16 окт. 2012 г.

Կրեատիվ ֆոտոշարք Shmileblik-ից...

Շողացող ողջույններ բոլոր բոլորին: Վերջերս շատ եմ հանդիպում հետաքրքիր ու զվարճալի ֆոտոշարքերի: Դրանք այնքան եմ հավանում, որ ուզում եմ դուք էլ տեսնեք` ինչպիսի գործեր կան արված: Այսօր եկել եմ ձեզ ներկայացնելու հերթական ֆոտոշարքը, որն ուշադրության հաստատ արժանի է: Ուրեմն  եկեք միասին այս անգամ էլ վայելենք Shmileblik նիկը կրող աղջկա կրեատիվ ստեղծագործությունները:

12 окт. 2012 г.

Պայթելու արվեստ...:)))


Գունավոր բարևներ Գունավորիկից
Ձեզ եմ ուզում ներկայացնել Մարտին Կլիմասի և Ալան Սաիլերի հեղինակային ֆոտոշարքերը, որոնք աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ և կրում են առաջինինը ` “Պայթող բանջարեղեններ”, իսկ երկրորդինը` “Պայթող մրգեր և բանջարեղեններ”անվանումները: Անվանումները գալիս են հենց նկարների էությունից, քանի որ դրանք ստացվել են մրգերի և բանջարեղենների վրա կրակելու հետևանքով:Մարտին Կլիմասի Ֆոտոշարքն իրենից ներկայացնում է վնասակար սնունդից անցումը դեպի օգտակարը: Ես ցանկացա դրանք միավորել, քանի որ ընդհանուր առմամբ կրում էին միևնույն իմաստը:

9 окт. 2012 г.

Աշնան մեղեդի


Աշուն է, անձրև… Ստվերներն անձև 
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար 
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…

Վահան Տերյան
Հարգանքներով` Գունավորիկ

5 окт. 2012 г.

Street Dance-ավելին, քան պար...


Street Dance-ը ներկայումս ամենահայտնի ու ամենաօրիգինալ պարային ուղղությունն է: Այն իր յուրօրինակությամբ և էքստրեմալ շարժումներով մեծ ճանաչում է ձեռք բերել երիտասարդության շրջանում: 

Այս պարերը ամենադիտարժանն են, քանի որ ոչ մի այլ պարային ուղղության մեջ չկան այդքան տարօրինակ, ակրոբատիկ ու միևնույն ժամանակ հետաքրքիր ու դժվար  շարժումներ: Street dance-ը, ունենալով որոշակի բազային շարժումներ, այնուամենայնիվ հենվում է մարդկային երևակայության վրա: Որքան վառ է երևակայությունը, այնքան ավելի հետաքրքիր ու կլանող է պարը:

10 авг. 2012 г.

Ծխե՞լ, թե չծխել...այս է խնդիրը...


Դա փչացնում է կյանքեր, սպանում  մարդկանց, կործանում ընտանիքներ…բայց, միևնույնն է, շարունակվում է դրա օգտագործումն ու վաճառքը: Ճիշտ է` կան որոշ սահմանափակումներ (օրինակ` գովազդի արգելումը կամ վաճառքն անչափահասներին), սակայն դա որևէ կերպ չի խանգարում մարդկանց մեծամասնությանը, դրանք գնելու համար: Դե իհարկե խոսքս ծխախոտի մասին է: 

Երկրագնդի բնակչության մեծ մասը ծխում է` գիտակցելով դրա վտանգավոր ազդեցությունը: Կարծում եմ շատերդ էլ գիտեք, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այդ վատ սովորությունը, դրա համար ավելորդ եմ համարում մանրամասնելը:

11 июл. 2012 г.

<< Օրվա գույնը >>


Շոկոլադապատ բարևներ բոլորին: 
Շոկոլադի օրվա կապակցությամբ այսօր կլինենք շագանակագույն: Ու իհարկե կբարձրացնենք տրամադրությունը շոկոլադե հումորներով և մեջբերումներով, որպեսզի ունենանք շագանակագույն տրամադրություն ու համով օր:
Եվ այսպես
.



Շոկոլադ N1
 Ինչու՞ են գիտնականները ստեղծել սպիտակ շոկոլադը: Որպեսզի սևամորթ երեխաները նույնպես կարողանան կեղտոտել իրենց մռութիկները:

10 июл. 2012 г.

Նորություն-"Օրվա գույնը"

Այսօր մտածում էի.
Ունեմ բլոգ, իմ սեփականը, ինձ հատուկ ոճով ձևավորված, ինձ բնութագրող ձևաչափով: Բլոգումս իմ մտքերն են, բայց ոչ միայն,ունեմ նաև (թող ներեն ինձ բոլոր ընթերցողներս) copy/past+me , որն արված է միայն փաստեր ներկայացնելու համար, քանի որ ուրիշ տարբերակով նման բաները փոխանցել հնարավոր չէ, գումարած դրան իմ մեկանաբանությունները, ունեմ նաև չստացված գրառումներ, երևի այն պատճառով, որ քիչ ժամանակ եմ բլոգոսֆերայում ապրում: Ունեմ իմ մշտական ընթերցողներն ու շաաատ շնորհակալ եմ նրանց, ինձ հետ լինելու համար:
Բլոգս ունի ձևաչափ՝ գունավոր, զվարճալի, հետաքրքիր, ուրախ: Ես գիտեմ, որ ձևաչափից ցանկացած շեղում կհանգեցնի ընթերցողներիս հիասթափությանը: Այդ իսկ պատճառով, որպեսզի առավելագույնս պահպանվի բլոգիս ուրույնությունն ու հնարավորինս մոտ գտնվենք իր նպատակին, ես որոշեցի ավելացնել <<Օրվա գույնը>> խորագրով էջ, որի շրջանակներում գրառումներս ամեն անգամ կլինեն մի որևէ գույնի մեջ:

9 июл. 2012 г.

Բա չես ասում է՜....


Գունավորիկն այստեղ է: Ողջույններ բոլորին: 
Աշխարհում այնքան շատ են ահավանական իրողությունները, այնքան բան է կատարվում, որ հիմա դժվար է զարմանալ կամ զարմացնել: Ես չեմ էլ փորձելու զարմացնել, ուղղակի Ձեզ ուզում եմ ներկայացնել այն հետաքրքիր երևույթները, որոնք իմ կարծիքով ավելի հետաքրքիր են: Այսպիսով՝
  • Նոր Զելանդիայում ապրել են մարդակերներ,
  • Դ. Մենդելեևը ազատ ժամանակ զբաղվում էր ճամպրուկներ պատրաստելով,
  • Կկուն դնում է գունավոր ձվեր,
  • Անցորդների համար նախատեսված անցումները Մոսկվայում եղել են շրջանակներ, այլ ոչ թե գծեր, ինչպես որ հիմա,
  • Կազինոներում երբեք չեն լինում թափանցիկ պատուհաններ,
  • Քնած ժամանակ մարդն ավելի շատ կալորիա է այրում, քան հեռուստացույց դիտելիս,

7 июл. 2012 г.

Անիմաստ զգուշացումներ ապրանքների վերաբերյալ և ոչ միայն...:)))


Ուրախ, զվարթ ու պայծաաառ բարևներ բոլորին Գունավորիկի կողմից:
Տեսնես էլի կա՞ն մարդիկ, ովքեր հոգնել են առավոտից երեկո կարդալ, լսել ու տեսնել լիքը վատ բաներ: Հենց մտնում եմ Facebook, գլխիս էնքան վատ լուր ա թափվում, որ ինքըստինքյան առավոտվանից ինչ-որ հիմար տրամադրությամբ եմ շրջում: Զերծ կմնամ “երԳիրը երԳիր չի”, “աշխարհ, աշխարհ, անարդար աշխարհ”, “աշխարհ, կանգնի իջնող կա” ու նմանատիպ հոգնած ու բացասական նախադասություններ ասելուց խնդրի վերաբերյալ: Դրա համար պարզապես unlike եմ արել ինձ` նման լուրեր մատակարարող էջերը, որ գոնե մի որոշ ժամանակ կտրվեմ նման իրականությունից (թող ներեն ինձ էջերի admin-ները): Ավելի լավ ա գոնե մի քանի օր ոչ մի նորություն չիմանամ, քան թե միանգամից էտքան վատ բան իմանամ:

Քանի որ մեր կյանքում հիմա պակասում ա դրական ամեն ինչը, կփորձեմ բացը միիիիի քիչ լրացնել այս գրառումովս: 

17 мая 2012 г.

Անձրևանոցը և դու...:)))



Գունավոր ողջույններ բոլորին:
Երբևէ մտածե՞լ եք, որ մարդն անձրևանոց չէ: Չեմ կարծում, թե որևէ մեկի մոտ նման միտք առաջացած լինի: Բայց արի ու տես, որ մտքի բացակայության դեպում էլ մարդիկ ապացուցում են այս երկուսի նմանությունը: Նախ փորձենք հասկանալ նրանց էությունը:

Անձրևանոց-մի առարկա, որը մարդուն հարկավոր է թե անձրևին անձևից պաշտպանվելու համար, թե արևին` արևից: Մարդիկ գնում են անձրևանոցը շատ հաճախ ըստ նրա արտաքինի: Երիտասարդները դրան շատ մեծ ուշադրություն են դարձնում, քանի որ այն հանդիսանում է իրենց իմիջի մի մասը և երբեմն որպես աքսեսուար  օգտագործվում է այն լրացնելու համար (ինձ համար այն ուղղակի անձրևից պաշտպանվելու միջոց է): Մենք ձգտում ենք գնել հնարավորինս գեղեցիկ ու հարմար անձրևանոց: Օգտագործում ենք որոշ ժամանակ, հետո այն պատռվում է, կամ հնանում է: Ի՞նչ ենք անում այս դեպքում:

5 мая 2012 г.

Միայն մեջտեղում...)))



Կորած-մոլորված ողջույններ բոլորին:))) Գունավորիկը երկար լռությունից հետո կրկին ձեզ հետ է: Բավականին երկար ժամանակ ոչինչ չէի գրում: Դա կապված էր իմ կյանքում տեղի ունեցած լավ փոփոխությունների հետ: Իսկ հիմա ես նորից եկել եմ ու չեմ պատրաստվում շուտ գնալ:  …………………………………………………………………………………………………….............
Մենք` հայերս, շնորհքով ազգ ենք, քաղաքավարի, բայց մեկ-մեկ նենց բաներ ենք անում, որ մեզ հեչ չի սազում: Ուզում եմ գրել հայերիս շրջանում (ուրիշ ազգերի մոտ չգիտեմ ) տարածված սովորության մասին:
Առավոտյան շտապում ես ինչ-որ տեղ, արագ քայլելով գնում ես, մտածում ես, որ ուր որե կուշանաս, ու էտ պահին ճանապարհիդ մեջտեղում հայտնվում են 1 կամ ավել մարդիկ, ովքեր կանգնած զրուցում են, կամ մարդ են սպասում: Չի կարելի կանգնել ճանապարհի կողքին, անպայման պետք է մեջտեղում: Որ դու գնաս ու կամ իրանց վրայով անցնես, կամ էլ լավագույն դեպքում իրանց հրելով ու ջարդելով: Դրանից հետո էլ մի հատ մուննաթ կգան վրադ, որ մի քիչ զգույշ լինես: Չեմ հասկանում ինչ տափակ սովորություն է: Նման ձևով կանգնող մարդիկ, խնդրում եմ , այլևս նման բան մի արեք, չի կարելի: Հասկանում եմ, որ ազատ դեմոկրատիա է, բայց դե պետք չի այդ ազատությունը ուրիշի հաշվին վայելեք:
Բա  ըթերցողներ ջան, սենց բաներ: Արդեն այնքան շատ են նման դեպքերը, որ ուզեցի անպայման բարձրաձայնել խնդրի: Ոչինչ չէ՞, որ մի քիչ ագրեսիվ ստացվեց:

Հարգանքներով` Գունավորիկ

11 апр. 2012 г.

Փողին մուննաթ...)))

Գունավորիկը կրկին ողջունում է իր բոլոր բոլոր ընթերցողներին: Շատ բլոգերներ են անդրադարձել այս թեմային, բայց ես նույնպես ցանկանում եմ գրել ու իմ կարծիքը հայտնել սրա շուրջ: 
Հայաստանի ցավոտ տեղերից մեկը, բազմաթիվ այլ բնագավառների նման նախ փողի վրա հիմնված երևույթ և նույն ինքը հայկական շոուբիզնես, կամ ինչպես ինքս եմ սիրում այն անվանել` շոՅուբիզնես:
Ինչպե՞ս են ՍՏԵՂԾՎՈՒՄ հայ երգչիստները և նրանց ա՜աախ, վա՜խ, ջա՜ն երգերը: Այստեղ տեղին կլինի հետևյալ թեորեմը`

3 апр. 2012 г.

12 ռոմանտիկ նկար Ջերրի Քլովիսից...)))

    Ռոմանտիկ ողջույններ Գունավորիկից: Երևի արդեն կռահեցիք գրառմանս թեման : Սա երևի գրեթե բոլորի և իհարկե իմ սիրելի թեմաներից մեկն է: Չնայած նրան, որ ես ոչ մի պատճառ չունեմ հիմա գտնվելու այդ տրամադրության մեջ ու ինձ պատել է անորոշ տխրությունը, այնուամենայնիվ ես չեմ կարող անտարբեր անցնել այսօր տեսածիս կողքով: Ուզում եմ անպայման ներկայացնել ձեզ: Խոսքս Ջերրի Քլովիսի նկարներիՌոմանտիկ”  հավաքածուի մասին է: Ուզում եմ դուք էլ տեսնեք, թե որքան գույն ու կյանք կա այդ ստեղծագործությունների մեջ: Քլովիսը ոչ մի գույն չի խնայել իր ուզածը ներկայացնելու համար ու նրա մոտ շատ գեղեցիկ է ստացվել:

11 мар. 2012 г.

Body art, tattoo և այլն...ամենաքննադատվող արվեստը


  Գունագեղ ողջույններ բոլորին: Այսօր որոշեցի գրել ինձ համար շատ հոգեհարազատ ու սիրելի թեմայի մասին` բոդիարտ, տատու և տատուաժ: Գրում եմ հայերեն տառերով ոչ թե նրա համար, որ չգիտեմ գրելաձևը անգլերեն :D, այլ նրա, որ այսպես ավելի հարմար է:

Իրականում սրանք մեկ ամբողջի մասեր են, որոնց իրար գլխի հավաքելով` վերնագիրը կարող ենք դնել բոդիարտ: Ինչու՞ բոդիարտ, քանի որ այս ամենի հիմքում ընկած է մարմինը: Բոլոր տեսակի փորձերը, դրա հետևանքով առաջացած ցավերը իր վրա է կրում մարդու մարմինը:

Այս արվեստը ունի հազարամյակների պատմություն և գոյություն է ունեցել դեռևս հին դարերում: Հենց սրա միջոցով էին տարբեր ցեղեր տարբերվում միմյանցից: Որոշները սա անում էին  կավով, ոմանք մրգերից պատրաստված ներկերով, ոմանք կտրվածք-սպիների միջոցով և այլն: Մի խոսքով հին արվեստ է:

Բոդիարտը ունի շատ տարբեր ենթաճյուղեր: Նրա մեջ իրենց ուրույն տեղն ունեն սպիավորումը, փիրսինգը, մշտական և ոչ մշտական տատուները, տատուաժը և վերջապես իմ կարիքով շատ հիմար մի բան, որը իրենից ներկայացնում է ոտքի ձևի փոփոխություն չինացի աղջիկների մոտ: Վերջինս հիմա արգելված է, որը կարծում եմ շատ ճիշտ որոշում է:

7 мар. 2012 г.

Մարտի 8 կամ էսօր ի՞նչ օր ա որ...


Մարտի 8…Այս ամսաթվին տարբեր մարդիկ վերաբերվում են տարբեր կերպ: Մինչ առաջ անցնելը կարծում եմ տեղին կլինի անել հետևյալ մեջբերումը`Мужики! Кто говорил фразу: молчи, женщина, твой день 8 Марта! —- КРЕПИТЕСЬ, НАСТУПИЛ!!!
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս տոնը: Մարտի 8-մայրության և գեղեցկության տոն, նույն ինքը կանանց և աղջիկների տոն, բացառությամբ այն մի քանի դեպքերի երբ տղամարդիկ են մայր դարձել: Այս օրը աչքի է ընկնում իր դրական տրամադրվածությամբ, միմյանց նվերներ և ծաղիկներ նվիրելով նաև փոխանակությամբ և բազում, բազմահազար շնորհավորանքներով: Իսկ այ շնորհավորանքներ կարելի է լսել սկսած տոնի նախօրյակից կամ նույնիսկ դրանից էլ առաջ: Դրա վերաբերյալ ուզում եմ առանձնացնել ՀՊՏՀ-ում տիրող նախատոնական տրամադրությունն  ու ուսանողներին բաժանված ծաղիկներն իրենց բարեմաղթանքներով և Բիլայնի` տոնից մի քանի օր առաջ սկսված շնորհավորանքների հոսքը, որը մեզ հասցնում էին մի խումբ բիլայնցիներ` քաղաքի որոշ վայրերում: Անձամբ ինձ այսօր շնորհավորել են Երիտասարդական մետրոյում, շնորհակալություն նրանց…Նման ուշադրությունից կանայք և աղջիկները իրենց միայն լավ են զգում:
Չեմ գրի ստեղծման պատմությունը, իմաստը և նման տիպի ծեծված պատմություններ: Ուղղակի, կապված օրվա ընկալման հետ, կփորձեմ կատարել մի փոքրիկ դասկարգում` պարզաբանելու համար թե ում համար այս օրը ինչ նշանակություն ունի:

3 мар. 2012 г.

Հովհաննես Շիրազ


Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։



Հովհաննես Շիրազ

25 февр. 2012 г.

Կրոնը իմ կարծիքով...


Գունավոր ողջույններ բոլորին: Այսօր գրելու եմ կրոնի մասին: Բայց, որպեսզի գրառումս կարդալու ընթացքում ոչ մի թյուրիմացություն չծագի, կասեմ հետևյալը` ես քրիստոնյա եմ,բայց ոչ կրոնապաշտ, ինձ համար կրոնը կենսագրությանս մի մաս է, չեմ պատկանում ոչ մի աղանդավորական շարժման, ոչ մի այլ կրոնի հանդեպ թշնամաբար չեմ վերաբերվում:
Գիտեմ, այս փոքրիկ նախաբանը կարդալուց հետո շատերը չեն շարունակի, կամ ընդհանրապես էլ բլոգս չեն այցելի: Բայց սա իմ անձնական կարծիքն է: Իսկ ես նման հարցերում փոփոխական չեմ:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար է կրոնը, ինչու՞ այն ընդհանրապես գոյություն ունի: 

19 февр. 2012 г.

Ուղղակի ընկերներ...


   Դա մի փոքրիկ քաղաք էր, աշխարհի բազմաթիվ փոքրիկ քաղաքներից մեկը, երկրի մի գողտրիկ անկյուն, դրախտի մի հատված: Նրա հոգեպարար լռությունը խախտում էին միայն թռչունների դայլայլը, գեղեցիկ շատրվանի երգը ու շատ հազվադեպ անցնող մեքենաները: Քաղաքում չկար զզվանք առաջացնող փոշի, մեքենաների շչակների`  նյարդերը սղոցող ձայն, աղավաղված արտաքինով հսկա գործարաններ: Կար հիացնող բնություն, որը իր արտահայտությունն էր գտել բազմաթիվ այգիներում: Հենց այդ բազմաթիվ կանաչ այգիներից մեկի արահետներով էլ քայլում էր Պիեռը:

18 февр. 2012 г.

Մայրիկ)))


  Ժպտացող ողջույններ բոլորին:
    Այսօր Փետրվարի 19-ն է, մայրիկիս ծննդյան օրը: Ուզում եմ այս գրառումս նվիրել նրան:

    Մայր…որքան սեր, ջերմություն ու կյանք կա այս բառի մեջ: Մայրը, մի կոչում է, որին արժանի է յուրաքանչյուր աղջիկ: Մայրը միակ մարդն է, որ քեզ  հետ է բեղմնավորվելուց սկսած: Նա պահում է քեզ իր կրծքի տակ ու երբեք չի բողոքում քո ծանրությունից, որովհետև արդեն քեզ սիրում է:  Իսկ հետո, երբ ծնվում ես, նա երբեք չի լքում քեզ: Օր ու գիշեր մնում է կողքիդ, որ դու հանկարծ ոչնչի կարիք չունենաս: Նա պահում, փայփայում, մեծացնում է քեզ ու ամեն կերպ օգնում, որ հասնես նպատակիդ:

10 февр. 2012 г.

Ձյունն էլ ունի դրական կողմեր...:)))


Ձնախառն ողջույններ բոլոր բոլոր բոլորին: Ժողովուրդ էս իիի՜իիիիիիիիիիիիիիիիինչ լավ եղանակա, կարոտել էի ձյանը: Ինչքան ժամանակա նման ձյուն չէինք տեսել: Չնայած շատերը բողոքում են, բայց ես անչափ գոհ եմ: Ես կարծես վերադարձել եմ մանկություն, ամբողջ օրը դրսում եմ, ձների մեջ: Իմիջայլոց հենց սա է պատճառը, որ հետաձգվել են Գունավորիկիս լոգոյի պատրաստման աշխատանքները, որի համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը:
Այսօր բոլոր նրանց, ովքեր դժգոհ են այս հրաշք ձնից, ուզում եմ ցույց տալ, որ այն ունի նաև շաաատ դրական կողմեր:

7 февр. 2012 г.

Ժամանակակից արվեստի թղթե հրաշքները)))


Ձյան նման բարի ողջույններս իմ արվեստասեր ընթերցողներ ջաաաան: Այքան տարօրինակ ու խառը բաներ են կատարվում` Երևանում երկրաշարժ էր, Կամո Թովմասյանին ու Ջաստին Բիբերին մեղադրում են արվամոլության մեջ, հայ տղամարդը պորտապար է պարում, Թաթա Սիմոնյանին ուղարկում են (չի գնում, այլ ուղարկում են) Եվրատեսիլ, էլ չեմ ասում,թե ինչ թոհ ու բոհի մեջ է մեր շոՅուբիզնեսը: Բայց այս ամենը հիմա թողնում ենք մի կողմ, մի պահ հանգիստ ենք թողնում բոլոր տեսակի մեկնաբանությունները այս նյութերի շուրջ ուուուու….ու մտնում ենք մի բոլորովին այլ աշխարհ` արվեստի աշխարհ:
Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մի փոքրիկ հատված ժամանակակից արվեստից: Կարծում եմ քչերն են լսել  Zim & Zou դուետի մասին: Այս անվան տակ ներկայանում են 25-ամյա Լյուսի Թոմասը (Lucie Thomas) և նրա հասակակից Թիբալտ Ցիմմերմաննը (Thibault Zimmermann): Նրանք համակարգչով պատկերներ հավաքելու փոխարեն, դա անում են թղթերի միջոցով: Նրանք զբաղվում են 3D մոդելների, սարքավորումների, քանդակնրի և նկարազարդումների ստեղծմամաբ: Նրանց ստեղծագորություններից կարելի է ստանալ լիքը լիքը դրական լիցքեր, ջերմություն ու սեր` քանի որ դրանք իրենց էությամբ շատ պոզիտիվ են ու գունավոր: Իսկ որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ են իրենից ներկայացնում այս դուետի աշխատանքները առաջարկում եմ դիտել ներքոդրյալ ստեղծագործությունների ֆոտոշարքը:

4 февр. 2012 г.

Միակ ճշմարիտ իմաստությունը գիտենալն է, որ դու ոչինչ չգիտես....Սոկրատես



Գույնզգույն ողջույններս սիրելի ընթերցողներ: Այսօր մեծ ցանկություն ունեմ ձեզ ներկայացնելու Անդրե Մորուայի հիասքանչ ստեղծագործություններից մեկը: Կարծում եմ շատերիդ կհետաքրքրի այս փոքրիկ հրաշքը` մի մասնիկը նրա հրաշալի գրքից: Ես չեմ թարգմանել հայերեն և ուզում եմ ներկայացնել ռուսերեն տարբերակը: Թող բոլորը ներեն ինձ այս հանդգնությանս համար, ուղղակի ես ավելի ճիշտ համարեցի թողնել ռուսերեն, որպեսզի կարդալուց համն ու հոտը չկորչի: Ես չեմ ասում, թե հայերենը աղքատ լեզու է, ո՛չ, ո՛չ: Ուղղակի ես չեմ կարող այնպես թարգմանել, ինչպես դա արել է դրա վարպետը` չկորցնելով ստեղծագործության ոչ մի մասնիկ:
Եվ այսպես, ձեզ եմ ներկայացնում հատված Անդրե Մորուայի  <<Նամակներ անծանոթուհուն>>` <<Письма незнакомке>>  գրքից` <<Ապրելու գիտության մասին բաց նամակ երիտասարդ մարդուն>>` <<Открытое письмо молодому  человеку  о науке жить>>  մասից մի հատված`<<Մի կնոջ մասին, ով ամեն ինչ գիտի>>` <<О даме, которая все знает>> վերնագրով.

30 янв. 2012 г.

Իսկ ո՞վ է ասել, թե գիշերը գույներ չունի...;)))



    Մութ գիշեր: Խավարը ագահորերեն կլանել է ամեն ինչ: Նույնիսկ իմ այդքան լուսավոր սենյակը ի վերջո հանձնվեց նրա իշխանությանը: Ամեն ինչ թաղվել է սևի մեջ: Թվում է, թե գիշերը գույներ չունի……..Արդեն բավականին ուշ է: Պառկած եմ մահճակալիս, նայում եմ այդքան դատարկ ու սովորական թվացող առաստաղին: Առաջին հայացքից ոչինչ չի երևում: Ինձ թվում է, թե արդեն ուղեղս անջատվել է, և ուր որ է կքնեմ: Բայց դա միայն թվում է: Հանկարծ, կարծես թե առաստաղը կենդանանում է, արթնանում է խոր քնից ու սկսում խոսել: Հանկարծ այն դառնում է գունավոր, ներկվում է աշխարհի բոլոր վառ, պայծառ գույներով: Գույները լցվում են ամբողջ սենյակով մեկ….Ու առաստաղը սկսում է պատմել ինձ մի գեղեցիկ պատմություն: 

22 янв. 2012 г.

Ծաղիկներ...ծաղիկներ...ծաղիկներ...



    Պայծառ ողջույններս բոլորին: Մի քիչ ուշ նորից գրում եմ: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ, ուղղակի ուզում էի քննություններս հանձնել նոր գրել, բայց մեկ է էլի չստացվեց, որովհետև դեռ մի հատ էլ ունեմ: Բայց լավ, թողնենք այդ ծեծված թեման: Անցնենք բուն նյութիս:
Ծաղիկներ: Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծամասնությունը, բայց ոչ բոլորը, սիրում են ծաղիկներ: Սիրում են թե նվեր ստանալ և թե գնել, սիրում են նաև խնամել, պահել, փայփայել: Նման մարդիկ, որպես կանոն, լինում են բարի, սիրառատ, հոգատար:
Ծաղիկները իրենց հիասքանչ գեղեցկության հետ միասին ունեն նաև շատ տարբեր նշանակություններ: Ոմանք գիտեն դրանք և ծաղիկներ նվիրում են ըստ նշանակության, իսկ ոմանք էլ ուղղակի սրտանց նվիրում են: Երկու տարբերակներն էլ ունեն մեկ նպատակ` հաճույք պատճառել դիմացինին,իսկ նման անակնկալ նվերները ավելի են մեծացնում ուրախության չափը:
Ծաղիկներ նվիրելու համար պարտադիր չէ իմանալ դրանց նշանակությունը, բայց եթե գիտես, ապա այդ բազմազան ու գունագեղ հրաշքների աշխարհում ընտրությունն ավելի է հեշտանում: Եվ այսպես ուզում եմ ձեզ ներկայացնել որոշ ծաղիկների նշանակությունները:

16 янв. 2012 г.

Մարդիկ և շները...


Այսօր ուզում եմ գրել մի շաաաաատ բարի ու հավատարիմ կենդանու` շան մասին: Չէ, չեմ գրելու գիտական փաստեր, հայտնագործություններ ու նման տիպի այլ բաներ: Ուղղակի ուզում եմ, որ մենք կարողանանք նրանց ճանաչելու միջոցով, ճանաչենք ինքներս մեզ, հասկանանք, գիտակցենք, ընդունենք մեր սխալները և ուղղենք դրանք: Հիմա կասեք. «Ինչպե՞ս կարելի է համեմատություն անցկացնել շան ու մարդու միջև»:  Կարելի է, այն էլ ինչպես է կարելի:

10 янв. 2012 г.

Եկեք երազենք այս երգի ներքո)))


Արևային ողջույններ ընթերցողներ ջան: Այսօր պարզապես ուզում եմ լսենք այս երգը: Ուզում եմ իմանանք something about the sunshine (ինչ-որ բան արևի շողերի մասին (մի քիչ այն չէ թարգմանությունը),  ուզում եմ երազենք այս երգի ու նրա տեսահոլովակի ներքո: Լավ առանց երկար-բարակ խոսելու լսենք, թե այս աղջիկը ի՞նչի մասին է մեզ պատմում իր երգով:

8 янв. 2012 г.

Քննություննե՞ր, սթրե՞ս...դե իհարկե ոչ)))


 Նախաքննական ողջույններս բոլորին: Բոլորս պատրաստվում ենք քննություններին: Մի քանի անկապ, անիմաստ անցկացրած օրեր ու նորից ամեն ինչ կարգին կլինի: Բոլորը կանցնեն իրենց առօրյա գործերին: Իրենց աշխարհի գիտունիկներ համարողները դեռ հազիվ ավարտած սրանք, կսկսեն մտածել եկող միջանկյալների մասին: Բայց……մի կողմ դնենք այս անիմաստ անգիր անելը: Մեկ է` ինչ գիտեք` գիտեք…վերջին օրով գիրք կրծելուց ու տառապելուց հաստատ ձեզ մոտ հանկարծակի պայծառացում չի լինելու: Ավելի լավ է զբաղվեք մեկ այլ գործով, որը ավելի օգուտ կբերի քան գրքա-քննությունա-տառապանքը: Սրանից ձեզ կմնա միայն սթրես իր բոլոր անցանկալի հետևանքներով: Իսկ ձեզ հարկավո՞ր է սթրեսը: Չեմ կարծում:

6 янв. 2012 г.

La vita e bella, la vita e amore...Կյանքը գեղեցիկ է, կյանքը սեր է...

    Ուրախ զվարթ ողջույններս բոլոր հայերին: Հայեր սիրում եք չէ՞ կյանքը…կյանքը գեղեցիկ է, կյանքը սեր է…..Կյանքը երբևէ մեզ տրված ամենաթանկ ու ամենալավ նվերն է: Ճիշտ է` այն դժվարանցանելի ճանապարհ է, բայց այդ ճանապարհը լի է տարատեսակ հաճելի բաներով: Կյանքում էլ երբ հոգնում ես քայլելուց, լինում են վայրեր, որտեղ կարողանում ես հանգստանալ:
    Կյանքը անվերջանալի տառապանքի աղբյուր չէ, ուղղակի պետք է կարողանալ օգտվել նրա ընձեռած հնարավորություններից, ու բաց չթողնել դրանք միայն այն պատճառով, որ հոգնել ես: Մեռնել կարող է յուրաքանչյուրը, այ հենց հիմա ինչ-որ մեկը կարող է գնալ ու ինքնասպան լինել, որովհետև նրան դավաճանել է ընկերուհին, կինը, տանը կոնֆլիկտներ է ունեցել, ինչ-որ մեկին մեծ գումար է պարտք և այլն, կարող է գնալ, վերջ տալ իր կյանքին, բա հետո՞…Նա վերջ է տալիս իր միակ կյանքին, նա ուրիշ հնարավորություն չի ունենա ապրել, հասկանու՞մ եք` ԱՊՐԵԼ…..Մեռնելը հեշտ է, մարդ պետք է քաջություն ունենա ապրել…

5 янв. 2012 г.

Կին vs տղամարդ...կամ 17 պատճառ, որ կին լինելն ավելի լավ է...


    Կերած խմած բարևներս բոլորին բոլորին բոլորին: Ինչպե՞ս եք: Ինչ լավ է, որ լավ եք: Ես էլ եմ շաաատ լավ:
    Համեմատությունները մեր կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում: Մենք միշտ կատարում ենք համաեմատություններ մարդկանց, հագուստների, օծանելիքների և այլնի միջև: Փորձում ենք հասկանալ, թե որն է ավելի լավը: Հիմա ես ուզում եմ համեմատություն անցկացնել տղամարդու և կնոջ միջև: Ավելի ճիշտ ներկայացնել 17 պատճառ, որ կին լինելը ավելի լավ է: Դե սկսեցինք`