19 нояб. 2011 г.

Եկեք երգենք...)))♬ ♫ ♪ ılıl|llılı ♪ ♫ ♬

                



 ✱ ✲ ✱ Բաևներ բոլոր բոլորին: Այսօր մի տասակ ձմեռային, մառախլապատ տրամադրություն է դրսում: Եվ այդ տրամադրությունը փոխանցվել է ինձ: Չ՛է, ես այդ առիթով չեմ տխրել: Հակառակը` այդ տրամադրության տակ հաճույքով թեյ եմ խմում: Թեյը լավ բան է եթե իհարկե խմում ես իսկական թեյ, այլ ոչ թե դրա մշակված թափոնները: Այո՛, մի զարմացեք: Փաթեթներով թեյերի մեեեծ մասը այդպիսի կազմություն ունեն: Մտածում եք` ինչպե՞ս խուսափեք նման բաներից և տարբերեք վատը լավի՞ց: Պարզապես գնեք սովորական` առանց փաթեթների թեյը: Սա պարզապես մի փոքրիկ խորհուրդ այս եղանակին ինձ պես շաաատ թեյ խմող ընթերցողներիս: Հուսով եմ կընդունեք.....Վերադառնանք եղանակին:

17 нояб. 2011 г.

Ցույց տուր ձեռագիրդ, ասեմ` ով ես դու:

     Բարևներ բոլորին, բոլորին, բոլորին: Հեսա կասեք. “Ու՞ր ես ա՜յ Գունավորիկ ջան: Ուշ-ուշ ես գալիս, “ծիկ” ես անում, գնում ես”: Ինչպես կասեր Պ. Սևակը. “Ուշ-ուշ եմ գալիս, բայց ոչ ուշացած…)))”: Ընթերցողներ ջաաան, շատ խառն էի: Քանի որ հեռակա եմ սովորում, շատ ուշ եմ վերադառնում տուն և չեմ հասցնում գրել, բայց դա պատճառի մի մասն է: Մյուսն այն է, որ շորի վրա նկարելու պատվեր ունեի և էի մի քանի օր է աշխատում էի դրա վրա: Արդեն վերջացրել եմ ու եկել եմ ձեզ մոտ: Ուզում եմ ինձ հույս տալ, որ կարոտել էիք: Հա՜, քիչ էր մնում մոռանայի: Ուշացումով շնորհավորում եմ բոլոր ուսանողների, ներառյալ իմ տոնը: Ցանկանում եմ մեզ լիքը-լիքը գիտելիքներ: Շնոր-հա-վոր…Ոռա՛, ուռա՛, ուռա՛…Այ հիմա անցնեմ գրառմանս:
Այսօր ձեզ եմ ցանկանում ներկայացնել մարդու հոգեբանության մասին մի գրառում: Ավելի ճիշտ գրառում ձեռագրի և հոգեբանության միջև կապի մասին: Իսկ ի՞նչ է ձեռագիրը: Ձեռագիրը տվյալ մարդու ուրույն գրելաոճն է: Օրինակ, երբ մենք վերցնում ենք ինչ-որ տետր, առանց անուն կարդալու ասում ենք. “Սա “Դավիդի” տետրն է, նրա ձեռագիրն է”: Սրանից հետևություն, որ յուրաքանչյուր մարդ ունի իր գրելու ձևը` ձեռագիրը: Կարծում եմ շատերդ եք լսել, որ մարդու ձեռագիրը շատ բան է ասում տիրոջ մասին:

15 нояб. 2011 г.

Բարձրացնում ենք տրամադրությունը:)))


   Ողջույն բոլոր ընթերցողներիս…Այսօր առաջարկում եմ բոլորիս տրամադրությունը բարձրացնել այս երգով: Լսեք, շատ լավն է…իսկ ես կվերադառնամ ավելի ուշ:)))