26 окт. 2011 г.

Ինչու՞ են փախչում տաբատները:




    Բարև հենց այս պահին այս գրառումս կարդացող ջա՜ն: Ուզում եմ ջղայն գրառում անել: Հա, ջղայն…ուզում ես իմանալ` ինչու՞: Դե որովհետև ջղայնացած եմ: Ջղայնացած եմ որոշ տղաների վրա: Չնայած այդ որոշները ցավոք արագ աճում ու բազմանում են սնկի կամ էլ ճագարների նման, դա էլ թողնում եմ քո հայեցողությանը: Ուրեմն ասեմ, որ խոսքս այն տղաների մասին է, որոնց վրա տաբատն այդպես էլ չի հարմարվում ու գլուխն առած ուզում է փախչել: Երևի հոգին կերել են: Ու ասեմ, որ այդ տղաներին հեչ էլ չի անհանգստացնում այդ նուրբ փաստը: Ընդհակառակը` նրանց դուր է գալիս: Մտածում, մտածում եմ ու այդպես էլ չեմ կարողանում հասկանալ այդ տղաների լոգիկան: Ա՛յ ընԳեր ջան, ուզում ես բարեմասնություններդ ցույց տաս էլ տաբատ մի հագի, ի՞նչ պարտադիրա էտ ծանրությունը հետդ քարշ տաս: Մեկա յա հագած, յա չհագած: Մի անգամ էլ մի հատ աղջիկ իր կրունկներով պատահական կկանգնի տաբատիդ վրա ուուուու…….տա դա դա դա՜մ…..երկուսդ էլ ամոթից խայտառակ կլինեք: Չնայած չեմ կարծում,թե նման բան հագնողը կվախենա խայտառակ լինելուց: Անցանք….Բա որ էս տաբատի ճողոպրելու իրավիճակին հազիվ, հազիիի՜վ, մի կերպ, միի՜ի կերպ էր էս մեր ժողովրդի աչքը սովորել ու ստեղ ավելի մի դաժան իրավիճակ ստեղծվեց` հայտնվեցին……..ոչ էնա յուբկա, ոչ էնա տաբատ կտորոզանգվածները: Նայում ես էտ տաբատներով նենց են քայլում, ոնց որ……..կներեք,  բայց պետքա ասեմ….ոնց որ մի շաբաթ պետքարանից օգտված չլինեն: Ու դրան գումարած էլի էտ փախչող վիճակը: Չեմ հասկանում այդքան հաճելի՞ է, մեղմ ասած, նման ապուշ տեսքով մարդկանց աչքին երևալը: Մոտավորապես նույն բանն էլ ձեզ եմ ասում….ա՛յ ընԳեր ջան, ուզում ես յուբկա հագնե՞ս, տենց էլ արա, խի՞ ես հեռվից մոտենում: Ավելի հաճելի կլիներ ձեզ տեսնել շոտլանդական յուբկեքով, քան էս աղավաղված կտորազանգվածներով: Բա հայ տղուն սազու՞մ է նման <<ոճը>>: Վե՛րջ տվեք էս խեղկատակությանը: ԳլՅամուռության ճանապարհին ձեզ լռիվ կորցրել եք: Մի հատ նայեք ձեզ հայելու մեջ` տեսնու՞մ եք ինչ ծիծաղելի եք: Բա խի՞ կտենաք որ: Դուք նայում եք հայելուն ու մենակ ասում եք` <<Արա էս ի՜նչ գլամուռ դեմք եմ: Հեսա էթամ` դուրս աղջիկների ուշքը էթա իմ համար>>: Չէ մի չէ մի…մի հատ էլ չեթա՞նք ինքնասպան լինենք քո կտորազանգվածները տեսնելով: Այս <<ոճերը>> սիրող հարգելի տղանե՛ր, փոխեք ձեր տաբատները ու նորմալ, մարդավարի հագնվեք: Հայ տղուն չի՛ սազում:
    Ֆու՜…ձեզ հետ կիսվեցի ջղայնությունս միիի քիչ անցավ: Սա էլ իմ խոստացված գրառման մի մասը տղաների մասին: Այնքան էի ջղայնացել,որ անպայման ուզում էի սրա մասին գրել: Կարծում եմ շատերն են համամիտ գրածիս հետ:
    Շնորհակալություն ուշադրության համար իմ սիրելի ընթերցող: Շուտ շուտ արի, ես միշտ ուրախ եմ քեզ ընդունել: Մինչ նոր հանդիպումներ: 

24 окт. 2011 г.

Այսքանից հետո էլ ի՞նչն է կարելի:

                  image


    Բարև իմ սիրելի ընթերցողներ: Այսօր ես մտածում էի, թե ինչ մեղկ է մեր օրգանիզմը, որ ընկել է մեր ձեռքը: Լցնում ենք էտ խեղճի մեջ այն, ինչ արտաքինից գեղեցիկ է, իսկ համով շատ հաճելի: Բայց ի՞նչ կա դրանց պարունակության մեջ: Ես համոզված եմ, որ շատերիդ մտքով անագամ չի անցել snickers գնելիս կարդալ բաղադրությունը (եթե կան նման մարդիկ, խնդրում եմ արձագանքեք, դուք քիչ եք, բայց ձեզ խելացի գնորդ են ասում): Ինչով՞ եք համոզված, թե ասենք թուղթ չեք ուտում: Շատերդ կասեք, որ համից, բայց դե արտադրողները դժվար թե այնպես անեն, որ թղթի համը զգացվի: Ինչևէ ես այսօր ուզում եմ գրել վնասակար ապրանքների մասին, որոնք մենք շատ ենք սիրում:
    Այն ամենը, ինչը հաճելի է կա՛մ անբարոյական է, կա՛մ բերում է ճարպակալման: Մենք բոլորս էլ շատ ենք լսում այս արտահայտությունը և շատ հաճախ նաև ինքներս ենք ասում: Սա շատ տեղին արտահայտություն է գրեթե բոլոր դեպքերում: Շատ է պատահում, որ այն, ինչը համեղ է մեծ վնասներ է հասցնում մեր օրգանիզմին: Մենք պետք է հետևենք մեր սննդակարգին: Սխալ սնվելը հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների առաջացման գաղտնի պատճառ: Օրինակ, ճարպ պարունակող ուտելիքների օգտագործումը հանգեցնում է ճարպակալման, իսկ մեծ քանակությամբ ներկանյութեր և փոխարինիչներ պարունակող սնունդը բերում է հարմարվողականության: Այսինքն մեծ քանակությամբ վնասակար սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմում դադարում է գործել ահազանգի համակարգը: Օրգանիզմը, պարբերաբար ստանալով թույնի փոքր քանակներ, հետզհետե սովորում է դրան և այլևս չի արձագանքում դրանց սրտխառնոցով, ցանի միջոցով կամ գլխապտույտով: Եվ այսպես ձեզ եմ ուզում ներկայացնել

Ամենավնասակար ապրանքների տասնյակը

1.      Գեղեցիկ փաթեթավորված գունավոր կոնֆետներ (օրինակ “Chupa chups” ) – Սրանք անկասկած պարունակում են մեծ քանակությամբ շաքար, քիմիական հավելումներ, գունանյութեր, փոխարինիչներ և այլն: Այս թվարկածից էլ արդեն պարզ է, թե ինչ մեծ վտանգ են ներկայացնում օրգանիզմի համար:

2.      Ինչպես եգիպտացորենի, այնպես էլ կարտոֆիլի չիպսերը- Չիպսը դա ոչ այլ ինչ է, քան ածխաջրերի և ճարպերի խառնուրդ պատված գունանյութերով և համի փոխարինիչներով: Ոչ պակա վնասակար է նաև կարտոֆիլ ֆրին:


3.      Գազավորված քաղցր ըմպելիքներ – դրանք շաքարի, քիմիայի և գազերի խառնուրդ են, որոնք ավելի հեշտ են տարածում վնասակար նյութերը: Օրինակ, բոլորի կողմից չափազանց շատ սիրված coca cola-ն շատ լավ միջոց է հանդիսանում կրային նստվածքի և ժանգի դեմ: Լավ մտածեք մինչ նման հեղուկը ձեր օրգանիզմ լցնելը: Նաև 1 բաժակ ջրում լուծված 4-5 թեյի գդալ գազավորված ըմպելիքում շատ բարձր է շաքարի կոնցենտրացիան: Հենց դա է պատճառը, որ դրանք խմելուց 5 րոպե անց նորից եք ծարավում:

4.      Շոկոլադե բատոններ (խոսքը մաքուր շոկոլադի մասին չէ) – Սրանք կալորիաների հսկայական քանակություն են, համադրված քիմիական հավելումների, գենետիկորեն փոփոխված ապրանքների, ներկանյութերի և արոմատիզատորների (ապահովում են համապատասխան հոտ) հետ: Հիշենք snickers-ային բումը վերակառուցման շրջանում: Շաքարի հսկայական քանակությունը ստիպում է ձեզ մեկը մյուսի հետևից կրկին ու կրկին ուտել բատոնները:

5.      Երշիկա – նրբերշիկային բազմազանություն- Նույնիսկ եթե պատկերացնենք, որ նրբերշիկի մեջ այլևս չի ավելացվում թուղթ, իսկ երշիկի մեջ`մկան ֆարշ, միևնույնն է դրանք մնում են ամենավնասակար արտադրանքները ժամանակակից սննդային տեսականու մեջ: Դրանք պարունակում են այսպես կոչված թաքնված ճարպեր (խոզի կաշի, սալ և այլն) և այդ ամենի տեսքը ամբողջացնում են արոմատիզատորները և համային փոխարինիչները: Եվ այսպես նրբերշիկները, սարդելկաները, երշիկները և մսային մնացած դելիկատեսները 80%-ով պատրաստված են տրանսգեն սոյայից:
6.      Վնասակար են ոչ միայն նրբերշիկներն ու երշիկները, այլ նաև հենց ինքը յուղոտ միսը օգտակար չէ օրգանիզմի համար: Յուղերը օրգանիզմ են բերում խոլեստերին, որը խցանում է անոթները, որով  արագանում է ծերացման գործընթացը և բարձրանում սրտանոթային հիվանդությունների առաջանալու հավանականությունը:

7.      Մայոնեզ- Տնային պայմաններում պատրաստված և քիչ քանակությամբ օգտագործվող մայոնեզը մեծ վնաս չի հասցնում: Բայց հենց մենք սկսում ենք խոսել ֆաբրիկաներում պատրաստված մայոնեզի մասին, միանգամից անհրաժեշտություն է առաջանում կախել “Վտանգավոր է կյանքի համար” ցուցատախտակը: Մայոնեզը կալորիաներով հագեցած ապրանք է , բացի դրանից պարունակում է նաև մեծ քանակությամբ ճարպեր և ածխաջրեր, ինչպես նաև գունանյութեր, քախցրացնող փոխարինիչներ և այլն: Դրա համար մեկ անգամ ևս մատծեք այն տապակած կարտոֆիլի վրա լցնելուց առաջ: Հատկապես վնասի մեծ կոնցենտրացիա կա մայոնեզով առատորեն լցված շաուրմաներում, համբուրգերներում, բութերբրոդներում:
Նման կերպ վնասակար են նաև կետչուպները, սոուսները և սննդային նմանատիպ հավելումները:
8.      Մեկ կետի մեջ կարելի է ներառել սննդի մեջ քիչ պետքական բոլոր ապրանքները` արագ պատրաստվող մակարոններ, սուպեր, կարտոֆիլային պյուրեներ, ջրում բացվող հյութեր (“Յուպի”): Այս ամենը ամբողջությամբ քիմիա է, որը ձեր օրգանիզմին անկասկած մեծ վնաս է հասցնում:

9.      Աղ- Սրան շատ հաճախ անվանում են սպիտակ մահ և դա իզուր չէ: Աղը բարձրացնում է ճնշումը, խախտում է օրգանիզմում աղաթթվային հավասարակշռությունը, նպաստում է տոկսինի (թույնի) կուտակվելուն: Դրա համար, աշխատեք աղի օգտագործումը հասցնել մինիմումի:

10.  Ալկոհոլ- Սրա նույնիսկ մինիմալ քանակը խանգարում է վիտամինների յուրացմանը: Բացի դրանից ալկոհոլը պարունակում է մեծ քանակությամբ կալորիաներ: Խոսել այն մասին, թե ինչպես է ալկոհոլը ազդում լյարդի և երիկամների վրա, ուղղակի ծիծաղելի կլինի: Քանի որ դա բոլորիս քաջ հայտնի է: Եվ նաև պետք չէ վստահել այն արտահայտությանը, թե ալկոհոլի որոշակի քանակությունը օգտակար է: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն օգտագործում են շատ հազվադեպ ու քիչ քանակությամբ:

    Փաստորեն, ինչպես հասկացաք գրածիցս, մենք պետք է ոչ մի համով բան չուտենք: Ամեն ինչի անունը “Չի կարելի” է: Ի՞նչ անենք: Դե իհարկե ոչ մեկս չի հրաժարվի դրանցից ( Բայց ես հեշտությամբ հրաժարվել եմ coca cola-ից: Դուք էլ փորձեք, հաստատ կստացվի:): Մնում է մի տարբերակ` օգտագործել սրանք շատ քիչ, իսկ դրա փոխարեն ամեն օր ուտել թարմ մրգեր և բանջարեղեններ, հատկապես գազար, ով ցանկանում է բոյ քաշել:Ճ
  
                    image

23 окт. 2011 г.

Մա՞րդ, թե գիշատիչ...այս է խնդիրը:





     Գրքեր: Որքան հետաքրքիր գրքեր կան գրված: Բայց ցավոք ես դրանցից քչերն եմ կարդացել: Ինչու՞…դե որովհետև չեմ սիրում շատ կարդալ: Արագ հոգնում եմ կարդալուց: Իսկ եթե կարդում եմ, ուրեմն այդ գիրքը շատ հետաքրքիր ու գրավիչ է: Ես երբեք ստիպողաբար չեմ կարողացել կարդալ: Նույնիսկ Րաֆֆու “Սամվել”-ը ես կարդացել եմ 2 ամառվա ընթացքում: Չնայած փոշմանել եմ ծախսածս ժամանակի համար, որովհոտև իմ կարծիքով շատ անհետաքրքիր գիրք էր: Իմ կարդացած ամենահետաքրքիր գիրքը եղել է Էթել Վոյնիչի “Բոռը”: Բայց այստեղ կխոսեմ մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր, գրքի մասին, որը ես կարդացի վերջերս, այսինքն մի 3 օր առաջ: Այդ գիրքը Վահե Քաչայի “Գիշատիչների խնջույքն” է: Այն բաղկացած է 4 վեպերից: Ես կգրեմ երկրորդի` հենց “Գիշատիչների խնջույքի” մասին: Սա ինձ վրա շատ մեծ ազդեցություն գործեց և անպայման այն ուզում եմ ներկայացնել ձեզ:
    Ահա այդ վեպը իմ մեկնաբանությամբ.