12 окт. 2012 г.

Պայթելու արվեստ...:)))


Գունավոր բարևներ Գունավորիկից
Ձեզ եմ ուզում ներկայացնել Մարտին Կլիմասի և Ալան Սաիլերի հեղինակային ֆոտոշարքերը, որոնք աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ և կրում են առաջինինը ` “Պայթող բանջարեղեններ”, իսկ երկրորդինը` “Պայթող մրգեր և բանջարեղեններ”անվանումները: Անվանումները գալիս են հենց նկարների էությունից, քանի որ դրանք ստացվել են մրգերի և բանջարեղենների վրա կրակելու հետևանքով:Մարտին Կլիմասի Ֆոտոշարքն իրենից ներկայացնում է վնասակար սնունդից անցումը դեպի օգտակարը: Ես ցանկացա դրանք միավորել, քանի որ ընդհանուր առմամբ կրում էին միևնույն իմաստը:

9 окт. 2012 г.

Աշնան մեղեդի


Աշուն է, անձրև… Ստվերներն անձև 
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար 
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…

Վահան Տերյան
Հարգանքներով` Գունավորիկ