19 февр. 2012 г.

Ուղղակի ընկերներ...


   Դա մի փոքրիկ քաղաք էր, աշխարհի բազմաթիվ փոքրիկ քաղաքներից մեկը, երկրի մի գողտրիկ անկյուն, դրախտի մի հատված: Նրա հոգեպարար լռությունը խախտում էին միայն թռչունների դայլայլը, գեղեցիկ շատրվանի երգը ու շատ հազվադեպ անցնող մեքենաները: Քաղաքում չկար զզվանք առաջացնող փոշի, մեքենաների շչակների`  նյարդերը սղոցող ձայն, աղավաղված արտաքինով հսկա գործարաններ: Կար հիացնող բնություն, որը իր արտահայտությունն էր գտել բազմաթիվ այգիներում: Հենց այդ բազմաթիվ կանաչ այգիներից մեկի արահետներով էլ քայլում էր Պիեռը:
    Պիեռը` հաղթանդամ, բարձրահասակ,փոքր ինչ երկար մազերով, մի փոքր փոս ընկած աչքերով, վստահ քայլվածքով այդ երիտասարդը ուղղակի կուլ էր տալիս արահետների յուրաքանչյուր սանտիմետրը: Քայլում էր դանդաղ ու մտածելով: Կարծես ամեն հատվածի հետ ինչ-որ բան էր հիշում: Դեմքը անվրդով էր, ոչ մի բան չէր արտահայտում: Հայացքը դատարկ էր: Քայլում էր:
Պիեռը երբեք միայնակ այդ այգի չէր գնացել: Այդ այգին նրանց միշտ միասին է տեսել, նրանց միասին է հիշում: Նրանց: Նրան ու…
    Պիեռի հետ ինչ-որ անսովոր բան էր կատարվում: Նրան շղթայել էին հիշողությունները: Հիշողությունները նրա մասին, այն օրերի մասին, երբ նրանք միասին էին: Նա այդ արահետների ամեն մի հատվածի հետ մի բան էր հիշում, յուրաքանչյուր հատված իր պատմությունն ուներ: Պիեռը նրա հետ շատ է եղել այդ      այգում: Նրանք զբոսնել են, խենթություններ են արել:
    Հենց այդ քաղցր հիշողություններն էին, որ Պիեռին ստիպել էին գալ այգի: Այդքան ժամանակ անց, այդքան ամիսներ անց:
Նա սիրելիից բաժանվել էր մի քանի ամիս առաջ: Արդեն մոտ մի քանի շաբաթ էր, որ նրա մասին գրեթե չէր մտածում: Գրեթե: Նրանք բաժանվել էին միանգամից, առանց բացատրությունների, առանց խոսքերի…բաժանվել էին…Երեկ երեկոյան Պիեռին անսպասելիորեն այցելել էին հիշողությունները: Այդ քաղցր հիշողությունները, որոնք այս անգամ արդեն ցավ էին պատճառում: Ինչու՞ նա թույլ տվեց սիրելիին գնալ, ինչու՞ բաց թողեց…Սակայն այդ պահին դրանք չէ, որ ամենաշատն էին հուզում: Գլխավոր հարցը մակաբույծի նման կրծում էր նրա ուղեղը…ինչո՞ւ առանց վերջնական բացատրությունների ու խոսքերի, առանց հրաժեշտի: Պիեռը հիմա էր միայն հասկանում, որ իր սիրելին արժանի չէր այդ արարքին…Ուղղելու միակ տարբերակը հնդիպումն էր: Հանդիպում, որը մի գուցե շտկեր իրավիճակը: Պիեռը համոզված չէի, բայց ուզում էր փորձել:
    Ու ամեն ինչ ուղղելու համար նշանակվեց հանդիպման օրն ու ժամը: Պիեռն իր մտքերի խառնաշփոթը պարզեցնելու համար էր գնացել այդ այգին: Այդ այգին այնքան պարզ էր ցույց տալիս նրանց անցյալը, ինչը որ չէր կարող անել ուրիշ ոչ մի բան…
    Հանդիպման օրը եկավ: Այն կայանալու էր հենց այն նույն սրճարանում, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպել էին…Առաջինը սովորության համաձայն տեղում էր Պիեռը…15 րոպե անց դռների արանքում երևաց նա, այն աղջիկը,  որից բաժանվել էր ամիսներ առաջ, նա`…Մարիետը...Զգեստը մերկացրել էր նրա թուխ ուսերը, այն ուսերը, որոնց միայն թեթև հպվելուց Պիեռը խենթանում էր…լայն բացվցածքը երևան էր հանել նաև աղջկա կուրծքը, որի տակ թպրտում էր նրա երիտասարդ ու ուժեղ սիրտը…Զգեստը իջնում էր մինչև ծնկները, բաց թողնելով գեղեցիկ ոտքերը, որոնք քիչ քիչ Մարիետին մոտեցրին Պիեռի սեղանին: Տղան կանգնեց, մոտեցավ և համբուրեց աղջկա ձախ այտը…նստեցին…
Ոչ ոք չէր համարձակվում խախտել նրանց միջև ծառացած լռությունը…Այն լռությունը, որը արդեն քանի ամիս է չէր լքում ու չէր զիջում իր դիրքերը….Ի վերջո Պիեռը խոսեց…
    Հետո զրույցը թեժացավ….Նրանք ակտիվորեն սկսեցին ինչ-որ բան քննարկել… քննարկել իրենց հարաբերությունները…Պիեռը ամեն կերպ փորձում էր արդարանալ…Մարիետը ամեն կերպ համոզում էր, որ դրա կարիքը չկա…<<Ինչ եղել, արդեն անցել է թանկագին Պիեռ: Մեր կողմից հիմարություն կլինի ինչ-որ բան փոխել փորձելը:>>…<<Ես ամեն երեկո քո մասին եմ մտածում, Մարիետ, ու ամեն անգամ ժպտում եմ քեզ հիշելիս…մեզ հիշելիս…Չնայած ես արդեն համակերպվել եմ, որ մենք միասին չենք, բայց չեմ կարող ընդունել այն հանգամանքը, որ մենք հիմա ավելի վատ ենք միմյանց հետ, քան սովորական ընկերները: Ի՞նչ կատարվեց…Ինչու՞ այսպես եղավ: Մի՞ թե մենք չենք կարող ընկերներ լինել: Ես քո նման ընկեր երբեք չեմ ունեցել ու չունեմ…Ես չեմ առաջարկում վերականգնել մեր հարաբերությունները…Ուղղակի ուզում եմ խնդրել, որ ինձ հնարավորություն  տաս ունենալ քո նման ընկեր……………………….>>…
    Նրանց խոսակցությունը շարունակվեց 2 ժամ:
Միանգամայն պարզ էր, որ ոչ մի խոսք չէր կարող գնալ միանալու մասին: Ամեն ինչ վերջացել էր ավելի շուտ քան նրանք պատկերացնում էին: Հիմա ուղղակի պետք էր այնպես անել, որ փրկվեր ընկերությունը…Նրանք երկուսն էլ չէին ուզում միմյանց կորցնել…
Հանդիպումն ավարտվեց…Նրանք բաժանվեցին ավելի ուրախ, քան վերջին անգամ…Ամեն ինչ հարթվել էր: Այդ հանդիպումը կարողացավ շտկել նրանց մեջ ստեղծված քաոսը...Այդ 2 ժամերը փրկեցին ընկերությունը…
Իսկ ո՞վ է ասել, թե աղջկա և տղայի միջև ուղղակի ընկերություն չի լինում…Պիեռն ու Մարիետը ընկերներ են, ուղղակի ընկերներ…Ու նրանք հիմա ավելի լավ ընկերներ էր, քան առաջ սիրելիներ էին…

Հարգանքներով` Գունավորիկ







1 комментарий: