ հասցրել շատ բան ասել ձեզ, բայց կարծում եմ այս ընթացքում քիչ բան էլ չեմ ասել: Ու ես հասցրել եմ սիրվել իմ կողմից շաաատ սիրված ընթերցողներիս կողմից:  Շնորհակալ եմ, որ կողքիս եք: Հատկապես շաաատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել <<Քայլ առ քայլ…>> բլոգի Հասմիկին և <<Իմ աշխարհը` ձեր աչքերով>> բլոգի Սիրարփիին: Շնորհակալություն ամեն ինչի համար:

       Եվս մեկ տարի անցավ մեր կյանքից: Բայց հիմա առաջարկում եմ ոչ թե մտածենք, որ մի տարով էլ մեծացանք, այլ որ անցավ ևս մեկ հաջողություններով լի տարի, ուրախանանք որ ապրեցինք այս տարին: Եկեք հիմա չհիշենք վատը: Վատը մնացել է ետևում, հեռուուու ինչ-որ տեղ: Հիմա պետք է մտածել վաղվա օրվա մասին: Ապրել այսօրվա և վաղվա օրով: Անցյալին բաց թողնենք թող գնա: Չէ՛ չէ՜….անցյալը չպետք է մոռանալ, նա ով չունի անցյալ, նա չունի նաև ապագա: Հիշենք անցյալը, ապրենք ներկայով, մտածենք ապագայի մասին:
    Չեմ ուզում շատ երկար գրել: Բոլորս էլ դեռ կիսատ գործեր ունենք: Ուզում եմ ուղղակի շնորհավորել բոլորիս գալիք նոր տարին: Թող 2012-ի վիշապը օգնի մեզ հասնել նորանոր հաջողությունների, թող տարին լինի երջանկության, սիրո տարի: Առանց սիրո կյանք չկա: Կապ չունի թե սերն առ ու՞մ կամ ի՞նչ է, կարևորը այն կա: Մաղթում եմ նաև ցանկությունների իրականացման տարի: Ես ինքս շաաաատ երազանքներ ու ցանկություններ ունեմ, ինձ էլ եմ մաղթում նույն բանը: Լավ սիրելի ընթերցողներ ջաաաան….Կհանդիպենք հաջորդ տարի:
    Շնորհավոր բոլորիդ գալիք տարին: Ուրախ 2012 թվական:
Հարգանքներով` Գունավորիկ

4 комментария:

  1. Գունավորիկ ջան դու արդեն իսկ շատ բան ես ասել ու հայկական բլոգոսֆերան լցրել ես բարությամբ, ինչը ոչ բոլոր բլոգգերներին է հաջողվում: Հուսով եմ՝2012ին էլ ավելի եռանդով ու ջերմությամբ կգրես: Իսկ ես միշտ մեծ հաճույքով կկարդամ ու կմեկնաբանեմ:
    Շնորհավոր Նոր տարի :)

    ОтветитьУдалить
  2. Շնորհակալություն Սիրարփի ջաաան ջերմ խոսքերի համար: Խոստանում եմ, որ գալիք տարում ավելի եռանդով կաշխատեմ:Իսկ գրառումներիցս միշտ ջերմություն կզգաք:
    Շնորհավոր Նոր տարի:)))

    ОтветитьУдалить
  3. Սիրանուշ ջա~ն, ահավոր հաճելի անակնկալ էր:))) Ամանորյա տրամադրությամբ մաղթում եմ, որ Քո գրչի ու տրամադրության պայծառ գույները շատ անգամ ավելի շատ ընթերցողների հասնեն: Անչափ շնորհակալ եմ, Տարին սկսվել է հիանալի տրամադրությամբ: Բլոգոսֆերայում անկրկնելի գունեղ են գրառումներդ, պոզետիվ ու հաճելիորեն զարմացնող: :)
    Շնորհավոր Ամանոր: :*

    ОтветитьУдалить
  4. Շնորհակալ եմ Հասմիկ ջան, թող որ բոլոր ասծներդ կատարվեն: Քո Նոր տարին ևս շնորհավոր, ցանկանում եմ լիքը լիքը լավ բաներ:

    ОтветитьУдалить