Ա~խ էտ սկզբունքները


    Երկար էի մտածում գնալ, թե ոչ: Եթե գնալ, ապա ինչի՞ համար,ո՞րն է իմաստը: Եթե չգնալ…չէ, չեմ կարող…….կարոտել եմ…….ինչպե՞ս ասեմ կարոտել եմ, այդ պատճառով եմ եկել, ինչպես ասում են սկզբունքներս թույլ չեն տա: Չէէէ… պատճառ պետք է մտածել: Արի հանդիպենք տետրդ վերադարձնեմ,ինձ մոտ ես թողել…ախր ի՞նչ տետր…չէէէ…..արի հանդիպեեենք ….մտքիս ոչինչ չի գալիս: Ուրեմն միակ տարբերակը <<ուզում եմ խոսենք>>-ն է: Շատ խելացի բան մտածեցի: Բա որ հարցնի` ինչի՞ մասին էի ուզում խոսել: Ինչ…ասելու եմ եղանակի,կամ գիտես այսոր որոշել եմ վերցնել Անդրե Մորուայի գիրքը ,որպեսզի կարդամ,կամ ի՞նչ ես մտածում տեղի ունեցող քաղաքական դեպքերի մասին…ծիծաղելի է: Լավ, կասեմ արի ուղղակի հանդիպենք,մի գուցե չմերժի…………………….
       Քայլում եմ…քայլում ու մտածում եմ` ի՞նչ է լինելու երբ նրան տեսնեմ: Կձևացնեմ, թե անտարբեր եմ, թե ամեն ինչ կարգին է, մենք ուղղակի ընկերներ ենք:…Ահա ևս մի քանի րոպե ու….սիրտս սկսեց արագ աշխատել, ժամանակ գտավ: Ասենք թե կարողացա ձևացնեմ, թե անտարբեր եմ, բա ո՞նց եմ սրտիս ձայնը խլացնելու…շատ կխոսամ)))…Ահա և նա: Ինձ է սպասում: Կարծում եմ իմ 10 րոպե ուշանալը, նրան չի ջղայնացրել: Դե ես ինչ մեղավոր եմ, թող երթուղայինին մեղադրի:…Մոտեցա նրան, բարևեց ու պաչիկ արեց, ինչպես միշտ,…Քայլում էիք…կարծես ինչ որ բան պակաս էր…աաա…ձեռքս չէր բռնել…անսովոր էր: Աչքերը տխուր էին: Զգացվում էր, որ հոգին տակնուվրա է եղել: Դեռ սիրում է, շաաատ է սիրում…երևում է նրա խոսալուց,աչքերից………..ոչ միայն նա...ես էլ եմ սիրում,բայց…ընդհամենը մի բառ…սկզբունքներ……ու այս բառը կանգնել է մեր զգացմունքների վրա ու…ճզմում է, սպանում է…բայց ոչ…ոչ մեկս ձայն չհանեց դրա մասին……Սկսեցինք խոսել ինչ որ անկապ բաներից…դաս…գործեր…առողջություն…: Խոսակցությունը լրջացավ…թեման փոխեցի… երևի վախեցա խոսել զգացմունքներից……Ինքն էլ չշարունակեց…կարծում եմ նույն պատճառով: Հետո պարզվեց որ շտապում է: Գրողը տանի, ես էսքան տանջվեմ, պատճառ փնտրեմ  հանդիպելու ինքն էլ էսքան շուտ գնա…Էէէէհ…ինչպես ասում են <<բախտի բանա, խելքի բան չի>>: Ստիպված  բաժանվեցինք…Գնացի այգի…մարդաշատ էր…ավելի լավ…թթված դեմքով չեմ նստի: Հանգիստ նստած էի: Մարդիկ գալիս գնում էին, երբեմն ինչ որ բաներ էին հարցնում: Կիսատ պռատ պատասխաններ էի տալիս...չէի հասկանում հարցերը: Մտածում էի` ինչի՞ եմ ինքս ինձ խաբում, ու՞մ են պետք իմ սկզբունքները, ու՞մ եմ դրանով օգուտ տալիս… օգուտ չէ, բայց վնասում եմ հենց ինձ: Շատ եմ ուզում ազատվել դրանցից…չի սացվում…ի՞նչ անեմ: Դնեմ մի կողմ,գնամ մոտը…ու…չէէէ,չեմ կարող,չի ստացվում: Կամ մի գուցե չեմ ուզում…ուզում եմ…ուրեմն վերջ…ես ամեն ինչ նրան կասեմ,բայց…երբ…մի գուցե վաղը,կաաամ ավելի լավ կլինի մյուս օրը, իսկ եթե էն մյուս օրը,իսկ ավելի ճիշտ չի լինի,որ ինքը առաջին քայլն անի…………………………վերցրեցի պայուսակս ու գնացի տուն …………………………………………………………………………
    Ով կարդաց այս փոքրիկ պատմությունը կարծում եմ հասկացավ, որ սկզբունքները երբեք էլ լավ բանի չեն հասցնում…նրանք ուղղակի սպանում են լավը,նրանք սպանում են սերը..Իսկ մի՞ թե կարելի է ապրել առանց դրա……………………………………
























Ժպտացեեեք, ձեր ժպիտը ձեզ յուրահատուկ գեղեցկություն է տալիս: