11 мар. 2012 г.

Body art, tattoo և այլն...ամենաքննադատվող արվեստը


  Գունագեղ ողջույններ բոլորին: Այսօր որոշեցի գրել ինձ համար շատ հոգեհարազատ ու սիրելի թեմայի մասին` բոդիարտ, տատու և տատուաժ: Գրում եմ հայերեն տառերով ոչ թե նրա համար, որ չգիտեմ գրելաձևը անգլերեն :D, այլ նրա, որ այսպես ավելի հարմար է:

Իրականում սրանք մեկ ամբողջի մասեր են, որոնց իրար գլխի հավաքելով` վերնագիրը կարող ենք դնել բոդիարտ: Ինչու՞ բոդիարտ, քանի որ այս ամենի հիմքում ընկած է մարմինը: Բոլոր տեսակի փորձերը, դրա հետևանքով առաջացած ցավերը իր վրա է կրում մարդու մարմինը:

Այս արվեստը ունի հազարամյակների պատմություն և գոյություն է ունեցել դեռևս հին դարերում: Հենց սրա միջոցով էին տարբեր ցեղեր տարբերվում միմյանցից: Որոշները սա անում էին  կավով, ոմանք մրգերից պատրաստված ներկերով, ոմանք կտրվածք-սպիների միջոցով և այլն: Մի խոսքով հին արվեստ է:

Բոդիարտը ունի շատ տարբեր ենթաճյուղեր: Նրա մեջ իրենց ուրույն տեղն ունեն սպիավորումը, փիրսինգը, մշտական և ոչ մշտական տատուները, տատուաժը և վերջապես իմ կարիքով շատ հիմար մի բան, որը իրենից ներկայացնում է ոտքի ձևի փոփոխություն չինացի աղջիկների մոտ: Վերջինս հիմա արգելված է, որը կարծում եմ շատ ճիշտ որոշում է:

Սպիավորում,փիրսինգ , ոտքի ձևափոխում.սրանք այն ենթաճյուղերն են, որոնց մասին չեմ խոսելու այս գրառմանս մեջ: Բայց կասեմ, որ ես կողմ չեմ սրանցից և ոչ մեկին: Ավելի ճիշտ ոչ մեկի դեմ բան չունեմ, ուղղակի չեմ սիրում:






















Տատուաժ…….Կարծում եմ շատերը ծանոթ են այս արվեստին: Տատու մակիյաժ, կարճ` տատուաժ: Չիմացողները երևի թե հասկացան: Տատուաժը անում են ունքերին, շրթունքներին, կոպերին: Իմ կարծիքով սա ալարկոտների արվեստ կարելի է ասել: Անում են մեկ անգամ ու ասում են վերջ ամեն անգամ ցավոտ ունք հանելուն, վերջ ամեն անգամ թարմացնելու կարիք զգացող  շրթունքների մատիտին, վերջ աչքերի մատիտին կամ սուրմային , որոնք շատ հազվադեպ են երկու աչքերին քսվում նույն ձև: Էլ ի՞նչ հոգս ունեն կանայք: Միակ թերությունը կայանում է նրանում, որ այն չի ջնջվում, չի մաքրվում, չի այրվում մարգանցովկով :D: Չնայած, ի տարբերություն մշտական տատուի, այն ժամանակի ընթացքում խամրում է, քանի որ ներկը մաշկի մեջ ներարկելու խորությունը համեմատաբար փոքր է:

















Տատու………Տատու անում են շատ տարբեր պատճառներով: Ոմանք ցանկանում են հաղթահարել ցավը, ոմանք խորը իմաստ են դնում դրա մեջ: Սովետական ժամանակներում այն անում էին տուշով, այդ իսկ պատճառով կապույտ էր, իսկ հիմա հնարավորությունները մեծացել են: Չեմ ուզում գլուխներդ տանել առաջացման պատմությամբ: Տատուն սովետական ժամանակներում անում էին հանցագործները, իրենց շրջանակներում հեղինակության բարձրացման համար: Կար ժամանակ, որ սա նաև պատժի միջոց էր հանդիսանում հենց հանցագործների համար` առանց տարբերակելու կնոջն ու տղամարդուն….Տատու թեման մեր օրերում ամենաարդիականներից մեկն է: Հիմա այդ հարցի շուրջ հնչում են հակասական կարծիքներ, պայքար է գնում տարիքով մեծերի և երիտասարդների միջև: Այս հարցի շուրջ ես ունեմ սեփական կարծիքս, սակայն չգիտեմ որքանով համաձայն կլինեք ինձ հետ….Տատու անելը ինձ համար չի հանդիսանում ինչ-որ սարսափելի հանցանք, սխալ: Բայց անձամբ ես չեմ անի: Ինչու՞. Ես շատ շուտ եմ հոգնում նման բաներից և չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ ինձ արդեն դուր չեկող ինչ-որ բան կա մարմնիս վրա: Տատուն կարծում եմ պետք է անեն նրանք, ովքեր շատ խորը իմաստ են դնում դրա մեջ, չեն անում դա որպես գեղեցկություն ու մի քանի ամիս անց չեն հոգնելու: Ես չեմ կարողանում նկարի կամ նախշի մեջ նման խորը իմաստ դնել: Տատուին նայում եմ որպես գեղեցկություն: Կարող եմ ժամերով հիանալ ուրիշների տատուներով, նույնիսկ խորհուրդ տալ, համոզել մարդկանց, անել դա, բայց ես երբեք չեմ անի: Ինձ համար դա ուղղակի գեղեցիկ ու գրավիչ արվեստ է: 
Ես չեմ սիրում խնայով արված ժամանակավոր տատուն: Տգեղ է նայվում: Կարծում եմ անիմաստ երևութ է: Դրա փոխարեն կարելի է նկարել հատուկ ներկերով:





















Բոդիարտ……ամբողջը միասին: Սակայն ներկայումս այս բառի տակ առաջինը հասկանում են նկարչություն մարմնի վրա` մաքրվող ներկերով: Պետք չի սա խառնել ժամանակավոր տատուի հետ` չնայած շատ նման են: Ի տարբերություն տատուի` սա խնայով չի արվում: Նկարում են թե՛ գուաշով, թե՛ հատուկ նախատեսված ակրիլով: Առաջինը շուտ խամրում է, և, համեմատած ակրիլի,  ավելի քիչ ժամանակ է մնում……Ինձ համար բոդիարտը այս կերպարանքով շատ, շատ գեղեցիկ ու հրաշալի արվեստ է: Երևի նրանից է, որ սիրում եմ նկարել:Ինձ համար սա մի ուրիշ աշխարհ է: Ոմանք քննադատում են այս արվեստը, սակայն կարծում եմ սա այն ոլորտը չէ, որ արժի նման կերպ սուր քննադատության արժանացնել: Ես անձամբ մի քանի անգամ ձեռքիս վրա նկարել եմ, մի անգամ էլ ոտքերս ամբողջությամբ նախշազարդել էի ,(բայց վերջինը տեսել են միայն նրան, ովքեր այդ օրը եկել են մեր տուն:D): Ոմանք զայրացել են, ոմանք շատ են հավանել, ոմանք ծիծաղել են, ոմանք ուղղակի չեն ընդունել,որովհետև հիվանդագին են ընդունում այդ փաստը ու չեն ուզում հասկանալ, որ դա ուղղակի գեղեցկություն է, որ նկարողը ուղղակի սիրում է այդ արվեստը և ոչինչ ավելին: Շատ քչերը գիտեն, թե ինչ է նշանակում սիրել մարմնի վրա նկարելը: Նրանք չեն փորձում հասկանալ, որ այդ նկարելը լրիվ տարբերվում է տատուից: Իրենց համար բոլորն էլ նույնն են: Ոմանք էլ չեն դիմում նման քայլի կամ չեն թողնում դիմացինին, քանի որ մտածում են, թե ինչ կասեն մարդիկ, ամոթ է, խայտառակ կլինեն: Նման մտածելակերպը ինձ համար անընդունելի է: Իմ սերը դեպի այդ արվեստը այնքան մեծ է, որ ինձ համար միևնույնն է, թե ինչ կմտածի հասարակությունը, որը ստիպում է մարդկանց լինել միանման, սպանում է ազատ մտածողություն: Այս ազատ բառի տակ պետք չի հասկանալ Աստված գիտի թե ինչեր, իմ խոսքը դեռևս բոդիարտի մասին է:

































Ահա բոդիարտի ճյուղերի տարբերությունը: Եկեք ամեն մեկը ընդունենք այնպիսին, ինչպիսին իրականում է, չխառնենք մեկը մյուսի հետ: Վերջիվերջո սա արվեստ է, որը ոմանք սիրում են, ոմանք չեն սիրում, ոմանք սիրում են,բայց չեն բարձրաձայնում, ոմանք ուղղակի չեն ընդունում: Ես չեմ ուզում որևէ մեկին կոչ անել սիրել կամ չսիրել , ուղակի ուզում եմ քննադատելուց առաջ հասկանալ, թե ինչն են իրականում քննադատում:



Իսկ վերջում խոսքս ուզում եմ ուղղել իմ շատ լավ ընկերներից մեկին…“Բոդիարտը իմ աշխարհն է, և չափից դուրս շատ եմ սիրում այդ արվեստը: Խելքս իմս չի մարմնի կամ մարմնիս վրա նկարելու համար: Խնդրում եմ, ի վերջո փորձի հասկանալ  ինձ”:

Հարգանքներով` բոդիարտի գիժ Գունավորիկ


0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий