Իմ Հրաշքը

                          (410x74, 6Kb)


Ուզում եմ ձեզ պատմել իմ ամենալավ ընկերներից մեկի` Դավիդի մասին: Նրա հետ ծանոթացա ինտերնետով: Այո՛, այո՛, ինտերնետով: Ես նման ծանոթությունները մեծամասնության նման հիվանդագին չեմ ընդունում: Պատճառը դարձավ իմ անսահման սերը կիթառի հանդեպ: Ինտերնետում  նրան գտա շատ պատահաբար: Առաջարկում էր կիթառի դասընթացներ: Երկար ժամանակ վարանում էի` գրե՞լ, թե ոչ: Մեր ժամանակներում տարօրինակ են ընդունում այն աղջիկներին, ովքեր իրենք են առաջինը գրում տղաներին: Այդ միտքը ուղեղիս տիրեց ընդհամենը մի քանի րոպե ու անցավ: Հաջորդ միտքը, որ ծագեց գլխումս` գրելն էր: Ինչ որ բան ինձ դրդում էր այդ քայլին: Վերջապես վստահ որոշեցի գրել: Պատասխանեց, ծանոթացանք, հանդիպեցինք, սիրահարվեցինք, սիրեցինք ու………….Նա շատ պատահաբար հայտնվեց իմ կյանքում, բայց ես կարծես գիտեի, որ նա գալու է ու սպասում էի: Ես միշտ հավատացել եմ հրաշքների ու վստահ եմ եղել, որ ուշ, թե շուտ հրաշքները ինձ էլ կայցելեն: Սպասումներս արդարացան: Ինքը մի հրաշք էր, ով ներխուժեց իմ կյանք ու փոխեց ամեն ինչ: Այո՛, մի՛ զարմացեք, հրաշք: Ես մինչև հիմա նրան անվանում եմ “Իմ Հրաշք”: Նրա շնորհիվ ես հասկացա, թե ինչ է սերը, որի մասին այդքան խոսում են, գրում են, երգում են: Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում չէի հանդիպել նման տղայի: Ես չէի կարծում, որ նման մարդ կարող է լինել ոչ միայն երազում, այլ նաև իրականության մեջ: Նրա բնավորությունից չունի ոչ ոք: Ինքը սիրո ու հոգատարության մարմնացում է: Ինքը այն հազվագյուտ մարդկանցից է, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի իրենց սիրելին ոչնչի կարիք չունենա: Ինքը ինձ այնպիսի սիրով ու ջերմությամբ էր պարուրել, որի մասին կարող էի միայն երազել: Բայց…..ցավոք, ինչպես յուրաքանչյուրս, նա նույնպես իդեալ չէ և ունի թերություններ: Դրանցից մեկը նրա կոմունիստ լինելն է: Դե իհարկե մտածելակերպով :Ճ Նրան ինչ-որ բան համոզելը հանցագործություն է: Իր համար կինը մի էակ է, որին պետք է անսահման սիրել, բայց պահել տանը: Այսինքն իր կինը պետք է դառնա գեղեցիկ տնային տնտեսուհի և (կոպիտ ասած) երեխաներ բերող սարք: Սա իմ համար բացարձակ անընդունելի է: Մյուս թերությունը կոչվում է հիվանդագին խանդ: Ինչու՞ հիվանդագին, որովհետև ինքը խանդում է նույնիսկ աշխարհի մյուս ծայրում ապրող և իր սիրելիի հետ ոչ մի կապ չունեցող ինչ-որ անմեղ մարդու: Իսկ ես չեմ սիրում, որ ինձ այդ աստիճան խանդում են, ու շատ դեպքերում բացարձակ անիմաստ: Ու նաև խանդի հարցում ինքը երբեք չի հավատում իր սիրելիին: Ես նրան ինչ ձև էլ համոզեի, թե այդ տղան իմ 10 տարվա դասարանցին է, մանկության ընկերն է, կուրսեցին է, մեկ է ինքը ինձ չէր լսում: Ինքը ասում էր, որ այդ տղան ինձ հետ խոսում է լրիվ ուրիշ մտքերով ու ես պետք է իրա հետ էլ չշփվեմ: Ու ցավն այն է, որ ինքը չէր հավատում իմ խոսքերին, երբ ասում էի, որ ես երբեք թույլ չեմ տա այդ տղային անցնել մեր ընկերության սահմանը: Մեկ է ինքը չի հավատում, ինքը խանդում է ու վերջ: Ճիշտ է, չեմ հերքում, որ որոշ դեպքերում ինձ հետ խոսացողները ուրիշ մտքեր են ունեցել, բայց ես երբեք նրանց թույլ չեմ տվել փչացնել մեր միջև եղած լավ ընկերությունը:


    Ինքը էլի ունի թերություններ, բայց իր թերություններով ու առավելություններով մնում է “Իմ Հրաշքը”: Ճիշտ է, հիմա մեր միջև այն հարաբերությունները չի, ինչ-որ առաջ, բայց ես գիտեմ` ինչ էլ լինի, ինքը միշտ իմ կողքին կլինի: Չնայած հիմա նրա վերաբերմունքը ինձ ցավ է պատճառում ու թույլ չի տալիս նման հետևություններ անել, միևնույնն է, դա այդպես է: Բոլորս էլ սկզբունքային ենք, ու բոլորս էլ սկզբունքների տակ ուզում ենք թաքցնել մեր էությունը, ինչը ամեն ինչից էլ պարզ է երևում: Սկզբունքները վատ ծածկոցներ են, շաաատ վատ: Ես դա լավ եմ հասկանում և հիմա փորձում եմ հնարավորինս քիչ ծածկվել դրանցով, որովհետև սկզբունքները շատ են վնասել հենց ինձ
  Դավ, ես գիտեմ, որ հիմա կարդում ես գրածս: Գիտեմ,որ քեզանից բացի էլի շատերն են կարդում: Ու ես բոլորի մոտ ուզում եմ ասել, որ կարոտել եմ քեզ, շաաատ եմ կարոտել: Կարոտել եմ քո նեՌվերը, որը ուտելու հաճույքից ես զրկված եմ հիմա: Կարոտել եմ քո թախծոտ ժպիտը, որը երբեք չի փոխվում: Կարոտել եմ նույնքան թախծոտ քո հայացքը, որը անընդհատ ուզում էր աչքերիս մեջ նայել: Կարոտել եմ քո “խեղդելու եմ”, “ծեծա ուտելու էս աղջիկը”, “ժողովուրդ ինքը իմ հետ չի” արտահայտություններդ, որոնցից առաջին երկուսը այդպես էլ իրականություն չէին դառնում: Կարոտել եմ ձախ ուսիդ, որը երևի արդեն լավացել է: Մի խոսքով կարոտել եմ քեզ: Թեկուզ ամեն ինչ անցյալում է, թեկուզ ամեն ինչ վերջացել է, բայց ես չեմ զղջում ոչ մի բանի համար (համարյա ոչ մի բանի): Չեմ զղջում, որովհետև երջանիկ եմ եղել, իսկ երջանկության համար չեն զղջում: Ճիշտ է, ամեն ինչ վերջացել է ու ես քեզ կորցրել եմ, որպես իմ սիրելի, բայց մեկ է դու իմ լավագույն ընկերն ես, որին ես հաստատ երբեք չեմ կորցնի:

11 комментариев:

  1. սկիզբը լավ էր,բայց վերջում........
    Չնայաց երևում է ուժեղ աղջիկ ես,խորհուրդ կտամ ուժեղ եղիր ու երբեք մի տխրիր

    ОтветитьУдалить
  2. Շնորհակալ եմ Մերի ջան խորհրդի համար....փորձում եմ լինել ուժեղ,հուսով եմ ի վերջո կստացվի......Համ էլ by the way ոտքդ խերով լինի մեր տուն :)))

    ОтветитьУдалить
  3. այ տենց,ապրես.........հաստատ խերով կլինի Սիանույշ ջաաաաան :)))))

    ОтветитьУдалить
  4. VERJ@ LACACRIR ELI!!!HAZIV QANI OR A CHEI LACEL(((LAV ELI SIR...VAY ET SKZBUNQNER@...IRAR ANIMAST INCH VOR BAN APACUCEL@...DJVAR A...ЛЮБЯЩИЕ СЕРДЦА ДОЛЖНЫ БЫТЬ ВМЕСТЕ...

    ОтветитьУдалить
  5. Eh jan, esim e...el inch lyubishie serdce, el inch ban???...........

    ОтветитьУдалить