9 дек. 2011 г.

Բա մի հատ չինքնաարտահայտվե՞նք:)))



    Արևագույն բարևներս բոլորին: Ինպես ասում են ջավախեցիները` ի՞նչղ եք: ))) Եթե ինձ էլ եք այդ հարցը ուղղում, ասեմ որ շաաաաաատ լավ եմ: Այսօր վերջացրեցի 4 անհատական աշխատանքներիցս մեկը: Հիմա կասեք. <<ինչ էլ մի ուրախանալու բան ես գտել: Բա էն 3-ը ովա՞ անելու>>: Էլի ես եմ անելու, բայց ամեն մեկի ավարտը ինձ համար մեեեծ ուրախություն է: Լավ դե, ինչ-որ մի տեսակ շեղվեցի: Ես ինչքան հիշում եմ ինձ գովելու համար չեմ եկել: )))Մի վայրկյան  (այստեղ  տեղին կլիներ  գլուխը    մտածկոտ քորող ժպիտիկը)….հըըըըըմ…իիիիիի……..հաաաաաա…… ……լաաաաաաաավ…..հիշեցի:

7 дек. 2011 г.

Միասին գնում ենք աշխարհահռչակ թանգարաններ:


Վերսալյան պալատ

Գունագեղ ու տաաաք բարևներ բոլորին: Այսօր շատ պատահաբար մի հետաքրքիր ինտերնետային կայք եմ գտել և ուզում եմ ձեզ հետ հասցեով անպայման կիսվել: Եթե դուք երբևէ երազել եք լինել աշխարհի ամենահայտնի պատկերասրահներում և թանգարաններում , ապա սա իսկը ձեզ համար է: Այստեղ դուք կարող եք քայլել դրանց ներսում և տեսնել, թե ինչպիսին են նրանք իրականում: Օրինակ` դուք երբևէ չե՞ք ցանկացել գնալ Վերսալյան պալատ: Այստեղխ թեկուզ վիրտուալ, բայց հնարավորություն ունեք իրականացնելու ձեր երազանքը: Այս կայքը հովանավորվում է Google-ի կողմից: Բոլորիդ խորհուրդ եմ տալիս այցելել: Հետո կկիսվեք տպավորություններով:
    Կայքն այցելելու համար սեղմեք նեքևում գտնվող նկարի վրա:


6 дек. 2011 г.

Առաջարկում եմ լսել:


    Ողջույն բոլորին: Այսօր բոլորիդ առաջարկում եմ դիտել մի շատ հաջողված տեսահոլովակ և լսել դրան համապատասխան երգը: Առաջին անգամ դիտելիս ձեզ կթվա, թե տեսահոլովակի երգիչը տղամարդ է))), իսկ ձայնը ապահովում է ինչ-որ կին: Առաջին մասը ճիշտ է, բայց այ երկրորդը` ոչ: Դա երգիչի իրական ձայնն է, որում կարող եք համոզվել` դիտելով նրա մյուս աշխատանքները: Բաաա…..ինչ հնարավորություններ ունի ձայնը: Երգչի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք ChristopheWillem հղումով: Դե իսկ հիմա արդեն միացրեք ներքևում գտնվող տեսահոլովակը և վայելեք հիասքանչ կատարումը:



Ահա հղումով երգի բառերը և թարգմանությունը կարող են կարդալ նրանք, ովքեր ինձ նման ֆրանսերեն չգիտեն, բայց իրենց հետաքրքրում է, թե վերջապես ինչի մասին է երգում երգիչը:
Հարգանքներով` Գունավորիկ



4 дек. 2011 г.

Մի փոքրիկ լեգենդ Չինաստանից:

                    Новогодние разделители           
    Բոլորին կախարդական բարևներ: Գունավորիկիս փորձել եմ հաղորդել նախատոնական կախարդական տրամադրություն: Կարծում եմ հաջողվել է: Ի՞նչ կարծիքի եք: Դե մի պահ եկեք բոլորս թույլ տանք այս մոգությանը փաթաթվել մեզ ……………Իսկ հիմա անցնենք առաջ: Այս օրերին ինձ մոտ անհագ ցանկություն կա ապրել, շնչել նախատոնական տրամադրությամբ, մտածել ու գրել Ամանորի մասին: Այդ իսկ պատճառով այս գրառումս նույնպես նվիրված է նրան: Կարծում եմ բոլորդ էլ բազմիցս լսել եք Նոր տարվա պատմությունները, լեգենդները, միֆերը: Իսկ այս մեկի մասին երևի շատ քչերը գիտեն: Սա շատ հիանալի մի լեգենդ է` Չինական բազմաթիվ լեգենդներից մեկը`  կապված թղթե լապտերիկների հետ: Ուրեմն այսպես……..