11 мар. 2012 г.

Body art, tattoo և այլն...ամենաքննադատվող արվեստը


  Գունագեղ ողջույններ բոլորին: Այսօր որոշեցի գրել ինձ համար շատ հոգեհարազատ ու սիրելի թեմայի մասին` բոդիարտ, տատու և տատուաժ: Գրում եմ հայերեն տառերով ոչ թե նրա համար, որ չգիտեմ գրելաձևը անգլերեն :D, այլ նրա, որ այսպես ավելի հարմար է:

Իրականում սրանք մեկ ամբողջի մասեր են, որոնց իրար գլխի հավաքելով` վերնագիրը կարող ենք դնել բոդիարտ: Ինչու՞ բոդիարտ, քանի որ այս ամենի հիմքում ընկած է մարմինը: Բոլոր տեսակի փորձերը, դրա հետևանքով առաջացած ցավերը իր վրա է կրում մարդու մարմինը:

Այս արվեստը ունի հազարամյակների պատմություն և գոյություն է ունեցել դեռևս հին դարերում: Հենց սրա միջոցով էին տարբեր ցեղեր տարբերվում միմյանցից: Որոշները սա անում էին  կավով, ոմանք մրգերից պատրաստված ներկերով, ոմանք կտրվածք-սպիների միջոցով և այլն: Մի խոսքով հին արվեստ է:

Բոդիարտը ունի շատ տարբեր ենթաճյուղեր: Նրա մեջ իրենց ուրույն տեղն ունեն սպիավորումը, փիրսինգը, մշտական և ոչ մշտական տատուները, տատուաժը և վերջապես իմ կարիքով շատ հիմար մի բան, որը իրենից ներկայացնում է ոտքի ձևի փոփոխություն չինացի աղջիկների մոտ: Վերջինս հիմա արգելված է, որը կարծում եմ շատ ճիշտ որոշում է: