6 янв. 2012 г.

La vita e bella, la vita e amore...Կյանքը գեղեցիկ է, կյանքը սեր է...

    Ուրախ զվարթ ողջույններս բոլոր հայերին: Հայեր սիրում եք չէ՞ կյանքը…կյանքը գեղեցիկ է, կյանքը սեր է…..Կյանքը երբևէ մեզ տրված ամենաթանկ ու ամենալավ նվերն է: Ճիշտ է` այն դժվարանցանելի ճանապարհ է, բայց այդ ճանապարհը լի է տարատեսակ հաճելի բաներով: Կյանքում էլ երբ հոգնում ես քայլելուց, լինում են վայրեր, որտեղ կարողանում ես հանգստանալ:
    Կյանքը անվերջանալի տառապանքի աղբյուր չէ, ուղղակի պետք է կարողանալ օգտվել նրա ընձեռած հնարավորություններից, ու բաց չթողնել դրանք միայն այն պատճառով, որ հոգնել ես: Մեռնել կարող է յուրաքանչյուրը, այ հենց հիմա ինչ-որ մեկը կարող է գնալ ու ինքնասպան լինել, որովհետև նրան դավաճանել է ընկերուհին, կինը, տանը կոնֆլիկտներ է ունեցել, ինչ-որ մեկին մեծ գումար է պարտք և այլն, կարող է գնալ, վերջ տալ իր կյանքին, բա հետո՞…Նա վերջ է տալիս իր միակ կյանքին, նա ուրիշ հնարավորություն չի ունենա ապրել, հասկանու՞մ եք` ԱՊՐԵԼ…..Մեռնելը հեշտ է, մարդ պետք է քաջություն ունենա ապրել…

5 янв. 2012 г.

Կին vs տղամարդ...կամ 17 պատճառ, որ կին լինելն ավելի լավ է...


    Կերած խմած բարևներս բոլորին բոլորին բոլորին: Ինչպե՞ս եք: Ինչ լավ է, որ լավ եք: Ես էլ եմ շաաատ լավ:
    Համեմատությունները մեր կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում: Մենք միշտ կատարում ենք համաեմատություններ մարդկանց, հագուստների, օծանելիքների և այլնի միջև: Փորձում ենք հասկանալ, թե որն է ավելի լավը: Հիմա ես ուզում եմ համեմատություն անցկացնել տղամարդու և կնոջ միջև: Ավելի ճիշտ ներկայացնել 17 պատճառ, որ կին լինելը ավելի լավ է: Դե սկսեցինք`

1 янв. 2012 г.

2012-ի առաջին նյութս....կամ...funny գրառում...)))

     Մի քիչ գինովցած բարևներս բոլորին: Եկել եմ գրեմ այս տարվա իմ առաջին նյութը: Դե իհարկե ինչպես միշտ կլինի պոզիտիվ ու ժպտաբեր (հենց նոր մտքիս եկավ այս բառը:D): Նախ, մինչ գրառմանս անցնելը ուզում եմ ջերմագույն շնորհակալություններս հայտնել բոլորին բարի և  անկեղծ մաղթանքների ու ցանկությունների համար: Ես ուրախ եմ, որ ունեմ ձեզ նման շրջապատ:
   Իսկ հիմա բուն նյութը: Այսօր շատ պատահաբար աչքովս ընկավ մի յուրօրինակ ու ծիծաղաշարժ նկար: Ինձ դա այնքան հետաքրքրեց, որ որոշեցի գտնել նմանատիպ նկարներ ու ներկայացնել ձեզ, ուղղակի funny տրամադրություն ապահովելու համար: Եվ այսպես, սկսեցինք`