8 янв. 2012 г.

Քննություննե՞ր, սթրե՞ս...դե իհարկե ոչ)))


 Նախաքննական ողջույններս բոլորին: Բոլորս պատրաստվում ենք քննություններին: Մի քանի անկապ, անիմաստ անցկացրած օրեր ու նորից ամեն ինչ կարգին կլինի: Բոլորը կանցնեն իրենց առօրյա գործերին: Իրենց աշխարհի գիտունիկներ համարողները դեռ հազիվ ավարտած սրանք, կսկսեն մտածել եկող միջանկյալների մասին: Բայց……մի կողմ դնենք այս անիմաստ անգիր անելը: Մեկ է` ինչ գիտեք` գիտեք…վերջին օրով գիրք կրծելուց ու տառապելուց հաստատ ձեզ մոտ հանկարծակի պայծառացում չի լինելու: Ավելի լավ է զբաղվեք մեկ այլ գործով, որը ավելի օգուտ կբերի քան գրքա-քննությունա-տառապանքը: Սրանից ձեզ կմնա միայն սթրես իր բոլոր անցանկալի հետևանքներով: Իսկ ձեզ հարկավո՞ր է սթրեսը: Չեմ կարծում:

    Անձամբ ես վաղը ունեմ անհատական աշխատանքի պաշտպանություն և ռուսերենի ստուգարք, բաաայց….ավելի լավ է սնիկերս ուտեմ` հիշողությունս թարմացնելու համար, ու հավատամ, որ ամեն-ինչ լավ է լինելու: Թե չէ ամեն անգամ, երբ սկսում եմ խորասուզված պարապել ու տանջվել, գնում ու ցածր եմ ստանում: Դրա համար հիմա արդեն անում եմ ճիշտ հակառակը: Լավ, եկեք կտրվենք այդ աշխարհից: Կտրվենք այդ աշխարհից ու պարզապես ծիծաղենք, այո՛, ծիծաղենք: Ինչպե՞ս….Իսկ դուք գիտե՞ք, որ ծիծաղը վարակիչ է: Ու մենք հենց հիմա վարակվելու ենք: Կասկածու՞մ եք….Դե նայեք ներքևում դրված հոլովակներն ու կհամոզվեք:



3 комментария:

  1. Երանի ամեն քննությունից առաջ մեկը ինձ այ էսպես քաջալերեր...
    Քննություններին պիտի ամբողջ թափով ու եռանդով պարապել: Օրինակ երբ ես կիսամյակի ընթացքում ամեն ինչ սովորում եմ, ավելի է հեշտանում գործս, քան երբ ամեն ինչ թողնում եմ վերջին օրվան

    ОтветитьУдалить
  2. Բա ասա քննություններիդ օրերը ես քաջալերեմ :D
    Ես վերջին օրվան չեմ թողում, ուղղակի սովորում եմ ընթացքում: Ընդհանրապես վերջին օրով պարապելը ավելիա վատացնում վիճակը:

    ОтветитьУдалить