18 февр. 2012 г.

Մայրիկ)))


  Ժպտացող ողջույններ բոլորին:
    Այսօր Փետրվարի 19-ն է, մայրիկիս ծննդյան օրը: Ուզում եմ այս գրառումս նվիրել նրան:

    Մայր…որքան սեր, ջերմություն ու կյանք կա այս բառի մեջ: Մայրը, մի կոչում է, որին արժանի է յուրաքանչյուր աղջիկ: Մայրը միակ մարդն է, որ քեզ  հետ է բեղմնավորվելուց սկսած: Նա պահում է քեզ իր կրծքի տակ ու երբեք չի բողոքում քո ծանրությունից, որովհետև արդեն քեզ սիրում է:  Իսկ հետո, երբ ծնվում ես, նա երբեք չի լքում քեզ: Օր ու գիշեր մնում է կողքիդ, որ դու հանկարծ ոչնչի կարիք չունենաս: Նա պահում, փայփայում, մեծացնում է քեզ ու ամեն կերպ օգնում, որ հասնես նպատակիդ:
    Մոր մասին կարելի է երկար խոսել: Բայց խոսելը չէ, որ կարևոր է: Կարևորը նրան գնահատելն է, գնահատելը այն ինչ նա անում է: Ես չեմ կարողանում հասկանալ  այն մարդկանց, ովքեր չեն հարգում այն կնոջը, ով իրենց լույս աշխարհ է բերել: Չեմ հարգում նրանց, ովքեր իրենց արարքներով ստիպում են նրան տառապել: Նրանց մեջ ինչ-որ  անմարդկային բան կա:
Ի վերջ <<…Մեր տան մատուռն է մայրս…>>…

    Մամուլ ջաաան, շնորհավոր ծնունդդ….իմ արև, իմ կյանք, իմ երջանկություն, իմ տիեզերք, ….Քեզ ցանկանում եմ համբերություն, որ մեր ձեռքը դիմանաս…առողջություն, անսահման երջանկություն……Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, շնորհակալ եմ կյանք տալու համար, կյանքում առաջնորդելու համար, սերդ չխնայելու համար…Մամ ջան, խոստանում եմ, որ արդարացնելու եմ քո հույսերը… Սիրում եմ քեզ շաաաաաաաաաաաաաատ շաաատ շատ…..
    Շնորհավոոոոոոոոոոոոոոոր ծնունդդ մայրիիիկ…

Մորս սրիտի հետ աշխարհն եմ չափել…
Մորս սրտի հետ աշհարհն եմ չափել,
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել
Լուսնյակ դառնալով` որդոց օրոցքին…
Հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:
                                        Հ. Շիրազ

Հարգանքերով` Գունավորիկ (Քո բալիկ)

2 комментария: