17 дек. 2011 г.

Ողջույն ժպիտ, ես քեզ սպասում էի:)))


    Քայլում եմ սառած փողոցներով: Քայլում եմ դեպիիի………Չգիտեմ, թե դեպի ուր եմ քայլում: Պարզապես ուզում եմ մտածել, ուզում եմ երազել: Դրսում ցուրտ է: Նստում եմ նստարաններից մեկին ու սկսում դիտել սահադաշտում պարող մարդկանց: Որքան երջանիկ են նրանց դեմքերը` պարուրված պայծառ ժպիտներով: Իսկ ու՞ր է իմ ժպիտը: Կորցրե՞լ եմ, մոռացե՞լ ինչ-որ մեկի մոտ, թե պարզապես չքացել է: Փաստն այն է, որ ժպիտս չկա: Շարունակում եմ հետևել պարողներին: Մի օտարերկրացի ֆոտոխցիկով նկարում էր սահողներին, հանդիսատեսին: Հերթն հասավ ինձ` ժպտացի, նկարեց: Բայց մի րոպե….Ժպտացի՞……բայց իմ ժպիտը չկար, որտեղի՞ց հայտնվեց: Մի՞ թե դա կեղծ էր, մի՞ թե ես խաբեցի այդ մարդուն` տալով նրան կեղծ ժպիտ:

16 дек. 2011 г.

Սովորում ենք սիրել գովազդը...ՄԱՍ 3


    Ջերմագույն ողջույններս բոլորին: Ի տարբերություն դրսի ցրտի ու սառնամանիքի` Գունավորիկիս աշխարհում ջերմ մթնոլորտ է` իմ և դե իհարկե ձեր շնորհիվ…….Եկել եմ ձեզ ներկայացնեմ մի քանի հաջողված և հետաքրքիր գովազդային հոլովակներ: Պարզապես ուզում եմ ցույց տալ, որ գովազդից էլ է հնարավոր հաճույք ստանալ: Իսկ մեզ` հայերիս մոտ, այս արտահայտությունը մի տեսակ տարօրինակ է հնչում: Նախորդ նախադասությանս միտքը հականալու և դրան հավատալու համար պարզապես դիտեք հոլովակները:

14 дек. 2011 г.

Մի քիչ չստեղծագործե՞նք:

                                     (286x80, 19Kb)


Ողջույններս բոլորին: Մինչ կանցնեմ բուն նյութին ուզում եմ ներողություն խնդրել ընթերցողներիցս, որ շատ ուշ-ուշ եմ գալիս: Կներեք…..մի քանի օր ևս ու ես կրկին ամեն օր ձեզ հետ կլինեմ: Ներեք ինձ: Քիչ մնաց…..Իսկ հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել ևս մեկ շատ հիանալի կայք: Սա նույնպես նկարելու համար է, բայց ավելի լավն է, քան նախորդ ներկայացրածս: