16 янв. 2012 г.

Մարդիկ և շները...


Այսօր ուզում եմ գրել մի շաաաաատ բարի ու հավատարիմ կենդանու` շան մասին: Չէ, չեմ գրելու գիտական փաստեր, հայտնագործություններ ու նման տիպի այլ բաներ: Ուղղակի ուզում եմ, որ մենք կարողանանք նրանց ճանաչելու միջոցով, ճանաչենք ինքներս մեզ, հասկանանք, գիտակցենք, ընդունենք մեր սխալները և ուղղենք դրանք: Հիմա կասեք. «Ինչպե՞ս կարելի է համեմատություն անցկացնել շան ու մարդու միջև»:  Կարելի է, այն էլ ինչպես է կարելի:

Ովքե՞ր են շները: Ինչի՞ մասին են մտածում նրանք: Երբևէ մտածե՞լ եք այս հարցերի շուրջ: Եթե ոչ, ապա առաջարկում եմ անել դա հենց հիմա: Ի՞նչ է` կարծում եք շները չեն մտածում: Եթե այդպես եք կարծում, ես հիմա չեմ առարկում, ուղղակի շարունակում եմ ներկայացնել շներին, իսկ վերջում դուք կասեք` մտածում են, թե` ոչ:

Շուն-մի կենդանի, ով դարեր ի վեր մարդու հավատարիմ ընկերն է: Նա երբեք չի դավաճանում, չի լքում, չի նախանձում այն ամենի համար, ինչ  դու ունես, քո նոր բջջայինի, ավտոմեքենայի, տան համար... չի նախատում, որ չես զանգում, ծաղիկներ չես տալիս,ուղղակի սիրում է քեզ, առանց որևէ վերապահումների: Շան սերը հավերժ է, շան հավատարմությունը անսահման, շան երախտագիտության զգացումը ապշեցնող: Շունը երբեք արհեստական չէ: Նա չի սիրում, որովհետև շահ ունի, նա չի ծիծաղում հումորի վրա, միայն նրա համար, որ դա իր ընկերը պատմեց, նա երբեք, երբեեեք չի շողոքորթում: Շունը այն միակ կենդանին է, որը կարող է լինել այդքան հավատարիմ: Նա երբեք իր տիրոջը չի թողնի վտանգի մեջ ու հեռանա, ավելի շուտ ինքն իրեն կզոհի, քան թույլ կտա վնասվել իր տիրոջը: Նա միայն մարդու հետ չէ այդպես, այլ նաև իր շուն ընկերների հետ:

Շներն ունեն կարեկցելու ունակություն: Նրանք միշտ պատրաստ են մարդու հետ լինել նրա դժվար պահերին, օգնել նրան: Իզուր չէ, որ շատ կույրեր շուն են պահում: Դե որովհետև շունը դառնում է նրանց աչքերը, ամեն տեղ և ամեն ինչում առաջնորդում է այդ մարդկանց: Ապշեցնող է նրա երախտագիտության աստիճանը: Բավական է սիրել նրան, բավական է մեկ անգամ լավություն անել ու նա կդառնա ձեր անդավաճան պաշտպանը:
Այս ամենը մի՞ թե չեն ապացուցում այն, որ շները մտածում են: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող են նրանք անգիտակցաբար սիրել մարդուն, օգնել նրան, ճանաչել տիրոջը ամբոխի միջից, տարբերել չարին բարուց և նման տիպի շատ այլ բաներ:

Դե իսկ հիմա մի պահ մտածենք մարդկանց մասին: Մարդն ու՞նի վերոնշյալ բոլոր հատկանիշները` հավատարմություն, երախտագիտության զգացում, անմնացորդ, անկաշառ սեր, կարեկցելու ունակություն: Դե իհարկե բոլոր մարդիկ էլ ունեն: Հարցը դա չէ, հարցն այն է, որ մարդկանցից շատ քչերը, շաաաաատ շատ քչերն են օգտագործում այդ հատկանիշները: Շատերի մեջ դրանք խոր քուն են մտել, թաքնվել են: Բայց ախր այդպես չի կարելի չէ՞: Քեզ երբևէ համեմատե՞լ ես շան հետ, ո՜վ մա՛րդ արարած: Դե իհարկե ոչ, բա ամոթ չի՞, ինչպե՞ս կարելի մարդուն` այդ բնության հրաշքին, համեմատել ինչ-որ քոսոտ կենդանու հետ: Բայց մի վայրկյան: Շփոթմունք կա, ամոթը ոչ թե մարդու, այլ շան համար է, որ նրան համեմատում են այդ անսիրտ, անհոգի դարձած արարածի հետ:

Մի՞ թե մարդու մեջ հիմա մնացել են այն վեհ  հատկանիշները, որոնք հիմա շներն ունեն: Նա ինչքան կարողացել խորն է թաղել դրանց: Մարդի՜կ, խելքի՛ եկեք: Վերադարձրե՛ք բարին այս կյանքին: Չարիքը, չարիք է ծնում: Իսկ դուք մի՞ թե կողմ եք չարիքին: Այս աշխարհը կփրկի ոչ թե գեղեցկությունը, այլ բարին: Եթե դու սիրում ես դիմացինիդ, նրա բարին ես ցանկանում, ինչու՞ նա պետք է քեզ ատի, կամ չարություն անի: Սիրենք զմիմեանս, որպեսզի վերադառնա այս աշխարհի խաղաղությունը, հավասարակշռությունը:

Ինչպես ասեց մեր Հասմիկը. <<Փաստորեն մարդ արարածը նաև կենդանիներից սովորելու բան ունի>>: Այո՛, շաաատ շատ բան ունի: Օրինակ վերցրեք շներից: Գոնե մի փոքր նման եղեք նրանց այդ հատկանիշներով: Չէ որ դրանք առաջին հերթին տրվել են մարդուն, բայց բանից պարզվում է, որ կենդանիներն ավելի հաճախ ու ճիշտ են օգտագործում դրանք:

Այս գրածս վերաբերում էր մարդկանց մեծամասնությանը, բայց ոչ բոլորին: Որովհետև դեռ կան մարդիկ, ովքեր չեն քնեցրել այդ բարի հատկանիշները իրենց սրտերում և հոգիներում:
Հուսով եմ այս գրառումս կարդալուց հետո շատերը հասկացան իրենց սխալները, և կփորձեն ուղղվել: Դե համենայնդեպս հույսը վերջինն է մեռնում: Իմ դեպքում` երբեք չի մեռնում:


Տարածեք բարին, սիրեք աշխարհը: Պետք չէ այդքան վատ տրամադրվել ամեն ինչին: Ամեն ինչ հիասքանչ է, որ կողմից էլ նայես (ճիշտն ասած չգիտեմ` ով է ասել, բայց լավ է ասել))): Սիրենք զմիմեանս…
Հարգանքներով` Գունավորիկ


2 комментария:

  1. Vay Gunavorik jan es shun shat em sirum, bayc nayac inch cexatesaki... Hetaqrqir er kardal grarumd, qo isk lezvov qo karciq@. Patkeracnum em' gitnakannern inchpes glux kbardzracnein- "shun@ mtaciii???", nranq amen kerp kbacatrein nshacd erevuytner@' bnazd,. refleqs... sakayn vo~ch mitq...
    Siranush jan iskapes kendanakan ashxarhum katarvox shat depqer u orinakner hachelioren der sharunakum en zarmacnel mardun...u patasxanner pntrelu poxaren miayn sksum enq hamematel, haskanal, mardn @ndunak kliner nman zohaberutyan ev i verjo inche kendanin? inch e na zgum u inch e aprum? cavoq miayn sarqeri tvyalnerov enq himnvum u avelin imanal der trvac chi hasarak mahkanacuneris...

    ОтветитьУдалить
  2. Հաստատ գիտնականները ամեն ինչ կասեին, բայց ոչ մտածել: Ուղղակի պարզից էլ պարզա, որ իրանք մտածում են, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող են բացատրել շների արարքները:.........Ինձ միշտ հետաքրքրելա ինչի՞ մասին են մտածում կենդանիները, ինչպե՞ս են խոսում իրար հետ, ո՞նց են հասկանում մարդկանց.........Իմ համար դա մի հատ մեծ հարցականով հրաշալի աշխարհա...

    ОтветитьУдалить