2 нояб. 2011 г.

Մի փոքրիկ ինքնագովազդ :Ճ

           (504x62, 2Kb)

    Բարևներ բոլորին: Նախ ներողություն եմ խնդրում մի քանի օրվա բացակայություններիս համար: Պատճառը անձնական է, և չեմ կարծում թե ձեզ կհետաքրքրի: Լավ անցնենք առաջ: Այստեղ ես ուզում եմ մի փոքր գովազդել ինքս ինձ :Ճ Ավելի կոնկրետ իմ աշխատանքները: Ուրեմն այսպես: Ես նկարում եմ հագուստի վրա: Նկարում եմ այն ամենը, ինչ ցանկանում են, բացի դիմանկարներից. դեռ չեմ փորձել: Դուք նույնպես կարող եք պատվիրել: Ես մեծ սիրով կնկարեմ ձեզ համար: Գները շատ մատչելի են` սկսած 3000 դրամից: Դա կախված է ձեր ընտրած նկարի բարդությունից: Պատվիրելու համար գրեք ինձ հետևյալ էլեկտրոնային հասցեով` siriktovmasyan@mail.ru կամ facebook-ի էջիս, որը կարող եք տեսնել բլոգիս աջ կողմում:
    Ահա իմ մի քանի աշխատանքները`


Այս կիթառը նկարել եմ իմ վերնաշապիկին:













Սակայն սրանք բոլորը չեն: Ցավոք մնացածները տվել եմ պատվիրատուներին առանց նկարելու:
Շնորհակալություն ուշադրության համար:








                                             


31 окт. 2011 г.

Մի փոքրիկ աշուն Սևակից...



ԱՇՆԱՆԱՅԻՆ ՎԱԼՍ


Մի մոռացկոտ անձրև
Ու մի երկչոտ քամի
Դաշնագիր են կնքել մեկմեկու հետ՝
Բնա՛վ չհարցնելով կամքն աշխարհի,
Ու գործի են անցել.
Շաղ են տալիս... տաղտուկ։
Տերևները կրկին գործադուլ են անում,
Եվ ծառերի կանաչ գործարաններն արդեն
Էլ չեն արտադրում ո՛չ թթվածին,
Ո՛չ էլ դեղին շրշյուն,-
Հե՜րն անիծած։

Ու ծվատված ձանձրույթն ամենքիս մեջ
Երազում է հիմա հնավաճառ միայն։
Ա՜խ, թե պատուհանից մեկի ձայնը խռպոտ
Խուժեր սենյակ.
«Ձանձրո՜ւյթ, հին-մին ձանձրո՜ւյթ կառնեմ»...

Եվ ամենքս ենք հիմա կիսով մենակ,
Եվ ամենքս ենք հիմա կիսով տխուր՝
Հոգնած մե՛ր իսկ բոլոր շարժումներից,
Եվ ձևերի՛ց ամեն
Եվ մտքերի՛ց բոլոր...

Օդը հաստանում է մառախուղով,
Ու մշուշով երկինքն է ցածրանում.
Որ բարակի թելը համբերության
Ու վեր բարձրանալիս ճիչ ճնգոցով հատվի։

Եվ ամենքըս հիմա վատ բաներ ենք հիշում,
Եվ ամենքըս հիմա հոռետես ենք դարձել,
Ամե՜ն ինչից զզված,
Զզված նաև մեզնի՛ց։
Եվ մեր քիթ ու մռթից քմծիծաղ է կաթում,
Ինչպես ամեն ծառից` կենտ-կենտ տերև,
Ինչպես ջրհորդանից՝ անձրևաջուր կեղտոտ,
Քիվից՝ պղտոր կաթիլ,
Տտիպ տաղտուկ՝ հոգուց...
Կաթո՜ւկ-կաթո՜ւ-կաթո՜ւկ,-
Հե՛րն անիծած...

Այս մոռացկոտ անձրևն ու այս երկչոտ քամին,
Տխրությունն այս բարակ և տաղտուկն այս պարարտ,
Նաև վատն ու հոռին
Պարազույգ են կազմել
Ու պարում են-պարո՜ւմ-պարո՜ւմ հիմա
Մեր փողոցու՛մ,
Տա՛նը,
Մեր սենյակո՛ւմ նեղլիկ։

Երկրագունդն է պարում նույն վալսը հին ու նոր,
Տարվա եղանակներն անվերջ նույնն են պարում,
Նույնն է պարում կյա՛նքը,
Նույնն է պարում մի՛տքը։
Այս ի՜նչ խենթություն է,-
Հե՛րն անիծած...

Եվ ինչ է դեռ մնում, որ ի՜նչ անենք։
(Ձանձրույթ առնող չկա.
Մենք ամենքս ենք ծախող)
Ձանձրույթի հետ կազմենք լավ պարազույգ
Ու պտըտվենք մե՛նք էլ,
Մե՛նք էլ պարենք
Խենթացնող այս վալսը` խենթի նման,
Պարենք մեր անձկացած ու նեղացած հոգո՛ւմ,-
Ի՜նչ ուզում է լինի.
Հե՜րն անիծած...