25 февр. 2012 г.

Կրոնը իմ կարծիքով...


Գունավոր ողջույններ բոլորին: Այսօր գրելու եմ կրոնի մասին: Բայց, որպեսզի գրառումս կարդալու ընթացքում ոչ մի թյուրիմացություն չծագի, կասեմ հետևյալը` ես քրիստոնյա եմ,բայց ոչ կրոնապաշտ, ինձ համար կրոնը կենսագրությանս մի մաս է, չեմ պատկանում ոչ մի աղանդավորական շարժման, ոչ մի այլ կրոնի հանդեպ թշնամաբար չեմ վերաբերվում:
Գիտեմ, այս փոքրիկ նախաբանը կարդալուց հետո շատերը չեն շարունակի, կամ ընդհանրապես էլ բլոգս չեն այցելի: Բայց սա իմ անձնական կարծիքն է: Իսկ ես նման հարցերում փոփոխական չեմ:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար է կրոնը, ինչու՞ այն ընդհանրապես գոյություն ունի: 

Այս հարցերին պատասխանելուց առաջ գնանք հեթանոսական ժամանակաշրջան: Ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ: Մարդիկ պաշտում էին ոչ թե մեկ, այլ մի քանի աստվածների, այսինքն բազմաստվածություն էր: Աստվածները շատ էին, բնության յուրաքանչյուր երևույթի համար մեկական աստված: Բայց լինելով շատ յուրաքանչյուր պետության համար նրանք նույնն էին, սակայն անուններն էին տարբեր: Բացատրենք այս փաստը. Ամեն պետություն ուներ կրակի, հողի, ջրի, կայծակի, անձրևի, սիրո և այլ աստվածներ, բոլոր երկրներում նրանք կատարում էին նույն դերը: Իսկ ինչով էին տարբերվում: Տարբերվում էին անուններով: Օրինակ մեզ մոտ գլխավոր աստվածը Արամազդն էր, իսկ հունական դիցաբանությունում Զևսը: Սակայն նրանք երկուսին էլ վերագրվում էին նուն հատկությունները: Մեկ այլ օրինակ` Աֆրոդիտեն և Աստղիկը, Հերան և Անահիտը և այլն:
Օրինակները շատ են, փաստը մեկը` բոլորը պաշտում էին նույն աստվածներին: Իսկ ինչու՞ և ինչպե՞ս  էին ստեղծվել նրանք` այդ հզոր ուժերը: Մարդիկ ստեղծել էին աստվածներին, որպեսզի նրանց վերագրեն բնության այն երևույթները, որոնք անհասկանալի էին իրենց: Ինչու՞ էր երկնքում փայլատակում այդ սարսափելի լույսը, որը երբեմն դառնում էր հրդեհների պատճառ: Պատասխանը մեկն էր` որովհետև մարդիկ բարկացրել էին Զևսին:
Հեթանոսական ժամանակաշրջանն ավարտվեց, երբ ժողովուրդները սկսեցին իրենց աստվածներին միավորել մեկի` ամենակարող և ամենահզոր Աստծու մեջ: Հայտնվեց Քրիստոնեությունը, ավելի ուշ Մահմեդականությունը, Բուդդայականությունը…:
Այստեղ գալիս են մի շարք  հետաքրքիր ու անպատասխան հարցեր: Եթե մենք ունեինք մի քանի աստվածներ, ինչո՞ւ հենց Քրիստոսի գալուստից հետո բոլորս հասկացանք, որ երկնքում կա միայն մեկ աստված, իսկ Քրիստոսն էլ այդ պատահական հայտնված Աստծու որդին է: Ինչու՞ կրոնը կոչվեց Քրիստոնեություն, եթե մենք պաշտում էինք ոչ թե որդուն, այլ հորը: Ինչու՞ հորը անուն չկար ու նրան պարզապես Աստված էին ասում: Իսկ եթե անվանում են նաև Եհովա, ինչու՞ կրոնը չկոչվեց Եհովականություն: Ինչու՞ սկսեցին պաշտել Քրիստոսին, եթե նա միայն կես աստված, կես մարդ էր, ուղարկված երկիր՝ Աստծու խոսքը մեզ հասցնելու համար: Ինչու՞ կրոնը սկսեցին տարածել զենքի օգնությամբ: Աստված ասել է.<<Կուրորեն հավատա ինձ>> , բայց չէ՞ որ մարդ հավատում է նրան, ինչ տեսնում է: Եվ նման շատ ու շատ այլ հարցեր ծագեցին:
Ոմանք սկսեցին կուրորեն հավատալ, ոմանք ուղղակի ստիպված էին այդ անել, իրենց կյանքը պահպանելու համար:
Անդրադառնանք զենքի ուժին: Ինչու՞ Տրդատը դիմեց բռնության: Եթե հենց հիմա ձեր մտածած պատասխանից դեն նետենք հեքիաթային բոլոր մասերը, ապա կմնա միայն վերջակետը: Եկեք  հարցին մոտենանք ռեալ կողմից : Ինչի՞ համար էր Տրդատի այդ քայլը: Դե իհարկե ժողովրդին միավորելու համար: Եթե ժողովուրդը համախմբված է մի գաղափարի շուրջ, նրան ավելի հեշտ է ղեկավարել: Ահա պետության այդ քայլի իրական դրդապատճառն ու նպատակը:
Իսկ թե ի՞նչ իմաստ ուներ  Քրիստոնեությունը բաժանել ճյուղերի, դա այսքանից հետո արդեն լրիվ երկրորդական ու ավելի խառը խնդիր է: Ստեղծվեցին Առաքելական, Ուղղափառ, Կաթոլիկ, Օրթոդոքս, Բողոքական և այլ շատ անհասկանալի ճյուղեր, որոնց բացատրությունը տրված է բազմաթիվ եկեղեցական գրքերում ու դասագրքերում եկեղեցական ժողովների հիման վրա: Ճիշտ է` կան բացատրությունները,բայց միևնույնն է ինձ համար դրանց այդ բազմազան գոյությունը անիմաստ է: Եթե դու Քրիստոնյա ես, քեզ համար ի՞նչ տարբերություն, թե որ ճյուղին ես պատկանում: Միևնույնն է դու պաշտում ես այն Աստծուն, որին բոլոր մյուս ճյուղերի ներկայացուցիչներ: Կրոնի իմաստը կարծում եմ դա է: Այլ ոչ այն, թե Քրիստոսը մա՞րդ է, թե Աստված, թե երկուսն իրար հետ ու նման այլ հարցեր:
Ինչու՞մ է կայանում Քրիստոնեության և մյուս կրոնների կապը կամ ավելի ճիշտ կլինի ասել նմանությունը: Մտածե՞նք երկար…Ո՛չ…պատասխանն ակնհայտ է….բոլոր կրոնների հիմքում նույն Աստվածն է:  Քրիստոնյան պաշտում է այն նույն Աստծուն, ում որ Մահմեդականը, Բուդդայականը և մյուսները: Կարծում եմ կլինեն մարդիկ, ովքեր կպնդեն հակառակը: Եթե դու նրանցից ես, ապա մեկնաբանություններում անպայման գրիր քո կարծիքը: Ինձ շատ է հետաքրքրում դիմացինիս այն կարծիքը, որն իմի հետ չի համապատասխանում:
Ամբողջ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Աստված: Ինչո՞վ կարելի է ապացուցել ասածս: Հենց միայն նրանով, որ բոլոր կրոնների մեջ երկիրն ու երկինքը ստեղծել է Նա: Մենք կասենք Եհովան կամ որ նույնն է Աստվածը, իսկ մահմեդականները կասեն Ալլահը, կամ որ նույնն է Աստվածը…Սկզբունքը նույնն է, ինչ որ հեթանոսների մոտ` նույն աստվածը, տարբեր անուններով:
Դարեր շարունակ պայքար է գնում կրոնների միջև: Հատկապես Քրիստոնյաների և Մահմեդականների միջև: Դուք կանվանեք կրոնական պայքար, իսկ ես կասեմ  ազգերի պայքար:  Ինչու՞ ազգերի: Որովհետև պարսիկը հայի հետ կռվում էր, ոչ թե հայերին կրակապաշտ դարձնելու համար, այլ պարսիկ դարձնելու, որովհետև թուրքը հայերի ու մնացած ոչ թուրք ազգերի  հետ կռվում էր ոչ թե նրանց մահմեդկան դարձնելու համար, այլ նրանց թուրք դարձնելու համար: Նրանք նպատակ ունեին մյուս ազգերին միացնել իրենց ու ազգը մեծացնել, որի համար պատրվակ էր կրոնը:
Ես հիմա շատ եմ լսում <<Ես չեմ սիրում մահմեդական, բուդդայական և ուրիշ բլա բլա կրոնը>> արտահայտությունը: Նման բան չկա: Ոչ թե չեն սիրում կրոնը, այլ չեն սիրում այդ կրոնն ընդունած ազգին: Անձամբ ես ատում եմ ոչ թե մահմեդականությունը, այլ թուրքերին, ադրբեջանցիներին…ես ատում եմ ազգին…կրոնը կապ չունի: Կրոնը գաղափարախոսություն է, որը համախմբում է ազգերին, յուրաքանչյուր կրոնի առաքելությունը դա է:
Կրոնը ստեղծված է միավորիչ դեր կատարելու համար:
Որպեսզի այս ամենը ավելի պարզ լինի,բերեմ կրոնի ստեղծման ամենապարզ օրինակը:
Երբևէ լսե՞լ եք Թռչող Մակարոնե Հրեշի մասին: Ինչու՞ եմ մեծատառերով գրում: Որովհետև դա կրոն է, այո՛ այո՛, կրոն: Այն հիմնադրվել է 2005թ. Բոբբի Հենդերսոնի կողմից, որպես բողոք Կանզասի Կրթության դեպարտամենտի դեմ, որը ցանակնում էր դպրոցում մտցնել <<Խելամիտ մտածողություն>> հասկացությունը, որը ասում էր, թե աշխարհը ստեղծվել է  ինչ-որ <<Բանական արարծի>> կողմից:
Հենդերսոնը իր բլոգում բաց նամակով հայտարարեց իր հավատի մասին դեպի գերբնական Արարիչը, որը ուներ մակարոնի և  тефтель-ի (ցավոք հայերեն տարբերակը չգիտեմ)տեսք, և որին անվանում էր Թռչող Մակարոնե Հրեշ: Եվ նա պնդում էր, որ դպրոցներում ուսումնասիրեն պաստաֆերիանիզմը: Պաստաֆերիաններ (այսպես էին իրենց անվանում այս ուղղության հետևորդները): Ըստ նրանց այդ հրեշն էր ստեղծել աշխարհը` սկսելով  նախ սարերից, ծառերից ու մի գաճաճից:
Լավ պետք չէ խորանալ այս ուղղության էության մեջ, դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ այդ մարդը ստեղծեց այդ աբսուրդ ուղղությունը ու ունեցավ շատ հետևորդներ: Նրանք նույնիսկ ունեն իրենց եկեղեցին: Իսկ 2011 թվականին Ավսրիայում պաստաֆերիան Նիկո Ալմին թույլ տվեցին անձնագրի նկարի համար նկարվել փլավքամը գլխին, միայ նրա համար, որ այդպես էր պահանջում նրա կրոնը: Նա արեց այդ քայլը նրա համար, որովհետև Ավսրիայում թույլատրվում էր մուսուլմաններին նկարվել իրենց հիջաբայով, այսինք ոտքից գլուխ մարմինը ծածկող զգեստով: Նիկո Ալմին հայտարարեց, << Իմ գլխավոր նպատակն է ստիպել մարդկանց մտածել համակարգի պատշաճության մասին>>: Այս ամենից հետո ինքներդ կատարեք հետևություններ կրոնների վերաբերյալ:
Այն ամենը, ինչ ես այստեղ գրեցի իմ անձնական կարծիքն էր: Ես հարգում եմ բոլոր տեսակի կրոնները, բայց ունեմ դրանց մասին իմ սեփական կարծիքը:
Ես հասկանում եմ, որ հայերին համախմբելու հազվագյուտ տարբերակներից է Քրիստոնեության գաղափարը, բայց թույլ տվեք ասել, որ դա էլ է արդեն իր ուժը կորցրել, որովհետև մտել է քաղաքական դաշտ ու ևս մեկ դաշտ, որը չեմ բարձրաձայնի, բայց կարծում եմ շատերը կհասկանան:
Իսկ վերջում ուղղակի կասեմ այն, ինչ ասեցի սկզբում` ես քրիստոնյա եմ,բայց ոչ կրոնապաշտ, ինձ համար կրոնը կենսագրությանս մի մաս է, չեմ պատկանում ոչ մի աղանդավորական շարժման, ոչ մի այլ կրոնի հանդեպ թշնամաբար չեմ վերաբերվում: Հավատում եմ այն ամենին, ինչ տեսնում եմ: Չեմ ատում ոչ մի կրոն, ատում եմ որոշ կրոնների ներկայացուցիչների, ավելի ճիշտ ազգերի: Ու ցանակնում եմ, որ այս վերջին նախադաության սկիզբը նկարագրի ողջ մարդկությանը, իսկ ամբողջ նախադասությունը` հայերին:

Հարգանքներով` Գունավորիկ





49 комментариев:

  1. “Եթե մենք ունեինք մի քանի աստվածներ, ինչո՞ւ հենց Քրիստոսի գալուստից հետո բոլորս հասկացանք, որ երկնքում կա միայն մեկ աստված, իսկ Քրիստոսն էլ այդ պատահական հայտնված Աստծու որդին է”:

    Պատասխան` Քրիստոսի գալուց առաջ էլ կար մեկ Աստված և Աբրահամը, Նոյը, Մովսեսը և այլոք երկրպագում էին այդ Աստծուն: Քրիստոսից առաջ մոտ 1500-ական թվերին գրված հետևյալ խոսքերը հաստատում են, որ գոյություն ուներ մեկ Աստված «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Եհովա Աստվածը մեկ Եհովա է>> բ օրինաց 6:4

    "Ինչու՞ կրոնը կոչվեց Քրիստոնեություն, եթե մենք պաշտում էինք ոչ թե որդուն, այլ հորը":

    Պատասխան` Քրիստոսի հետևորդները կոչվեցին քրիստոնյաններ, այստեղ պարզապես պետք է հստակեցնել, որ Քրիստոսի քարոզի մեջ ներառվում է Աստծուն` Հորը երկրպագելը
    “Հավիտենական կյանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստծուն, նաեւ Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր” հովհաննես 17:3 ։
    <> Ա տիմոթեոս 2:5

    "Ինչու՞ հորը անուն չկար ու նրան պարզապես Աստված էին ասում":

    Պատասխան` Հորը անունը միշտ եղել է` “Ես եհովան` (יהוה) եմ: Սա է իմ անունը: Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա, ոչ էլ ինձ պատկանող գովքը` կուռքերին”: եսայիա 42: 8

    “Դու լավ գիտես այսօր ու սրտիդ մեջ պետք է դնես, որ եհովան է ճշմարիտ Աստվածը վերևում` երկնքում, ներքևում` երկրի վրա, ուրիշը չկա” բ օրինաց 4:39

    "Իսկ եթե անվանում են նաև Եհովա, ինչու՞ կրոնը չկոչվեց Եհովականություն: Ինչու՞ սկսեցին պաշտել Քրիստոսին, եթե նա միայն կես աստված, կես մարդ էր, ուղարկված երկիր՝ Աստծու խոսքը մեզ հասցնելու համար":

    Պատասխան` Սա արդեն դավանաբանական հարց է, քանի որ նախ պետք է ճշտել արդյո՞ք Հիսուսը ըստ Աստվածաշնչի Աստված է թե՞…մի բան կարող եմ ասել, սովորական մարդ չէր, քանի որ նա` “ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը” Հովհաննես 6:38
    Երկնքից իջնողը Աստված էր թե՞ ոչ: Աստվածաշնչյան շատ թարգմանություններ միտումնավոր փոփոխում են համարները, որպեսզի Հիսուսին Աստված սարքեն: ԱՄՆ-ի հյուսիսային Արիզոնայի համալսարանի կրոնական հետազոտություններով զբաղվող հին հունարենի` կոյնե լեզվի մասնագետ պրոֆեսոր Ջեյսոն Բեդունը (Jason BeDuhn) “Truth in Translation: Accuracy and Bias in English Translation of the New Testament” գրում է. “Ես գրում եմ, քանի որ Աստվածաշնչյան գիտնական եմ, ես գիտեմ այն լեզուն, որով Նոր կտակարանը գրվել է, ինչպես նաև սոցիալ, քաղաքական և մշակութային միջավայրը, որը ազդել է նոր կտակարանի արտահայտման վրա: Աղավաղումը ներառում է, երբ թարգմանությունների տարբերությունը չի կարող բացատրվել հունարեն բնագրի իմաստով, երբ թարգմանությունը կարծես դուրս է գալիս ոչ մի տեղից մենք հավանաբար գտնում ենք, որ դա կապված է որոշակի գաղափարների հետ, որը թարգմանիչը կցանականար տեսնել Աստվածաշնչում: Աստվածաշնչի թարգմանությունները սովորաբար կատավել են մարդկանց կողմից, որոնք ստացել են Աստվածաբանական կրթություն, ովքեր նաև բավական իրազեկ են Աստվածաշնչյան լեզուներում; Աստվածաշնչի թարգմանությունների մեծամասնությունը կատարվում է և կոնկրետ քրիստոնեական ուղղությունների կամ համատեղ հարակից հարանվանությունների անդամների կողմից: Քանի որ թարգմանությունները կատարվում են հարանվանությունների իշխանության ներքո թարգմանչական թիմը պետք է ստեղծի մի բան, որը ընդունելի լինի իր հովանավորների կողմից; Թարգմանիչները թարգմանությունները չեն կատարվում են ակադեմիական ազատության միջավայրում, այլ սահմանափակ պարտավորթյունների շրջանակում:Թարգմանչական թիմի անդամները վերցվում են ընդհանուր կրոնական համայնքից, որոնք կիսում են նույն ենթադրությունները Աստվածաշնչի իմաստի վերաբերյալ, այլ ոչ թե տարբեր տեսակետներ, որոնք պետք է դիտարկել այլ տեսանկյուններից: Այսպիսով, իմ կարծիքով Աստվածաշնչի թարգմանությունների մեծամասնությունը ծնվում են ոչ բարենպաստ պայմաններում: Այդ պատճառով զարմանելի չէ, որ գտնում ենք նրանցում անճշտություններ և աղավաղումներ: Սակայն ես պետք է խոստովանեմ որ երբեմն զարմանում եմ որոշ թարգմանիչների համարձակությամբ: Այս գրքի հետ աշխատանքի ժամանակ մեկ անգամ չի որ եղել է, որ ես ցատկել եմ իմ տեղից բացականչությամբ` “Չեմ կարող հավատալ, որ դա այդպես է թարգմանվել”:

    ОтветитьУдалить
  2. "Ինչու՞ կրոնը սկսեցին տարածել զենքի օգնությամբ":

    Պատասխան` Սա արդեն վկայում է, որ տվյալ կրոնը Աստծուց չէ, քանի որ այն ինչ Աստծուն է չի կարող զենքի և բռնության ուժով լինել` “միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կքաղե՞ն։Այսպէս, ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ տալ։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում եւ կրակն է նետվում։ Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կճանաչէք նրանց”։ Մատթեոս 7:16-19

    "Աստված ասել է.<>, բայց չէ՞ որ մարդ հավատում է նրան, ինչ տեսնում է: Եվ նման շատ ու շատ այլ հարցեր ծագեցին":

    Պատասխան` Աստված չի ասել, կուրորեն ինձ հավատա: “Ես եմ ստեղծել երկիրը և նրա վրա մարդ արարել: Իմ ձեռքերն են տարածել երկինքը, ու ես եմ հրաման տալիս նրա ողջ զորքին” եսայիա 45:12
    “Այն, ինչ հնարավոր է իմանալ Աստծու մասին, հայտնի է նրանց, քանի որ Աստված հայտնի է դարձրել նրանմց համար: Նրա անտեսանելի հատկությունները, այսինքն` նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որվհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով” Հռոմեացիններ 1:19-20
    Աստծո գոյության գիտական ապացույցները երևում են գիտության մեջ` Աստղագիտության, ֆիզիկայի և կենսաբանության:
    1.Բացահայտվել է, որ տիեզերքը, ժամանակը սկիզբ է ունեցել, որ նշանակում է, որ նրա առաջացման համար անհրաժեշտ է Տիեզերքից դուրս գտվող պատճառ:
    2. Մարդու և կենդանի օգանիզմների ԴՆԹ-ն թվային ծածկագիր է` ինֆորմացիա այնպես, ինչպես համակարգչային թվային ինֆորմացիան, եթե համակարգչում թվային ինֆորմացիա գրվում է 0 և 1 նշերով, ապա ԴՆԹ-ում ինֆորմացիան գրված է 4 նուկլեոտիդային հիմքերով` Ադենին, Գուանին, Թիմին ցիտոզին, այսինքն 4 տառերով կամ նշերով` A , G, T, C , որոնց սպեցիֆիկ հերթականությունը, ինչպես համակարգչայինում ստեղծում է ինֆորմացիա: Հետևություն` մենք գիտենք, որ ծրագիրը, իֆորմացիան գրված լինի թե գրքում, համակարգչում, կամ փորագրված միշտ առաջանում է Բանականությունից, հետևաբար ԴՆԹ-ում գտնվող ինֆորմացիան նույնպես գիտական ապացույց է, որ այն առաջացրել է բանականություն ունեցող անհատը; Բնության մեջ գոյություն չունի որևէ ուժ, որն ունակ լինի ստեղծել ինֆորմացիա:

    "բոլոր կրոնների հիմքում նույն Աստվածն է: Քրիստոնյան պաշտում է այն նույն Աստծուն, ում որ Մահմեդականը, Բուդդայականը և մյուսները":

    Պատասխան` Ո՛չ, Մահմեդականի և Բուդայականի “աստվածը” տարբեր է, քանի որ այն հիմնված չէ Աստվածաշնչի վրա: Ավելին, կաթոլիկ, ուղղափառ և Առաքելական եկեղեցինները պնդում են, որ հիմնված են Աստվածաշնչի վրա, սակայն ինչպես արդեն ասել եմ, Աստվածաշնչից մի շարք համարներ փոփոխում են, որպեսզի իրենց դավանանքին համապատասխանեցնեն, մասնագետները հրատարակել են Աստվածաշունչ տեքստեր հիմված հունարեն և եբրայերեն բնագիր ձեռագրերի վրա, որոնք չեն համապատասխանում լայն տարածում գտած թարգմանությունների բովանդակության հետ:

    "Հենց միայն նրանով, որ բոլոր կրոնների մեջ երկիրն ու երկինքը ստեղծել է Նա: Մենք կասենք Եհովան կամ որ նույնն է Աստվածը, իսկ մահմեդականները կասեն Ալլահը, կամ որ նույնն է Աստվածը"

    Պատասխան` Եթե խոսում ենք Տիեզերքի և մարդու արարիչի մասին, ապա միակ աղբյուրը պետք է Աստվածաշունչը լինի

    ОтветитьУдалить
  3. Նախ շաաատ շնորհակալ եմ նման մեծածավալ տեղեկատվության համար: Ափսոս անունտ չես գրել:
    Ոնց հասկանում եմ աստվածաբան ես, բայց միայն քրիստոնեություն ես ուսումնասիրել ու ամեն ինչ հիմքը քեզ համար Աստվածաշունչն է:
    Բայց....դու ասում ես Աստվածաշունչ, մահմեդականը` Ղուրան, մյուսը մեկ այլ սուրբ գիրք և այլն: Քեզ համար ճիշտը Աստվածաշունչն է, բայց չէ որ կան մնացած կրոնները, իրենց համար էլ միակ ճիշտը իրենց աստվածն ու իրենց գիրքն է: Ոչ ոք չի կարող հակառակը պնդել, կամ հերքել: Դու հավատում ես Եհովային, նա `Ալլահին, մյուսը Բուդդային և այլ...բոլրն էլ ասում են, որ նրանցից յուրաքանչյուը միակ աստվածն է...չեմ կարծում, էե որևի մեկի կարծիքով կան մի քանի արարիչներ, այլապես կլիներ բազմաստվածություն...հետևություն`Աստված միակն է ու բոլորն էլ նրան են հավատում, անունները կապ չունեն........
    Հեթանոսները անմնացորդ հավատում էին յուրաքանչյուր աստծո գոյությանը, եկավ միաստվածության գաղափարը և գրեթե բոլորը սկսեցին անմնացորդ հավատալ միակ աստծո գոյությանը...հետևություն` եթե դարեր հետո կգա երկաստվածության գաղափարը ու բոլորը կսկսեն հավատալ, որ կա 2 աստված........
    Քրիստոնեության անվան մասին...եթե հետևում էին Քրիստոսին, էլ այդտեղ ինչ գործ ուներ Աստվածը?...Եթե հետևում էին Քրիստոսի միջոցով աստծոն, քանի որ նրա խոսքն էր տարածում Քրիստոսը, ապա ինչու Քրիստոնեություն, չէ որ հետևում էին Եհովայի ասածներին???
    Եվ վերջում....Ես քրիստոնյա եմ, որովհետև հայ եմ ու դա ինձ համար միայն կրոնական ուղղություն է....ես,լինելով քրիստոնյա,միևնույնն է հավատում եմ նրան, ինչ տեսնում եմ...Ես չեմ կարողանում հավատալ մի գրքի, որը հիմնված չէ ապացուցված փաստերի վրա...Ես չեմ կարող կուրորեն հավատալ միայն նրա համար, որ գրքի մեջ այդպես է գրված...Ես ընդունում եմ փաստերը...իսկ քո գրած տողերի մեջ փաստեր չկային, միայն վերացական խոսքեր էին....Ես չեմ կարդացել Աստվածաշունչը և երևի չեմ էլ կարդա, բայց ինչքան էլ որ լսել եմ, թե ինչ է գրված միևնույնն է ոչ մի հավատալու հիմք չեմ գտել:

    ОтветитьУдалить
  4. Անունս էդգար է,

    “Քեզ համար ճիշտը Աստվածաշունչն է, բայց չէ որ կան մնացած կրոնները, իրենց համար էլ միակ ճիշտը իրենց աստվածն ու իրենց գիրքն է: Ոչ ոք չի կարող հակառակը պնդել, կամ հերքել”:

    Ահա այն գաղափարը, որ ոչ մեկ չի կարող հերքել ճիշտ չէ, քանի որ բոլոր այդ կրոնական ուղղությունների դուրս եթե գտնենք մի չափորոշիչ, որոով կարողանանք գնահատել թե որ կրոնական ուղղության սուրբ գիրքն է հիմնված, պատմականգիտական տեղեկությունների և փաստերի հիմնան վրա, ապա կարելի է որոշել թե որ կրոնի սուրբ գիրքն է արժանահավատ կամ ներշնչված Աստծուց, նման չափորոշիչ գոյություն ունի և այն հնէաբանություն գիտությունն է օրինակ` biblical archeology գիտությունը, որն ուսումնասիրում և հնէագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերում է այն վայրերը և կատրաված իրադարձությունները, որոնք զետեղված են Աստվածաշնչում, այս մասին ողջ տեղեկատվությունը կարող եք ստանալ դիտելով և ծանոթանալով հենց մասնագետների կարծիքին` http://www.youtube.com/watch?v=kMYcSykHwbc

    Մնացած բոլոր այսպես կոչված սուրբ գրքերը չեն պարունակում որևէ արժանահավատ կամ պատմական տեղեկություն, որն հնարավորություն կտա հնագետներին պեղել և հայտնաբերել դրանք, իսկ Ղուրանը պարզապես Մովսեսի գրած 5 գրքերը վերախմբագրված և ավելացրած է, իսկ մնացածը կրոնների սուրբ գրքերը պարզապես առասպելներ են, որոնցով գիտությունը չի կարող զբաղվել: Միակ Սուրբ գիրքը, որ մասնագետները ուսումնասիրում և դրա հիման վրա պեղումներ են կատարում և հայտնաբերում դա Աստվածաշունչն է


    “Ես չեմ կարողանում հավատալ մի գրքի, որը հիմնված չէ ապացուցված փաստերի վրա”

    Իսկ քեզ ինչպիսի փաստեր են պետք, որ նշես հենց այդ փաստը ես քեզ ցույց կտամ, դու միայն նշի թե քեզ ինչպիսի փաստեր են պետք, վերջում չմոռանաս սա նայել` http://www.youtube.com/watch?v=kMYcSykHwbc


    Այս մեկնաբանությունը պատահաբար ջնջել էի, քանի որ չկարողացա վերականգնել գրեցի այսպես....)))

    ОтветитьУдалить
  5. Իսկ ուր էր Աստված, երբ աշխարհում բազմաստվածություն էր??? Երբ մարդիկ անմնացորդ հավատում ու պաշտում էին տասնյակ աստվածների...Ինչպես հանկարծ բոլոր աստվածները <> ու եկավ Եհավան???
    Ինձ միևնույնն է երբեք ոչ ոք չի կարող իմ գրառման հակառակը համոզել...Ես արդեն նշել եմ, որ նման դեպքերում իմ կարծիքն անփոփոխ է...
    Իսկ դուք ոչինչ չասեցիք Թռչող Մակարոնե Հրեշի մասին...

    ОтветитьУдалить
  6. Չակերտների մեջ գրել էի մեռան բառը

    ОтветитьУдалить
  7. Ես մեծածավալ մեկնաբանություն չեմ գրի, բայց ուզում եմ իմ կարծիքն արտահայտել կրոնի շուրջ: Եթե մարդ անգամ աթեիստ է, նա ամենադժվար պահին էլ ասում է վայ Աստված ջան: Ես անձամբ նման դեպքի եմ ականատես եղել: Ճիշտ է, մոլի քրիստոնեա չեմ, բայց հավատում եմ, որ մի եթե Աստծուց մի բան եմ խնդրում, դա իրականանում է: Ճիշտ է, ես դեմ եմ աղանդավորներին, բայց ինչ կարող ես անել, նրանք ունեն կրոնական ուղղվածության ազատ հնարավորություն

    ОтветитьУдалить
  8. Իսկ ես մի անգամ մաթեմիս միասնական քննությունից առաջ գնացի եկեղեցի ու հաջորդ օրը քննությունս ստացա մնացածներից ամենացածրը...(դեպքերը շաաատ են) Այդ ժամանակ ես վերջապես գիտակցեցի որ իմ հաջողություններում աստված ոչ մի կապ չունի, ամեն ինչ իմ ձեռքերում է ու հիմարություն է ասելը "Տեր Աստված օգնիր ինձ"..հետո էլ մեղադրել, թե ոչինչ չարեց, հետո ասել թե աստված ինձ չի սիրում ու նման տիպի բլա բլա բլա բաներ ....Դրա համար ես նախընտրում եմ քրիստոնյա լինել միայն ուղղակի կրոնական պատկանելությամբ ու ոչ ավելին....

    ОтветитьУдалить
  9. “Իսկ ուր էր Աստված, երբ աշխարհում բազմաստվածություն էր???”

    Եթե Աստվածաշունչ կարդացած լինեիր, ապա այդ հարցի պատասխանը կիմանաիր, որ երբ Ադամը և Եվան “ընկան”, այսինքն մերժեցին Աստծուն հնազանդ լինել, այն ժամանակ էլ դարձան անկատար և մարդիկ շատանալով այլ կրոններ ստեղծեցին սատանայի միջամտությամբ, եթե քո բողոքը այն է, թե ինչու Աստված բռնությամբ իր ստեղծած զավակներին` մարդկանց իրեն չի հնազանդեցնում դա ուրիշ հարց, բայց դա նրանից է, որ հնարավորություն է տալիս ազատ ընտրություն կատարել, եթե դու ուզում ես ռոբոտ լինել և չունենալ այդ ազատ ընտրությունը դա այլ հարց է, իսկ քո հարցի մանարամասն պատասխանը կարող ես հստակ գտնել կարդալով Աստվածաշնչի Հոբ գլխի առաջին երեք գլուխները, այնտեղ հստակ ցույց է տրվում թե ինչպես է Աստված Սատանային ազատ գործելու և մարդկանց մոլերեցնելու հնարավորթյուն ընձեռնում, քանի որ Սատանան ասել էր Աստծուն, որ եթե մարդիկ ամեն ինչ ունենան իրեն կերկրպագեն, բայց եթե նրանք զրկվեն իրենց ունեցվածից ապա քեզ կանիծեն, այսինքն Սատանան մեղադրում է Աստծուն, որ Հոբը իրեն երկրպագում է շահախնդրութունից ելնելով, դրա համար Աստված ազատ ընտրության հնարավորություն է տալիս, մարդիկ ճշմարիտ Աստծո կողքին կարող են ստեղծել 1000-ավոր կրոններ և աստվածներ, և Աստված դրան դեռ չի խոչընդոտում հնարավորություն տալով ազատ ընտրության, բայց ինչպես տեսնում եմ քո նպատակը, ոչ թե ինչ-որ բան իմանալու ձգտումն է այլ քո կարծիքը հաստատուն պահելու փափագը, որն քեզ հպարտության տեղիք և ինքնագնահատականի բարձրացման զգացում է ընձեռնում, վայելիր այդ զգացումդ…

    ОтветитьУдалить
  10. Ես չեմ կարդացել ու չեմ կարդալու Աստվածաշունչը, որովհետև դա ժամանակի ավելորդ կորուստ է.......Արի առանց վիրավորելու...Ես հարգում եմ քո կարծիքը, դու էլ հարգիր իմը....Բոլոր մարդիկ տարակարծիք են...Դու ինքդ ես ասում, որ աստված տվեց ազատ ընտրության հնարավորություն, իմ ընտրությունը սա է......եվ կրոնը այն ոլորտը չէ, որը կարող է ազդել իմ ինքնագհահատականի բարձրացման վրա....Դրա համար ես նախընտրում եմ սովորել ու կարդալ այնպիսի բաներ, որոնք կօգնեն իմ ինքնագնահատականի բարձրացմանը ու ինքնահաստատվելուն...Դու նախընտրում ես զբաղվել աստվածաբանությամբ ու Աստվածաշունչը անգիր անելով, իսկ ես ավելի լուրջ գործով զբաղվելով....Ես ունեմ իմ Աստվածը, իմ ներսում, որին հավատում եմ և որը կապ չունի Աստվածաշնչի առասպելների հետ...Նա ուղղակի ինձ օգնում է դժվար պահերին, միշտ իմ կողքին է...

    ОтветитьУдалить
  11. ես Աստվածաբան չեմ, այլ ինժեներ, դու ավելի շուտ ագնոստիկ ես

    դա մոտ ա աթեիզմին, ես բերեցի գիտական ապացույցներ, եթե մարդը ստեղծված էակ է և դու չես ուզում իմանալ քո հայրը ով է ևս ազատ ես դրանում մերժել քո ծնողին, մեր օրերում արդեն չենք զարմանում, որ երեխան սպանել է իր Հորը, այնպես որ քո արհամարանքը իմանալու թե ով է քո ծնողը ևս քո ընտրության իրավունք է

    ОтветитьУдалить
  12. Արի կլինի չափերը մի անցիր....Ես գիտեմ ով է իմ ծնողը ու դու ոչ մի իրավուք չունես նման աննոռմալ հայտարարություններ անելու.....Ես ագնոստիկ էլ չեմ, ես կողմ եմ երկրի կենսաբանական ծագմանը...Իսկ քո ապացույցների մեջ ոչ մի գիտական փաստ ու ապացույց չկար...Կա խոսքի ու կարծիքի ազատություն ու դու մի փորձիր կարծիքդ փաթաթել ուրիշի վզով...էտ իրավունքը քեզ ոչ ոք չի տվել....Եթե ես ասում եմ դա է իմ կարծիքը, դու էլ ասա քո կարծիքը, բայց քեզ իրավունք մի վերապահիր վիրավորել դիմացինիդ...

    ОтветитьУдалить
  13. բայց գոնե գրառմանդ վերնագիրը փոխի "հիմնված փաստերի վրա" մի ուրիշը կարդա կմտածի հա էլի իրոք հեղինակը այնքան է ուսումնասիրել ոլորտը որ բոլոր փաստերին տիրապետում է...կառաջարկեի գրել`"Կրոնը իմ կանխակալ կարծիքով" այս վերնագրը արդեն ընթերցողին հնարավորություն կտա հասկանալու, որ կարծիքդ կանխակալ է և անփոփոխ...

    ОтветитьУдалить
  14. Խոսում ես փաստերից??? Ես փաստերով ներկայացրեցի Բոբբի Հենդերսոնի կրոնը, որը լայն ճանաչում ունի ու ապացուցում է, որ կրոնը իրականում այն չէ, ինչ որ պատկերացնում են մարդիկ....Դե ասա տենամ այդ ոնց եղավ, որ հասարակ մարդը նման բան կարողացավ անել?...Նույն հասարակ մեխանիզմն էլ ընկած է բոլոր կրոնների հիմքում

    ОтветитьУдалить
  15. Ծնող ասելով ի նկատի ունեմ, այն անհատին ով ստեղծել է առաջին կնոջն ու տղամարդուն երկրի վրա, ինձ թվում է մենք սխալ մեկնակերտից ենք սկսել, ըստ քեզ Արդյոք կյանքը երկրի վրա Ստեղծել է Աստված, այսինքն մի բանական ությամբ օժտված անհատը որը գտնվում է տիեզերքից դուրս և կախում չունի տիեզերքում գործող ժամանակից? ինչ գիտես այդ մասին ըստ գիտական տվյալների? որն է քո կարծիքը պատասխանիր ըստ գիտական տվյալների ինչպես է առաջացել կյանքը երկրի վրա? արդյոք Աստվածն է ստեղծել թե ոչ?

    ОтветитьУдалить
  16. Եթե իմանաի, թե ով է ստեղծել աշխարհը,երևի գիտնական կլինեի :D, բոլորին կասեի իրական ճշմարտությունը ու մարդիկ էլ չէին տանջվի այդ հարցի շուրջ, բոլորը ուրախ կլինեին, իսկ ես մեծ ճանաչում կվայելեի....Բայց ինձ համար ավելի խելքին մոտիկ վարկած է աշխարհի ոչ աստվածային ստեղծումը...կարևոր չէ, թե ինչպես, բայց ոչ աստվածային....

    ОтветитьУдалить
  17. լավ չիմանալը վատ բան չի, բայց ես քեզ առաջարկում եմ տեղեկանալ ժամանակակից գիտնականների կարծիքին և գիտության նվաճումներին այդ հարցում, ժամանակակից գիտությունը բացահայտել է թե ինչպես է առաջացել կյանքը երկրի վրա և դու այդ մասին տեղյակ չես, առաջարկում եմ տեղեկանաս և գրես քո կարծիքը այդ մասին` http://www.youtube.com/watch?v=BLBlW_6SwxM&feature=related

    ամբողջությամբ նայի տեսանյութը և գրի քո կարծիքը, ինչ հասկացար

    ОтветитьУдалить
  18. Ես նայեցի, բայց տեսանյութում միևնույնն է չապացուցեցին այն տեսությունը, որ աշխարհը ստեղծել է Աստված: Ուղղակի երբ մարդ չի կարողանում ինչ-որ բարդ բանի էությունը բացատրել գիտականորեն, նա այդ ամենը վերագրում է Աստծուն...Դարեր առաջ, երբ մարդ չգիտեր, թե ինչպես է ստեղծվում կրակը, պաշտում էր կրակի աստծուն, բայց երբ ինքը կարողացավ ստեղծել կրակը, նա արդեն դադարեց դա վերագրել աստծուն....Նույն բանը հիմա է...Մարդը չգիտի, թե ինչպես է ստեղծվել աշխարհը ու կյանքը ու նա վերագրում է այդ ամենը Աստծուն....Տարիներ հետո, երբ գիտությունը ավելի կզարգանա, մարդկանց հասու կլինի նաև այդ գաղտնիքը...

    ОтветитьУдалить
  19. նայեցիր, բայց բան չհասկացար, քանի որ գիտելիքի պակաս ունես կենսաբանությունից, օրինակ պետք է իմանաս ինչ է սպիտակուցը? ինչ է ամինաթթուն? ինչ է ԴՆԹ-ն? ...ԴՆԹ-ն դա համակարգչային ծրագրի նման ինֆորմացիա է, օրինակ ինչպես է windows օպերացիոն ծրագիրը, իսկ ինֆորմացիան պատահական անկենդան մատերիայից չի առաջանում , այնպես ինչպես windows օպերացիոն ծրագիրը պատահական, ինքնիրեն չի գրվում, այլ գրում են ծրագրվորողները, որոնք օգտագորչծում են իրենց բանականությունը..իսկ ԴՆԹ-ի առաջացման համար նույնպես Բանականություն է անհրաժեշտ, քանի որ այն ինֆորմացիա է, որը եթե գրենք թղթի վրա, ապա 1000 էջանոց 40 հաստափոր գրքից էլ մեծ կլինի..այդֆ ահռելի ինֆորմացիան ինչ-որ մեկը պետք է գրած լինի, գրքերը և նրանցում պարունկվող ինֆորմացիան առանց գրողի չեն առաջանում, նմանապես մարդու ԴՆԹ-ի դեպքում, մարդու ԴՆթ-ն ունի 6 միլիարդ տառ, իրենց հաջորդական դասավորությամբ, ինչպես համակարգչային ծրագրերում...այսքանից հետո ասել "ես չգիտեմ" կնշանակի որ դու չես ուզում իմանալ, խնդիրը գիտական ապացույցների մեջ չի, իմ ասածները ես կարող եմ հաստատել նաև հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրված գիտական աշխատանքների ներկայացմամբ, բայց քո մոտ գիտական փաստերի բացակայությունը չի

    ОтветитьУдалить
  20. ոնց հասկացա տեսանյութը 1 ժամանոց է և այն ամբողջությամբ չես նայել

    ОтветитьУдалить
  21. օօօօօօօօ ամենագետ գիտունիկ, բայց միևնույնն է Աստվածաշնչյան հողի վրա խելագարված մարդ...Ես հոգնեցի քեզ հետ անիմաստ խոսելուց....Եթե այդքան խելացի էր քո ուղարկած տեսանյութը, ապա դրան դիտած կլինեին ոչ 1000 մարդ....Իսկ դու եթե այդքան "խելացի ես", ապա կիմանաիր որ աշխարհի ստեղծման գաղտնիքը մինչև հիմա բացահայտված չի.....Ու քեզ խնդրում եմ լքել իմ բլոգը, ես քո նման ընթերցողի կարիք չունեմ...Հաջողություն

    ОтветитьУдалить
  22. Կրոնը լոկ գաղափարական շղարշ է: Պարզապես այն ոչ թե քաղաքական է, ինչպես կուսակցական վարդապետությունը, այլ հոգևոր:
    Իսկ տեսակետդ, թե հեթանոսությունում (ազգահավատքներում) բոլորի մոտ նույն աստվածներն են` տարբեր անունով, մոլորություն է: Վահագնը նույնը չէ, ինչ Արեսը, Աստղիկը նույնը չէ, ինչ Ափրոդիտեն, Անահիտը նույնը չէ, ինչ Հերան, Նանեն նույնը չէ, ինչ Աթենասը... ու Արան (որ հետո պարսկական ազդեցության շնորհիվ դարձավ Արամազդ), էապես տարբեր է Զևսից. Արան ոչ թե գերագույն աստված է, այլ Արարիչ: Եթե ուսումնասիրես դիցաբանությունները` ինքդ կնկատես բազում տարբերություններ:
    Ինչ վերաբերում է քրիստոնեության տարբեր ճյուղերին, ապադրանք նույնպես ազգային երանգներ ունեն: Հայի (հատկապես` հայի, որի եկեղեցին բացառապես հայերին է պատկանում), ռուսի, հույնի, իտալացու Քրիստոսները միանգամայն տարբեր են... Իսկ թե ինչու որդու` Քրիստոսի, այլ ոչ թե հոր` Եհովայի անունն է կրում կրոնի ընդհանրական անունը` դա էլ է շատ պարզ է. Եհովահ հրեաների աստվածն է, և պատմության բերումով Իսրայելում ծնված քրիստոնեությունն ընդունած ազգերը չէին կամենում ընդունել հրեաների հոգևոր գերիշխանությունը...
    Հ. Գ.-Հաստատ շատերը գլուխդ տարել են աստվածաբանական ձանձրալի բաներով: Ես կվարվեմ հակառակը` քեզ կառաջարկեմ զուտ հայկական, հարազատ տեքստ: Կարդա և վայելիր...

    Ո Ւ Ղ Ե Ր Ձ

    Ո՜վ, Արի Հա՛յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՛նքդ ես աստված` Արայից սերված Արորդի՛ ես դու, Աստվածամա՛րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՛ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՛ւմն ես դու:
    Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն` զորությունը քո մեջ է. հավա՞տ` հավատը քո մեջ է. սե՞ր` սերը քո մեջ է. իմաստությո՞ւն` իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էա՛կ ես դու, ո՜վ, Արի Հա՛յ:
    Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ` գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
    Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին` ո՛չ մայրամուտի, այլ արշալույսի՛ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
    Արիական ծագում ունես դու, ո՜վ, Արի Հա՛յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
    Եվ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: Եվ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
    Բայց Արայի կամքով` ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ` բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո՛ մեջ:
    Եվ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո՛ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
    Մտի՛ր նրա մեջ, ո՜վ, Արի Հա՛յ, գնա՛ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի՛ր նրանց, ապրի՛ր նրանց հետ, բոցավառվի՛ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի՛ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի՛ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ` լինել Արի Հա՛յ, լինել աստվածամա՛րդ, լինել Արորդի՛:

    ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆ
    Հայաստանի Գերագույն Քրմապետ

    ОтветитьУдалить
  23. Նախ շաաատ շնորհակալություն կարծիք-մեկանաբանության համար: Շատ հավանեցի:
    Բայց ինչպես հասկացա Ձեր գրածից Դուք հեթանոսության կողմնակից եք: Ամեն դեպքում ես ընդունում եմ կրոնի ազատությունը և իմ կարծիքով ամեն մարդ ինքն է ընտրում ում պաշտի և ում հավատա:

    ОтветитьУдалить
  24. Ես ոչ թե հեթանոսության կողմնակից եմ, այլ կնքված հեթանոս եմ:
    Այո, ամեն մարդ ազատ է ընտրել իր պաշտամունքը, բայց առանց ոտնահարելու սեփական ազգային ինքնությունը: Իսկ պետության գործն է արգելել ազգային ինքնությունը ոտնահարող քայքայիչ պաշտամունքները, որոնք այսօր ընդունված է կոչել աղանդներ:
    Հայադավանին շատ հեշտ է տարբերել սեփական ինքնությունը դավողից: Եթե մարդն ընդունում է Տրնդեզը, Զատիկը (չզարմանաք, Զատիկը մեզանում արմատավորվել է հեթանոսական ժամանակներից), Վարդավառը, մատաղի խորհուրդը, եթե նախևառաջ հայ է, նոր միայն` այս կամ այն կրոնական կամ քաղաքական վարդապետության կրող, ուրեմն` նա ապրում է արյան կանչով,նա հակական կոդերի կրող է, նա իսկական հայ է: Իսկ եթե հայկական ծագում ունի, բայց չի կրում հայկական կոդեր, օտարամուտ եսիմինչի մոլի հետևորդ է, ապա նա նմանվում է ենիչերիի: Հիշենք Սասնա Դավթի ասածը.«Իմ ցեց իմ անձից է,Էդ իմ սերմն էր, որ ինձի սպանեց»:

    Հ.Գ.- Ձեր զինվոր ընկերոջը բարի, փառավոր ծառայություն և բարի վերադարձ:

    ОтветитьУдалить
  25. Լիովին համաձայն եմ: Նախ մարդ պետք է լինի հայ,հոգով սրտով հայ, իսկ հետո ընտրի այն պաշտանմուքը, որն ինքն է ուզում, իհարկե ոչ աղանդավորական որևէ երևույթ, ինչպես որ Դուք նշեցիք:
    ...եթե նախևառաջ հայ է, նոր միայն` այս կամ այն կրոնական կամ քաղաքական վարդապետության կրող, ուրեմն` նա ապրում է արյան կանչով,նա հակական կոդերի կրող է, նա իսկական հայ է:(շատ լավ է ասված)

    Շատ ուրախ եմ, որ գտնվեց մեկը, ով խոսեց իմ սրտից ու կարողացավ բացատրել այն, ինչ ես ուզում էի, բայց չէի կարողանում:

    Հ.Գ. Շնորհակալություն ընկերոջս ուղղված բարեմաղթանքների համար: :)

    ОтветитьУдалить
  26. Ես Աստվածաշունչը ուսունասիրել եմ (ոչ թե կարդացել, այլ ուշադիր ուսումնասիրել) դեռ ուսանողական տարիներին, այն ժամանակ Սովետի պայմաններում դժվար ճարվող էր: Ու զգացի մի տեսակ խորթություն, որ դա իմը չի, այդտեղ հայկական շունչ չկա... Եթե ուսումնասիրած չլինեի` հավանաբար կգնայի կնքվելու Հայ առաքելական եկեղեցում, որը շատ հարգում եմ որպես կարևոր ազգային-կրոնական ինստիտուտ:
    Իսկ ինչու եկա հեթանոսությանը` ազգահավատքին, որովհետև դրա գաղափարը շատ պարզ, ընկալելի ու բնական է. աստվածային է իմ Ազգի, հետևաբար նաև իմ արյունը, որը Արա-Արարչից է հոսում իմ երակներում, և իմ բոլոր աստվածները նույնպես հայեր են... Ու հենց հարմար առիթը եղավ` կնքվեցի Գառնիի տաճարում հրով ու սրով:
    Հա, ի դեպ, ինձ զվարճացրեց, նաև մտհոգեց Աստվածաշնչի հողի վրա կտտացրած մեր «գիտունիկի» պնդումը, որ բոլոր թարգմանությունների ժամանակ «աղավաղել են» Աստվածաշնչի տեքստը: Թարգմանության պահն էլ հետաքրքիր է: Մաշտոցը բոլորի պես դա չկոչեց «Բիբլիա», այլ Աստվածաշունչ, ինչը հայոց լեզվի հոմանիշներից մեկն է` «Աստվածաշունչ է հայոց լեզուն», այսինքն`աստվածների շնչած լեզուն է: Հետո`ընդունվեց «Աստծո ծառա» ձևը, այլ ոչ թե «раб божий», իսկ ծառայությունը, ի տարբերություն ստրկության, կամավոր բան է: «Զատիկ» բառը հեթանոսությունից եկող հարազատ բառ է, և նա նախընտրեց Զատիկը, այլ ոչ թե եբրայերեն «պեյսախ» բառի ինչ-որ ձևափոխում: Նաև Սահակ Պարթև կաթողիկոսի հետ օրինականացրեց մեր նախնիներից եկող այդքան հարազատ տոները, նաև շարականները վերցրեց հեթանոսական ավանդույթից... Կարճ ասած, եկեղեցին բերեց այն տեսքի, որ համատեղելի լինի հայի ինքնությանը: Ու պատահական չի, որ եկեղեցու հայրերը վերջին 1600 տարվա ընթացքում ժողովրդին չփորձեցին ստիպել օգտվելու տոների եկեղեցական անունները, որոնց վրա մարդ լեզու կարա կոտրի))) Նույնիսկ «կնունք» հեթանոսական բառը մնաց ժողովրդի մոտ, ու հայոց լեզվի կառուցվածքը փաստացի չընդունեց «մկրտություն» բառը. ունենք ԿՆՔԱՀԱՅՐ, բայց չունենք «ՄԿՐՏԱՀԱՅՐ»:)))

    ОтветитьУдалить
  27. Անկեղծ ասեմ ես չեմ կարդացել "Աստվածաշունչը" ու չեմ էլ պատրաստվում, որովհետև ինձ համար դա այնքան էլ հետաքրքիր չէ:
    Ինձ հետաքրքրեց Ձեր կրոնական ուղղվածությունը (բայց ոչ այն առումով, որ փոխելու եմ իմը) և ուզում էի իմանալ, ըստ դրա, որն է մարդկության սկզբնաղբյուրը, որտեղից է եկել մարդը??? Ինչպես հասկացա Ադամի և Եվայի, ինչպես նաև պրիմատների տարբերակը հերքվում է:

    ОтветитьУдалить
  28. Մենք հավատափոխությամբ ընդհանրապես չենք զբաղվում:))))))))))))))))))))))

    Ինչ վերաբերում է մարդկանց, ապա, ըստ մեր ավանդապատման, կան երկու տեսակի մարդիկ. հրեղեն` Արիներ, և հողածին` Չարիներ (Տիտաններ):

    ОтветитьУдалить
  29. ԱՐԻԻ ԾՆՈՒՆԴԸ

    Մի օր Աստվածամայր Անահիտը զբոսնում էր հրաշակերտ Արարատում: Արևն արդեն թեքվել էր սարերի ետևը և իր ճաճանչներին էր հավաքում: Մի մանուկ ճաճանչ դեռ չէր շտապում հեռանալ Արարատից: Նա կայտառ խաղում էր ծաղիկների հետ և այնքան տարված էր իր խաղով, որ չէր զգում Արևի հեռանալը: Նա մոռացել էր, որ արդեն իր քնելու ժամն է:
    Հանկարծ Արևը դուրս պրծավ սարերի ետևից ու երկնքում դես ու դեն վազելով, որոնում էր իր ճաճանչին: Գտավ նրան, առավ իր գիրկը և անհագորեն համբուրում էր նրան, ու երջանկության արցունքներ թափում աչքերից: Աստվածամայր Անահիտը տեսավ այդ բոլորը և թախծեց: Նա գնաց Արայի մոտ:
    - Այդ ինչո՞ւ է թախծել Աստվածների Մայրը,- հարցրեց Արան:
    Եվ Անահիտը պատասխանեց.
    - Ո՜վ, Մեծդ Արարի՛չ, ես երջանիկ եմ, որ անմահ Աստվածների Մայր եմ, որ իմ զավակները Տիեզերքի տերն են ու զորությունը, որ նրանք հավերժ են ու զորավոր: Ամեն ինչ կատարյալ է: Բայց իմ մայրությունը կատարյալ չէ:
    - Ի՞նչ է պակաս քո մայրության մեջ,- հարցրեց Արան:
    - Տառապանքը,- ասաց Անահիտը,- այո, տառապանքը: Առանց տառապանքի էլ ի՞նչ մայրացում, առանց ցավի էլ ի՞նչ մայրացում:
    - Ի՞նչ ես կամենում:
    - Ես կամենում եմ տառապալից մայրությամբ օժտվել: Ես կամենում եմ ցավով երկնել, ցավով ծնել, որդուս պարուրել սիրո կարոտով, տենչալ, երազել, մտովի կորցնել, որոնել, ողբալ, երկյուղած դողալ և ապա գտնել, սեղմել իմ կրծքին ու երջանկության արցունքներն առատ աչքերիցս թափել որդուս մազերին ու ժպտա՜լ, ժպտա՜լ... Ես ուզում եմ երկրային աստված ծնել, որը միշտ ապրի Երկրի վրա և միշտ իմ մայրական խնամքին կարոտի:
    Ժպտաց Հայր Արան և ասաց.
    - Քո ցանկությունը հաճելի է ինձ համար: Ես կարարեմ երկրային աստված: Նա միշտ կապրի Երկրի վրա և մայրական խնամքի պահանջ կունենա: Բայց գիտցի՛ր, որ նա անմահ չի լինի Աստվածների պես: Նա որդիներ կունենա, թոռներ: Եվ մայրացումը կլինի երկրային կյանքի խորհուրդը: Եվ դու ինքդ կպարգևես բոլոր մայրերին մայրացում որպես շնորհ աստվածային` լինել երջանիկ տառապանքի մեջ:
    Եվ Արարիչը հավաքեց Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, պատրանքների ծով և այդ բոլորով կերտեց Անահիտի Մայրացումը:
    Ու երկնեց Անահիտը: Ցավով երկնեց ու հենց Երկրի վրա Աստվածների կերտած Օրոցքում ծնեց մի չքնաղ զավակ` արևատես, լուսափայլ, առողջ և ուժեղ:
    Հայր Արան գրկեց մանուկին, հիացավ նրանով և ասաց.
    - Իմ այս զավակը առաջին արարումն է Երկրի վրա որպես Հայգ: Եվ թող իմ անունը միշտ կրի իր վրա որպես Արի: Թող Հայգ Արին ապրի Արարատում անմահ Աստվածների հետ որպես երկրային աստված: Բայց Աստվածների պես անմահ չի լինի: Նա իր կյանքով ժամանակ է հաստատելու, քանզի ժամանակը սպասումն է: Արին մշտապես սպասելու է և անընդհատ սպասելով, սպառվելու է ու ծերանալու է: Եվ ապա մեռնելու է: Բայց մահը վերջ չի լինելու: Ես նրա հավերժությունը հաստատում եմ կյանքի ու մահի միասնությամբ: Նա կմեռնի և ապա նորից կծնվի իր թոռի թոռան մեջ: Այդպես անընդհատ մեռնելով ու վերածնվելով, նա հավերժ կլինի, ինչպես և նրա բոլոր սերունդները:

    Բոլոր Աստվածները հավաքվեցին Արարատում, ծիրանափող հնչեցրին և ուս ուսի տված, ի զորակցություն նորածին Արիի, նրա շուրջը քառասուն օր ու գիշեր Քոչ-Արի պարեցին£
    Արարատի խոյասլաց լեռները մեծ հրավառությամբ ողջունեցին ծնունդն Արիի£ Թե՛ ծառ, թե՛ ծաղիկ, թե՛ հավք, թե՛ գազան բոլորը մեկտեղ շուրջպար բռնեցին, փառաբանելով ծնունդը իրենց երկրային տիրոջ…
    Մեծանում էր Արին Արարատում հազարաբույր ու հազարատես ծաղիկների մեջ, լողանում էր Արարատի պարզ լճերի ու արագավազ գետերի ջրերում, մագլցում էր Արարատի երկնասլաց լեռներն ի վեր, խաղում արծիվների ու առյուծների հետ: Եվ Կենաց Ծառի շվաքում հանգիստ էր առնում: Եվ Կենաց Ծառի տերևները մեղմ սոսափյունով կենաց աստվածային խորհուրդն էին հաղորդում նրան:
    Եվ քանի որ Արին այնքան զորավոր չէր, ինչքան նրա Աստված եղբայրները, ուստի Մայր Անահիտը մշտապես հսկում էր նրան քնած, թե արթուն ժամանակ, աչքը չէր կտրում նրանից` գետում լողալիս կամ լեռները մագլցելիս և մայրական գուրգուրանքով սնում էր նրան: Գիշերները ծածկում էր նրան իր աստվածային թիկնոցով, որ հանկարծ չմրսի գիշերային հովից. օրորոցային էր երգում ու անուշ երազներ հղում նրան:
    Աստվածները սիրում էին Արիին, սիրով խաղում էին նրա հետ և հովանավորում էին նրան:
    Եվ աճում էր Արին առողջ, ուժեղ, կենսասեր ու իմաստուն:

    ОтветитьУдалить
  30. ՀՈՂԱԾԻՆ ՏԻՏԱՆԸ

    Մենակ էր Վիշապը և՛ Երկնքում, և՛ Երկրի վրա: Խավար էր շուրջը, և ինքն էր միանձնյա Թագավոր այդ խավարի մեջ: Սկզբում լավ էր զգում իրեն: Չէ՞ որ ինքն էր բացարձակ տիրակալ այդ խավարի աշխարհում: Բայց հետո նա ձանձրացավ իր այդ վիճակից: Այո, նա բացարձակ Թագավոր էր, բայց ո՞ւմ էր իշխում, ո՞վ էր երկրպագում նրան, ո՞վ էր զոհ մատուցում նրան:
    Եվ տխրեց Վիշապը: Նա հաճախ իջնում էր Երկիր ու հեռվից հետևում էր Արարատին, ուր ճախրում էին թիթեռներ, ճռվողում էին թռչուններ, վազվզում էին կենդանիներ, ուր ծառ ու ծաղիկ էր: Եվ նա նախանձում էր մյուս Աստվածներին, որ ուրախ զվարճանում էին այդ բնության մեջ և խաղում էին Արիի հետ: Իսկ ինքը մենակ էր: Եվ գեթ մեկը չկար, որի հետ խաղար ինքը, որի հետ զրուցեր, որին հովանավորեր: Եվ հենց դրա համար Վիշապը ավելի էր չարանում Արիի դեմ, որ նա կար և հենց իր լինելությամբ երջանկացնում էր Աստվածներին և ընդգծում էր Վիշապի դժբախտությունը: Երանի Արին չլիներ, կամ ինքն էլ ունենար այդպիսի մեկին:
    Եվ Վիշապը դիմեց Արային.
    - Ո՜վ, Հա՛յր իմ, ես մենակ եմ, և տխուր է ընթանում իմ կյանքը: Արարատում կյանք կա և այնտեղ Արին կա, ի ուրախություն բոլոր Աստվածների: Ինձ էլ տուր Արիի պես մեկին, որ ես էլ հոգամ նրա մասին: Չէ՞ որ նույնիսկ Խավարի տիրակալն էլ ուրախանալու պահանջ ունի:
    - Ես կկատարեմ քո ցանկությունը,- ասաց Արան,- թունախառն քո շունչը ցայտիր շուրջդ, և անապատը կկենդանանա: Ապա անապատի կավը շաղախիր Հորդող գետի ջրով և շաղախից ծեփիր Արիի նման մեկին: Փչիր նրա վրա, և նա շունչ կառնի: Բայց գիտցի՛ր` նա չի լինի Արի, այլ կլինի Չարի. նա չի լինի Հայգ, այլ կլինի Ադամ. նա չի լինի աստված, այլ կլինի տիտան: Եվ նա կլինի առաջին հողածին Տիտանը:
    Վիշապը գոհ վերադարձավ Երկիր: Շուրջը տարածեց իր թունավոր շունչը, և տափաստանի ավազներից փուշ ու տատասկ աճեցին և բազում կարիճներ, օձեր, մողեսներ և այլ սողուններ կենդանություն առան ու լցրեցին անապատը: Ապա տափաստանի կավը շաղախեց Հորդող գետի ջրով և այդ շաղախով ծեփեց Չարի Տիտանին, փչեց նրա վրա, շունչ տվեց նրան:
    Ուրախացավ Վիշապը` Խավարի Թագավորությունն էլ ունեցավ իր կյանքը և իր մարդուն: Վիշապը սիրում էր Տիտանին, գուրգուրում էր նրան և անվերջ խրատում էր.
    - Դու կբազմացնես ադամորդի Տիտանների Ցեղը և իմ խավարի տիրակալությունը կտարածես Երկրով մեկ: Եվ իմ Զորությանը ապավինած, կտապալես Արի Ցեղը Արարատում և խավարով կծածկես Արարատը, որ այնտեղ էլ իմ իշխանությունը հաստատվի:
    Եվ Չարի Տիտանը աճում էր թունավոր զորությամբ և մշտապես թշնամություն էր տածում Արարատում ապրող Արի աստծո դեմ: Նա մշտապես խորհում էր Արարատը նվաճելու և այնտեղ խավարի թագավորություն հաստատելու մասին:

    ОтветитьУдалить
  31. ԼԻԼԻԹԸ

    Հասունացել էր Արին: Առողջ, ուժեղ և կենսասեր պատանի էր դարձել: Բայց ինչ-որ մի կարոտ ալեկոծում էր նրա հոգին: Եվ թախծում էր Արին: Արիի թախիծը չվրիպեց Մայր Անահիտի ուշադրությունից, և նա դիմեց Հայր Արային:
    - Ո՜վ, Մեծդ Արարի՛չ, քո Արի որդին հասուն է արդեն սիրելու համար:
    Արարիչը բռնեց Երկրից դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից կերտեց Լիլիթին:
    Զվարթ էր Լիլիթը և կյանքով լի: Նա թեթևասահ ճեմում էր Արարատի ծաղկազարդ հովիտներում, սառնորակ առվակներից ջուր էր խմում, արձագանքում էր սոխակների հմայող դայլայլին: Գեղեցիկ էր Լիլիթը, և գեղեցիկ էր ամեն ինչ նրա շուրջը: Եվ նա ուրախ էր, որ ապրում էր, քայլում էր, որ շրջապատված էր այս հրաշալիքներով: Եվ նա զգում էր իրեն էլ մի հրաշալիք այդ հրաշալիքների մեջ:
    Լիլիթը սառնորակ աղբյուրի մոտ նստած` ականջը դրած նրա բյուրեղյա նվագին` նայում էր Արարատի աստղազարդ երկնքին: Եվ աստղերի հրաբորբ ողկույզները արբեցնում էին նրա սիրտը մի խորհրդավոր տենչով: Եվ Լիլիթը, աստղերով արբած, քուն մտավ ծաղիկների մեջ և զարթնեց սոխակների սիրահույզ դայլայլներից:
    Ցնորագեղ շնորհներով ծագեց արշալույսը և ծավալվեց Արարատի վրա: Լիլիթը բացեց աչքերը և իր գլխավերևում մի հրաշալի կերպարանք տեսավ: Դա պատանի Արին էր, որ ամբողջ գիշեր զմայլված կանգնած էր Լիլիթի մոտ և հիանում էր նրա գեղեցկությամբ: Գիշերվա մութին Լիլիթի դեմքը ճառագում էր կրակի պես և լուսավորում շրջապատը: Եվ հրե Լիլիթը հուր բոցավառեց Արի աստծո պատանի հոգու մեջ:
    Ոտքի կանգնեց Լիլիթը ու հիացած դիտեց Արիին: Արիի արևշող դեմքը, բոցե աչքերը գերեցին Լիլիթին: Նա ժպտաց, և նրա ժպիտից շրջակա բոլոր ծաղիկները պայծառացան:
    - Դու Լիլիթն ես, ո՜վ, չքնաղ գեղուհի՛, - հուզումնալից ձայնով ասաց Արին:
    - Այո, - քնքշորեն ասաց Լիլիթը,- բայց դու ո՞րտեղից գիտես ինձ:
    - Ես Արին եմ` Արայի որդին և երկրային աստվածը: Եվ քեզ Հայր Արան կերտել է ինձ համար:
    Երջանիկ էր Արին, երջանիկ էր և Լիլիթը: Ձեռք ձեռքի տված, պատանի սիրահարները երանությամբ ճեմում էին Արարատի գեղասքանչ բնության մեջ: Ամենուր գեղեցկություն էր: Եվ Լիլիթը բերկրության մեջ էր, հատկապես, որ իր ափի վրա զգում էր Արիի այնքան հարազատ ու ջերմ ձեռքի սեղմումը:
    - Ի՜նչ գեղեցիկ է ամեն ինչ Արարատում,- հաճախ հիացած բացականչում էր Լիլիթը: Արին ժպիտով հաստատում էր նրա ասածը:
    Բայց մի անգամ Լիլիթը խորամանկ ժպտաց ու հարցրեց.
    - Ո՜վ, Հայգ Արի՛, ասա ինձ, ես է՞լ եմ գեղեցիկ այս գեղեցիկների մեջ:
    Արին դարձյալ ժպտաց: Լիլիթը չբավարարվեց Արիի ժպիտով և հարցը կրկնեց: Արին նայում էր Լիլիթին: Նրա աչքերի փոխարեն սիրավառ սիրտն էր կերտում Լիլիթի կերպարանքը, և շուրթերի փոխարեն սիրահարված պատանու սիրտը խոսեց.
    - Օ՜հ, դու գեղեցիկների թագուհին ես, դու զարդն ես Արարատի, դու աստվածային հրաշալիք ես, և քո գեղեցկությունը միայն Անմահ Աստվածուհուն է վայել:
    Շոյված էր Լիլիթը: Այդ խոսքերը հաճելի էին նրա ականջներին: Եվ այնուհետև Լիլիթը հաճախ էր նույն հարցը տալիս, հարկադրելով Արիին նորանոր ներբողներ ասելու իր գեղեցկության մասին: Եվ ինքն էլ էր համոզվում, որ ինքն է ամենագեղեցիկը ողջ Արարատում: Եվ ցանկացավ ինքն իր աչքերով տեսնել իր գեղեցկությունը:
    Արին Լիլիթին տարավ լեռնային մի պարզ լճի ափ, որի ջրերի վրա նազում էին ձյունափետուր կարապները:
    Լիլիթը ծնկի իջավ և ջրերի վրա տեսավ իր ցոլքը: Նա համոզվեց, որ հրաշալի, հրաբողբոջ գեղեցկություն է ինքը, սքանչացավ իրենով: Նա հիացած ու նորից հիացած նայում էր իր պատկերին ու չէր հագենում:
    Կապույտ երկինքն իր արևով և Արարատյան դրախտից մի կտոր ցոլացած էին լճակի հայելու մեջ: Եվ տեսավ Լիլիթը, որ արևը այնքան հրեղեն չէ, ինչքան իր աչքերի կրակը, և երկինքը այնքան խորունկ չէ, ինչքան իր աչքերի հունը: Ինքն է ամենակատարյալը, և լճակն ու Արարատը լցված են իր դեմքի լույսով: Եվ հենց այդ պահին նրա մեջ մեռավ սերը, ու անհագ գոռոզությունը իշխեց նրան: Նա ինքնագոհ ժպտում էր:

    ОтветитьУдалить
  32. Հանկարծ լճակի ջրերի վրա Լիլիթի պատկերին խառնվեց Արիի ցոլքը: Լիլիթը, որ իրենով հիանալու միջոցին մոռացել էր Արիին, հանկարծ զայրացած ոտքի ելավ և աչքերի ցասկոտ հուրը վառեց նրա վրա:
    - Ի՞նչը վրդովեց քո քնքուշ հոգին,- զարմացած հարցրեց Արին:
    - Քո գռեհկությո՛ւնը, - վրդովված պատասխանեց Լիլիթը,- դու երբեք չես կարող տեսնել ու գնահատել իմ գեղեցկությունը, թե չէ չէիր անպատվի այն, քո պատկերի ցոլքը խառնելով նրան:
    Եվ հասկացավ Արին, որ փոխվել է Լիլիթը, և մեռել է սերը նրա հոգու մեջ:
    - Դու գեղեցիկ ես, Լիլի՛թ, - ասաց վրդովված Արին, - բայց քո գեղեցկությունը քեզ չի պատկանում: Քո գեղեցկությունը տեր ունի, և քո գեղեցկության տերը ես եմ:
    - Ես եմ ամենագեղեցիկը Արարատում, - ըմբոստացավ գոռոզ Լիլիթը, - և ամենը, ինչ որ կան, իմ գեղեցկությունը ընդգծելու համար են ծառայում: Ես եմ ամենակատարյալը և ես եմ բոլոր գեղեցիկների տիրուհին: Եվ դու էլ պիտի երկրպագես իմ գեղեցկությանը:
    Եվ Լիլիթն իր տիրական հրե հայացքով փորձեց ընկճել Արիին, բայց բախվեց Արիի աչքերի արևային հրավառությանը: Սարսափեց Լիլիթը: Նա զգաց, որ մի ահավոր ուժ է կուտակված Արիի աչքերի մեջ, և որ այդ ուժով Արին կսանձահարի իր գոռոզությունը և իր պատրանքները կփշրի հնազանդեցման հրե աքցանի մեջ:
    Եվ փախավ Լիլիթը, փախավ Արիի ուժից սարսափած, փրկելու համար իր գեղանի կատարելության պատրանքը:
    Երկար, շատ երկար վազում էր Լիլիթը, և իր ճամփին անխնա տրորում էր ծաղիկներն ու ջարդոտում ծառերը: Նա այլևս չէր նկատում դրանց գեղեցկությունը և չէր ափսոսում դրանց: Եվ Լիլիթն ընկավ խավարի տիրապետություն, ուր ամեն ինչ գորշ էր ու մռայլ, և Վիշապն էր տիրակալ այդ բոլորին:
    - Չքնաղ Լիլի՛թ, - լսեց նա Վիշապի ձայնը, - իմ թագավորության մեջ միայն քո գեղեցկությունը կգնահատվի քեզ արժանի խնկարկումով:
    Խիստ շոյվեց Լիլիթի ինքնասիրությունը, և նա հետևեց Վիշապին: Վիշապը նրան տարավ Տիտանի մոտ և դիմելով Տիտանին, ասաց.
    - Ահա քեզ ընկեր` գեղեցիկ Լիլիթը: Իրար աչքերի մեջ տեսեք ձեր պատկերները և իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց: Աճեցեք ու բազմացեք: Եվ դու, Տիտան, որ տերն ես այս անապատի, քո բոլոր օրերիդ մեջ հետևիր Լիլիթին, քանզի Լիլիթը տիրուհին է քո:
    Լիլիթը ուշի ուշով նայեց Տիտանին, և կավի հոտը խփեց իր քթին: Եվ նա զգաց, որ Տիտանի հայացքը հողի ծանրությամբ իջավ իր մազերի և ուսերի վրա:
    Տիտանը զգաց, որ իր սիրտը կապվեց Լիլիթին` անբաժան ու անմեկին: Եվ նա քնքշորեն բռնելով Լիլիթի ձեռքը, ասաց.
    - Օ՜, չքնաղդ բոլոր չքնաղների մեջ, այս թագավորության մեջ ամեն ինչ ծառայելու է քո գեղեցկությանը: Դու տիրուհին ես իմ և ամբողջ խավարի թագավորության:
    Բավարարված էր Լիլիթի փառասիրությունը` նա տիրուհի էր, թեկուզ խավարի:
    Փուշ ու տատասկ խոնարհվում էին նրա գեղեցկության առջև: Օձ ու կարիճ սվսվալով նրա գեղեցկության գովքն էին հյուսում: Իսկ Տիտանը մեծագույն հավատարմությամբ ծառայում էր նրան, հետևում նրան ամենուր:

    ОтветитьУдалить
  33. Բայց Տիտանի կավաբույր շունչը ճնշում էր Լիլիթին: Եվ Լիլիթը տհաճ զգացումով ցնցվում էր Տիտանի ամեն մի հպումից: Եվ նույնիսկ ադամանդների ու գոհարների շլացուցիչ փայլը չէր կարողանում մեղմել այն խորշանքը, որ նա զգում էր Տիտանի գրկում: Իսկ տիրուհու այնքան բաղձալի վիճակը այլևս ծանր բեռի պես ճնշում էր նրան:
    Զղջումի փոթորիկն էր ալեկոծում նրա հոգին. "Մի՞թե լույսի սպասուհի լինելն ավելի հաճելի չէր, քան խավարի տիրուհի լինելը. մի՞թե Երկրային Աստված Արիին հնազանդվելը ավելի հաճելի չէր, քան կավաբույր Տիտանին հնազանդեցնելը": Եվ զղջումի արցունքները հոսում էին նրա աչքերից:
    Տիտանը զգում էր, որ իր անմնացորդ նվիրումը չի արժանանում Լիլիթի ամենաթույլ ժպիտին անգամ և զգում էր, որ Լիլիթը իրենը չէ: Եվ դա հուսահատեցում էր նրան:
    Եվ մի գիշեր հանկարծ գալարվեց Լիլիթը` ազատելով իրեն Տիտանի հյուծող համբույրներից, ցատկեց, թռավ նրա տաղավարից դուրս և անհետացավ գիշերային բավիղների մեջ: Նա այլևս չվերադարձավ:
    Անհույս էր Տիտանի հոգին, նզովելով աստված և անմահություն` մահ էր տենչում: Վիշապը խղճաց Տիտանին, հասկացավ, որ Լիլիթը փախել է անդարձ: Եվ Արարչի կամքով, նա թմրություն բերեց Տիտանի վրա և նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր` Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Տիտանին, կարողանա սիրել միայն նրան և բազմացնի Չարի Տիտանի ցեղը:
    Իսկ Լիլիթը վերադարձավ Արարատ և անմիջապես տեսավ այն շլացուցիչ գեղեցկությունը, որ փթթում էր Արարատում: Նա եկավ Արիի մոտ:
    Արին նստած էր, հենված Կենաց Ծառի բնին և խորասուզված էր իր վիրավորված զգացմունքների մեջ: Լիլիթի հայտնվելը անսպասելի էր: Արին լուռ նայում էր Լիլիթին և ոչինչ չէր խոսում:
    - Ո՜վ, Երկրային Աստվա՛ծ, - խոսեց Լիլիթը, և նրա ձայնի մեջ միախառնված էին զղջումն ու գոռոզությունը, - իմ գեղեցկությունը միայն քեզ է արժանի:
    Արին լուռ բռնեց Լիլիթի ձեռքից ու տարավ նույն լեռնային լճակի մոտ, ուր տարել էր մի ժամանակ: Լիլիթը կռացավ, նայեց լճի ջրերին և սարսափեց. ջրերի մեջ արտացոլվում էր իր պատկերը: Բայց մի օտարոտի կերպար էր դա` խամրած աչքերով, կապտած շուրթերով: Անհետացել էր նրա երբեմնի գեղեցկությունը, որի ցոլքը ընկել էր ջրի վրա: Վշտացավ Լիլիթը:
    - Այս ի՞նչ է պատահել ինձ, - հարցրեց նա, - չէ՞ որ ես հրեղեն եմ:
    Արին հեգնորեն ժպտաց և ասաց.
    - Այո, դու հրեղեն էիր: Բայց հուրը սիրով է բոցավառվում: Քո հուրը մարեց հենց այստեղ այն ժամանակ, երբ քո մեջ մեռավ սերը, և գոռոզությունն ու փառասիրությունը հանգցրին քո հուրը:
    Լիլիթը ամոթահար ծածկեց երեսը ու փախավ: Նա փախավ լեռները, ամաչելով երևալ նույնիսկ կենդանիներին: Նա մեծ վիշտ էր ապրում, նա զղջում էր իր արածը, և այդ զղջումը նրա մեջ ձևավորում էր անհանդուրժողականություն ամեն մի գեղեցիկի նկատմամբ:

    ОтветитьУдалить
  34. ԱՐՓԻՆ

    Մայր Անահիտը դիմեց Հայր Արային.
    - Ո՜վ, Մեծդ Արարի՛չ, քո Արի որդին սթափվել է արդեն խորտակված սիրո մղձավանջից: Մի նոր կին կերտիր նրա համար, որ լինի ավելի գեղեցիկ, քան Լիլիթը, ավելի նազելի, ավելի հեզ և ավելի սիրող, քան Լիլիթը, որ կարողանա գրավել Արիի սիրտը և լինի նվիրված ու հնազանդ:
    Եվ Արան Աշխարհի բոլոր գեղեցիկներից կերտեց Արփիին` Արևից` վառ սեր, Լուսնյակից` թախիծ, աստղերից` ժպիտ, մաքրություն` Երկնից, հուզմունքը` Երկրից, նազանքը` հովից, հառաչը` հողմից, կարկաչը` առվից, անձրևից` արցունք, դաշտերից` հեզանք, լեռնից` հպարտանք:
    Եվ այդ գեղեցիկը իր հրաշագեղությամբ ու իր հեզությամբ շողարձակեց Արարատի աստվածային հրաշալիքների մեջ: Ծափ տվեցին բոլոր ծաղիկները, սոխակները զմայլված գեղգեղում էին նրա շուրջը: Եվ նույնիսկ Արևը կապույտ երկնքում սիրո համբույրներ էր հղում Արփիին իր ջերմ ճաճանչներով: Միայն Լիլիթը, նախանձելով Արփիի գեղեցկությանը, չարանում էր նրա սիրո դեմ:
    Բոլորը սիրում էին Արփիին: Եվ Արփին սիրում էր բոլորին ու ամենին հրաշք Արարատում: Բայց ամենից շատ նա սիրում էր պատանի Արիին: Իսկ Արին չէր նկատում նրան:
    Արին սարերն էր մագլցում, առյուծների հետ մրցասպարեզ էր ելնում, արծիվների համար բույն էր շինում լերկ ժայռերի կատարին և ապա մինչև լուսաբաց Աստվածների հետ խնջույք էր անում: Եվ չէր նկատում Արփիին: Նա չէր նկատում Արփիի գեղեցկությունը, թեև Արփին ամենուր հետևում էր նրան:
    Այրվում էր սիրուց գեղեցիկ Արփին: Եվ Արիի սիրով աղոթք էր անում Սիրո Դիցուհուն, որ օգնի իրեն, որ Արիի հայացքը իր վրա ուղղի և սեր արթնացնի Արիի սրտում:
    Աստղիկը չքնաղ` Սիրո Դիցուհին, որ սեր էր վառել Արփիի սրտում, սիրում էր նրա սերը լուսափայլ` լույսի պես անկիրք, մաքուր և ազնիվ: Աստղիկը եկավ Արփիի մոտ և ասաց.
    - Արին մինչև լուսաբաց Մասիսի վրա խնջույք է անում Աստվածների հետ, որից հետո գնում է Կապուտան լճի սառնորակ ու քաղցրահամ ջուրը խմելու և հագեցնելու իր ծարավը: Ես Կապուտան լճի մեջ մի բուռ աղ կցանեմ: Արին կխմի այդ աղի ջուրը և ավելի կծարավի: Դու կուժով լեռնային առվակներից սառնորակ ջուր կբերես. նա կխմի այդ ջուրը, կհագենա և կնկատի քո գեղեցկությունը:
    Այդպես էլ արեց: Լիլիթը, որ հետևում էր այդ բոլորին, չհանդուրժեց Արփիի մոտալուտ երջանկությունը և որոշեց խանգարել նրան: Նա մոտեցավ Արփիին և ասաց.
    - Գեղեցիկ Արփի՛, Արին շատ զորեղ է, նա Աստված է, թեև Երկրային. մի բուռ աղը մեծ լճի մեջ ի՞նչ պիտի անի նրան: Մի բուռ աղ էլ դու լցրու այդ ջրի մեջ:
    Եվ Արփիի գլուխը մտավ Լիլիթի խորհուրդը: Աստղիկից թաքուն մի բուռ աղ էլ ինքը լցրեց: Եվ լճի ջուրը չափից ավելի աղի դարձավ: Եվ երբ գիշերային խրախճանքից հետո Արին եկավ ու խմեց այդ ջուրը, սարսափելի այրոցք զգաց իր մեջ: Նա խեղդվում էր ծարավից:
    Արփին կուժով սառը ջուր բերեց, բայց Արին չհագեցավ: Արփին նորից ջուր բերեց, դարձյալ Արին չէր հագենում: Նորից ու նորից Արփին վազում էր Արարատի մի ծայրից մյուսը` ջուր բերելու, բայց Արիի ծարավը ավելի ու ավելի էր սաստկանում:
    Արփին ուժասպառ ընկավ գետին և հուսահատ լաց եղավ: Նա անիծում էր Լիլիթին և անիծում էր ինքն իրեն, որ լսեց նրա չար խորհուրդը:
    Աստղիկը լսեց նրա լացի ձայնը և անմիջապես եկավ նրա մոտ: Նախ հանդիմանեց Արփիին, ապա բռնեց Արիի մի ձեռքից և պատվիրեց, որ Արփին բռնի մյուս ձեռքից: Եվ տարան Արիին դեպի այն լեռները, ուր քսանութ սառնորակ գետակներ են սկիզբ առնում:

    ОтветитьУдалить
  35. Այդ գետակներն էլ չէին հագեցնում Արիի ծարավը: Աստղիկը կանչեց ճարտարագետ Տիր Աստծուն: Տիրը լեռների մեջ թմբեր կանգնեցրեց, որ մի տեղ կուտակվեն քսանութ գետակների ջրերը: Բայց որպեսզի ջուրը չնեխի անշարժությունից, նա մի անցք թողեց, որ ջուրը մշտապես հոսի: Այդպես գոյացավ լեռնային մի լիճ` քաղցրահամ ու սառնորակ ջրով և կոչվեց Սևան: Իսկ Կապուտանն այսուհետև ունեցավ շատ աղի ջուր:
    Արին լճից սառը ջուրը խմեց ու հագեցավ: Բարձրացրեց գլուխը և նայեց Արփիին:
    - Դու այրեցիր սիրտս աղով, դու էլ հանգցրիր իմ միջի կրակը այս սառնորակ ջրով, - ասաց Արին, - բայց մի նոր հրդեհ բորբոքեցիր իմ մեջ քո գեղեցկությամբ: Ասա, ո՞ր աղբյուրը կարող է հանգցնել իմ այդ ներքին հրդեհը:
    Հենց այդ ժամանակ Լիլիթը աննկատ մոտեցավ Արփիին և շշնջաց ականջին.
    - Լուռ հեռացիր ու թաքնվիր նրանից, թող նա քեզ որոնի, որ շատ սիրի քեզ:
    Արփին անմիջապես մոռացավ Լիլիթի նախկին խարդավանքը, և նրա գլուխը մտավ այս նոր միտքը: Եվ նա ոչինչ չպատասխանեց Արիին, ուսերը թոթվեց ու հեռացավ:
    Զարմացավ Արին, չհասկացավ Արփիի արարքը: Իսկ նրա հոգու մեջ գամվել էր արդեն Արփին իր ամբողջ դաժան գեղեցկությամբ: Նա օրերով որոնում էր Արփիին, բայց Արփին միշտ փախչում և թաքնվում էր նրանից:
    Արին վշտացած դիմեց Աստվածամայր Անահիտին:
    - Երբ ես անտարբեր էի Արփիի նկատմամբ ու չէի նկատում նրա գեղեցկությունը, նա ինքը հետապնդում էր ինձ: Իսկ երբ ես սիրեցի նրան, նա փախչում է ինձանից և ստիպում է անհույս վազել նրա ետևից:
    Եվ Մայր Անահիտը ասաց.
    - Դա Լիլիթի բնույթն է: Եվ այն ամենուր հետապնդում է Արփիին ու մշտապես խառնում նրա միտքը: Եվ Լիլիթի բնույթը նրան դարձնում է թեթևամիտ ու քմահաճ: Եվ նրա քմահաճությանը սահման չի լինելու: Ինչքան շատ բավարարես նրա քմահաճույքները, այնքան դրանք ավելանալու են, և քո անսահման սերը նա փաթաթելու է քո պարանոցին և դրանից բռնած, քեզ քարշ է տալու իր ետևից: Թող երբեք նա չիմանա քո սիրո չափը: Այնժամ նա ինքը կհետևի քեզ ու հնազանդ կլինի: Այդպես նա կերջանկացնի քեզ և ինքն էլ երջանիկ կլինի:
    Եվ այնուհետև Արին մտովի որոնելով Արփիին, կարոտելով նրան, այրվելով սիրուց, բայց և այնպես չէր գնում Արփիի ետևից: Սիրո զգացմունքի բուռն պահերին վազվզում էր Արարատով մեկ, խառնում էր իրար թռչուն և գազան, թաքուն երգեր էր հյուսում և Մասիսի լանջերին երգում էր իր սիրո ու կարոտի երգերը այնպես, որ միայն Աստվածները լսեն:
    Վշտացավ Արփին` Արին այլևս չէր որոնում իրեն: Իսկ Լիլիթը շարունակ խրատում էր նրան.
    - Զսպի՛ր, մի քիչ է՛լ զսպիր: Կկոտրվի նրա համառությունը, և նա կգա քեզ մոտ:
    Եվ զսպում էր Արփին, զսպում էր իր սերը, բայց Արին չէր գալիս: Եվ Արիին կորցնելու սարսափը խցկվեց նրա հոգու մեջ: Նա լաց էր լինում, անիծում էր Լիլիթին, անիծում էր ինքն իրեն, որ լսել է նրան և աղոթում էր Աստվածամայր Անահիտին:
    Զգացվեց Մայր Անահիտը, եկավ Արփիի մոտ: Արփին ծնկի իջավ Անահիտի առջև և խնդրեց վերջ տալ իր տառապանքներին:
    Անահիտը մայրաբար խրատեց նրան.
    - Որքան դու հետևես Լիլիթի բնույթին, այնքան կտառապես ինքդ և նույնքան էլ տառապանք կպատճառես Արիին: Գիտցի՛ր, որ Արարիչը քեզ բազմապիսի գեղեցկություններից է կերտել հենց Արիի համար: Դու չես քո գեղեցկության տերը, դու չես քո սիրո տերը: Արին է քո գեղեցկության ու սիրո տերը, Արին է քեզանից ծնված երեխաների տերը: Ուրեմն Արին է քո տերը: Այդպես է կամքը Հայր Արայի: Եվ դու միշտ հետևիր Արիին, ու երբեք քո գոռոզությունը թող չիշխի քո սիրո վրա, որ Արիին է պատկանում:

    ОтветитьУдалить
  36. Արփին համոզվեց, որ չարիք է նյութում իր դեմ Լիլիթը և որոշեց այլևս երբեք չհետևել նրա բնույթին: Եվ նա գնաց Արիի ետևից: Եվ երբ Արին Սևանա լճից ջուր էր ուզում խմել, Արփին կանգնեց նրա մոտ, կուժը ձեռքին:
    - Ո՜վ, Երկրային Աստվա՛ծ, - դիմեց նա Արիին, - Հայր Արան ինձ կերտել է քեզ համար, և դու ես իմ տերը: Թույլ տուր ես հագեցնեմ քո ծարավը իմ կուժի ջրով:
    Արին, որ իր հոգու մեջ մեծագույն բերկրանք էր զգում Արփիի տեսքից և ուզում էր թռչել ու փարվել նրան, այնուամենայնիվ, իր զորությամբ զսպեց իր մղումը և սառը ժպտաց.
    - Այս լճի ջուրը սառն է ու հաճելի, քո կուժի ջուրը արդեն տաքացել է և անհամ է:
    Լիլիթը աննկատ շշնջաց Արփիի ականջին. "Նա վիրավորում է քո սերը":
    Եվ վիրավորվեց Արփին: Բայց անմիջապես հիշեց Մայր Անահիտի խրատը և ինքն իր մեջ ասաց. "Ումի՞ց եմ վիրավորվում, իմ սիրո՞ւց, որ նրան է պատկանում": Եվ խոնարհ ձայնով դիմեց Արիին.

    - Թույլ տուր կուժով ջուր վերցնեմ լճից և քեզ տամ:
    - Ո՛չ, - մերժեց Արին, - կուժն ի՞նչ է, որ պահպանի այս ջրի համը:
    Այն ժամանակ Արփին իր երկու ափերով ջուր վերցրեց լճից ու մոտեցրեց Արիի շուրթերին: Արին ժպտաց և խմեց այդ ջուրը:
    Եվ այնուհետև Արփին ամենուր հետևում էր Արիին:
    Արփին երկրպագում էր Արիին ու երջանիկ էր իր հնազանդության մեջ: Բայց և այնպես մի օր, երբ նրանք զբոսնում էին պուրակում, Արփին հարցրեց.
    - Ես գեղեցի՞կ եմ:
    Եվ հասկացավ Արին, որ սիրելով Արփիին, մշտապես պիտի պաշտպանի իր սերը Լիլիթի բնույթից, որը անվերջ հետապնդում էր Արփիին:

    ОтветитьУдалить
  37. Աստված օրհնի քեզ Էդգար! մարդիկ ինչքան շատ բան պիտի հասկանան, որ հետո նոր հասկանան որ իրոք քիչ բան են հասկանում:Դրա համար ասում են ՝՝հոգնեցի քեզ հետ խոսելուց՝՝ կամ ՝՝ես քո նման ընթերցողի կարիք չունեմ...՝՝: Ուղղակի ուզում են իրենց կարծիքը հաստատեն: Հաճելի է երբ անձդ փառավորվում է,դա աշխարհի տեսակետով:Կյանքում մարդկանց ոչ երջանիկ լինելը պայմանավորված է եսակենտրոնությունից:Գունավորիկ, հլը մեկը համաձայնվեր քեզ հետ ու հավաներ գրածդ, այ էդ ժամանակ աչքերդ կսկսեին փայլել ուրախությունից ու էդ ժամանակ հավեսով կքննարկեիր էս թեման:Մարդիկ հաճախ են ճշմարտությունը մերժում,բայց դրա պակասն ունեն, ուղղակի հպարտությունն ու գիտելիքի պակասը թույլ չի տալիս ընդունել այն:
    _______
    Քրիստոնեությունը առանց Քրիստոսի կրոն է: Ճշմարիտ քրիստոնեությունը կյանք է Քրիստոսի հետ` կենդանի հաղորդակցություն և մտերիմ հարաբերություն Աստծո հետ:....

    ОтветитьУдалить
  38. Նախ շաաատ շնորհակալություն Արման ջան նման մեծածավալ և հետաքրքիր տեղեկատվության տրամադրման համար: Ես մի մասը գիտեի, մի մասն էլ իմացա քո շնորհիվ: Հետաքրքիր տեղեկությունը երբեք ավելորդ չի լինում:)))

    Իսկ ինչ մնում է Ձեր գրածին, հարգելի Анонимный, ես չեմ ուզում իմ կարծիքը հաստատեմ, եթե ուշադիր կարդայիք կհասկանայիք: Ես գրել եմ իմ կարծիքը ու, համենայնդեպս, այն չեմ փաթաթում ուրիշների վզին: Իսկ Էդգարի գրած Աստվածաշնչյան copy/past-ը իր կարծիքն էր, որն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, միայն գրեց գրքից հատվածներ, առաջարկեց դիտել մի ԱՀՌԵԼԻ գաղտնիքի բացահայտման հոլովակ, որը չգիտես ինչու ուներ 1000-ից էլ պակաս դիտում: Ինչ մեղկ են այն միլիարդավոր մարդիկ,ովքեր այդպես էլ չեն դիտել ու չգիտեն, թե ինչպես է ստեղծվել աշխարհն ու մարդիկ:

    Իմ գրածի հավանելու վերաբերյալ. ասեմ, որ պարտադիր չի որևէ մեկի ԿԱՐԾԻՔԸ շատերը հավանեն:

    Գիտելիքիս վերաբերյալ. Աստվածաշունչը չիմանալը գիտելիքի պակաս չէ, ես կասեի ավելին` իմանալը ժամանակի կորուստ է: Իսկ թե ինչ գիտեմ կամ չգիտեմ ես,արդեն ոչ մեկի խնդիրը չէ, հատկապես Ձեր: Հավանականությունը մեծ է, որ ձեզնից շատ բան գիտեմ, որովհետև ձեր գիտելիքի 1/2-ը կազմում է Աստվածաշնչի պարունակությունը:

    Ես չեմ մերժում ճշմարտությունը, ես հավատում եմ նրան, ինչն ապացուցված է: Իսկ ՁԵՐ ճշմարտությունն ապացուցված չէ:

    Գունավորիկի աչքերը միշտ էլ փայլում են ուրախությունից, երբ տեսնում է որ իր գրառումը հավանել են շատերը և արձագանքել են: Բայց նա նաև հարգում է այն մարդկանց, ում տեսակետը չի համապատասխանում իր կարծիքի հետ, սակայն չի կարողանում հանդուրժել այն մարդկանց, ովքեր իրենց կարծիքը փորձում են փաթաթել ուրիշների վզին, այն էլ չափերն անցնելով և դիմացինի վիրավորելով:Այսպիսին է Գունավորիկը, այպսին եմ ես:

    Շնորհակալություն
    Հարգանքներվ` Գունավորիկ

    ОтветитьУдалить
  39. Աստվածաշունչ կարդալով ժամանակդ չի վատնվում,այլ հակառակը՝ գտում ես ճշմարտություն, փորձիր կարդալ Աստվածաշունչ: Պահիր Աստծո խոսքը, որ վաղն էլ ինքը քեզ պահի:
    Էդգարը շատ ճիշտ էր գրում, ուղղակի հասկանալ էր պետք: Աստվածաշնչի ամեն մի ոսկե համար կարող է լինել մեր նշանաբանը: Եվ դա է վայել ամեն մի ճշմարիտ քրիստոնյայի համար: Քրիստոնյա մենակ կոչվելով չէ, քրիստոնյա պետք է լինես: Էլ ինչ Քրիստոնյա որ Աստվածաշունչ չիմանա? Չէ որ քո քրիստոնեությունն այդ գրքի վրա է հիմնվում:

    ________________________
    Ես չեմ մերժում ճշմարտությունը, ես հավատում եմ նրան, ինչն ապացուցված է: Իսկ ՁԵՐ ճշմարտությունն ապացուցված չէ:
    ________________________

    Ճշմարտությունը ապացուցված է, իսկ քո մոտ ինչպես տեսնում եմ ընդունված չէ ընդունել այն: Ապացույց ես ուզում? Կարդա Աստվածաշունչ:

    Հարգանքներով՝ Անի:

    ОтветитьУдалить
  40. Ինչ ճշմարտություն է ապացուցված, կասեք? Ինձ շատ է հետաքրքրում: Որն է Աստվածաշնչում գրված ճշմարտությունը?
    Աստվածաշնչի մեջ ինձ հետաքրքրող հարցերի ապացուցված պատասխանները չկան: Այնտեղ ամեն ինչ վերացական է:

    ОтветитьУдалить
  41. Աստվածաշունչը հենց ինքը ապացույց է: Ուրիշ ինչ ապացույց ես ուզում դու??

    ОтветитьУдалить
  42. Ինչի ապացույց է Աստվածաշուչը: Ինչ է այն ապացուցում?

    ОтветитьУдалить
  43. Աստծո գոյության,քրիստոնեության ապացույցն է: Դրանից բացի չգիտեմ քեզ ինչ ապացույց է պետք... Իսկ եթե դու էնպիսի բաների ապացույց ես ուզում որ դա Աստվածաշնչի հետ կապ չունի, ապա չես էլ գտնի դրա ապացույցը: Կասես ինչ ապացույց ես ուզում??

    ОтветитьУдалить
  44. Աստվածաշունչը ինչով է ապացուցում Աստծո գոյությունը? Ուղղակի սպիտակի վրա սևով գրված նախադասություններով?

    ОтветитьУдалить
  45. Երբ որ հասկանաս այդ նախադասությունների իմաստը,այ էդ ժամանակ պարզ կդառնա քեզ համար այդ ապացույցը:Ինչպես հասկացա դու կարդացել ես,բայց չես հասկացել,դրա համար կխնդրեմ Աստվածաշունչը ամբողջությամբ կարդաս, այն էլ մի քանի անգամ,որովհետև դա սովորական գիրք չէ,դա Սուրբ Գիրք է:Շատ բաներ կան, որոնք մենք չենք տեսնում, բայց հավատում ենք: Մենք չենք տեսնում այն օդը, որը ամեն օր շնչում ենք, բայց հավատում ենք, որ օդ գոյություն ունի: Մենք չենք տեսնում քամին, բայց հաստատ գիտենք, որ քամի գոյություն ունի: Մենք կարող ենք ապացուցել քամու գոյությունը ոչ թե տեսնելով, այլ քամու գործերը տեսնելով: Նույն կերպ էլ մենք չենք կարող այս մարմնի մեջ տեսնել Աստծուն (բացի միայն տեսիլքների ժամանակ), բայց կարող ենք ապացուցել Աստծո գոյությունը Իր գործերի միջոցով: Այսինքն Աստվածաշունչը Աստծո կողմից է գրված և դա ապացույց է: Մանրամասներն իմանալու համար կարդա ու ինքդ գտիր ուզածդ, հաստատ կգտնես:

    ОтветитьУдалить
  46. Չէ, ես չեմ կարդացել Աստվածաշունչը,ոչ էլ նրա մի մասը:

    Մենք չենք տեսնում օդը, բայց դրա գոյությունն ապացուցված է գիտականորեն, մենք չենք տեսնում քամին, բայց դրա գոյությունն ապացուցված է գիտականորեն: Մենք չենք տեսնում Աստծուն, և նրա գոյությունն ապացուցված չէ գիտականորեն: Սխալ համեմատություններ ես անում:

    Ցանակցած մարդ կարող է գրած լինել այն, ոչ ոք չի կարող ստույգ ասել դրա ծագման ձևը: Ես կուրորեն չեմ հավատում, ես պարզապես հավատում եմ նրան, ինչ ապացուցված է: Եթե նույթական փաստեր ներկայացվեն Աստծո գոյության վերաբերյալ, ես առանց վարանելու կասեմ` ճիշտ է, ապացուցեցին:

    ОтветитьУдалить
  47. Աստվածաշնչում հազարավոր տարիներ առաջ Աստծո կողմից գրված է եղել մարգարեություններ, որոնք տառացիորեն կատարվել են: Չէր կարող Աստվածաշունչը այդքան ճշգրիտ լինել, եթե այդ գրքի Հեղինակը Աստված չլիներ:
    _______________
    Իսահակ Նյուտոնը ամեն ինչ անում էր իր ընկերոջը համոզելու համար, որ Աստված կա, բայց ամեն ինչ իզուր էր լինում: Օրերից մի օր նա մի գեղեցիկ իր է պատրաստում և դնում իր աշխատանքային սեղանի վրա: Երբ որ ընկերը տեսնում է այդ, հարցնում է. -Իսկ ով է պատրաստել այս իրը? Իսահակը պատասխանում է, որ ինքն իրեն է առաջացել և ոչ մեկն էլ չի պատրաստել: Նրա ընկերը դարձյալ է դիմում նրան. -Ինքը իրեն ինչպես կարող է առաջացած լինել ու այսքան մտածված ու գեղեցիկ լինել? Ասա ինձ, ով է պատրաստել? Հենց այստեղ Իսահակ Նյուտոնը ժպտում է և պատասխանում. -Դու այս փոքրիկ իրը տեսնելով մտածում ես, որ այդ ստեղծագործությանը ստեղծող ունի: Իսկ մի թե այս հրաշալի աշխարհը, ողջ բնությունը, կենդանական աշխարհը չեն ասում մեզ այն մասին, որ այդ ամենին Ստեղծագործող գոյություն ունի? Մի թե նայելով ժամացույցին, հեռուստացույցին կամ այսօրվա բարձրագույն տեխնոլոգիաներով ստեղծված համակարգչին, մտածում ես այն ինքն իրեն է առաջացել? Իսկ ինչպես կարող ես ասել, որ այս ողջ երկիրը իր ողջ կենդանիներով, բնությամբ և ամեն ինչով ինքն իրեն է առաջացել առանց Ստեղծագործողի: Ողջ երկինքն ու երկիրը բացատրում, ասում ու պատմում են մեզ Աստծո մասին (Սաղմ. 19:1-6): Միայն հիմար անձնավորությունը կարող է մերժել Աստծո գոյությունը: Դրա համար էլ Աստված այդպիսի մարդկանց կոչում է հիմար (Սաղմ. 14:1):

    ОтветитьУдалить
  48. Միևնույնն է քեզ չհաջողվեց ապացուցել Աստծո գոյության փաստը:Իսկ ինչ մնում է Աստվածաշնչին, առավել ևս այն չի ապացուցում գոյությունը: Ես մնում եմ իմ կարծիքին. այն ինչ մարդ չի ԴԵՌԵՎՍ չի կարողանում ապացուցել գիտականորեն, վերագրում է Աստծուն, ինչպես հին ժամանակներում: Այսքանը:

    ОтветитьУдалить
  49. Ուզում ես հավատա ուզում ես մի հավատա, բայց իմացիր որ Աստված սիրում է քեզ: Ճիշտ է դու Նրան չես ընդունում, բայց Ինքը քեզ էլի սիրում է: Անգամ մահմեդականներն են հավատում ու ընդունում Հիսուս Քրիստոսին: Աստծո խոսքն ասում է «Երանի նրան, ով չտեսած կհավատա»: Այսքանը:

    ОтветитьУдалить