25 февр. 2012 г.

Կրոնը իմ կարծիքով...


Գունավոր ողջույններ բոլորին: Այսօր գրելու եմ կրոնի մասին: Բայց, որպեսզի գրառումս կարդալու ընթացքում ոչ մի թյուրիմացություն չծագի, կասեմ հետևյալը` ես քրիստոնյա եմ,բայց ոչ կրոնապաշտ, ինձ համար կրոնը կենսագրությանս մի մաս է, չեմ պատկանում ոչ մի աղանդավորական շարժման, ոչ մի այլ կրոնի հանդեպ թշնամաբար չեմ վերաբերվում:
Գիտեմ, այս փոքրիկ նախաբանը կարդալուց հետո շատերը չեն շարունակի, կամ ընդհանրապես էլ բլոգս չեն այցելի: Բայց սա իմ անձնական կարծիքն է: Իսկ ես նման հարցերում փոփոխական չեմ:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար է կրոնը, ինչու՞ այն ընդհանրապես գոյություն ունի: 

19 февр. 2012 г.

Ուղղակի ընկերներ...


   Դա մի փոքրիկ քաղաք էր, աշխարհի բազմաթիվ փոքրիկ քաղաքներից մեկը, երկրի մի գողտրիկ անկյուն, դրախտի մի հատված: Նրա հոգեպարար լռությունը խախտում էին միայն թռչունների դայլայլը, գեղեցիկ շատրվանի երգը ու շատ հազվադեպ անցնող մեքենաները: Քաղաքում չկար զզվանք առաջացնող փոշի, մեքենաների շչակների`  նյարդերը սղոցող ձայն, աղավաղված արտաքինով հսկա գործարաններ: Կար հիացնող բնություն, որը իր արտահայտությունն էր գտել բազմաթիվ այգիներում: Հենց այդ բազմաթիվ կանաչ այգիներից մեկի արահետներով էլ քայլում էր Պիեռը: