5 янв. 2012 г.

Կին vs տղամարդ...կամ 17 պատճառ, որ կին լինելն ավելի լավ է...


    Կերած խմած բարևներս բոլորին բոլորին բոլորին: Ինչպե՞ս եք: Ինչ լավ է, որ լավ եք: Ես էլ եմ շաաատ լավ:
    Համեմատությունները մեր կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում: Մենք միշտ կատարում ենք համաեմատություններ մարդկանց, հագուստների, օծանելիքների և այլնի միջև: Փորձում ենք հասկանալ, թե որն է ավելի լավը: Հիմա ես ուզում եմ համեմատություն անցկացնել տղամարդու և կնոջ միջև: Ավելի ճիշտ ներկայացնել 17 պատճառ, որ կին լինելը ավելի լավ է: Դե սկսեցինք`
1.    Կինը կարող է իրեն թույլ տալ լացել բոլորի մոտ և դրա պատճառով խայտառակ չլինել, այլ հակառակը. դա երբեմն օգնում է լուծել խնդիրները,
2.    Կնոջը հարկավոր չէ սափրվել ամեն օր,
3.    Իր շատ քայլեր և բացթողումներ, նա կարող է բացատրել կանացի տարրական տրամաբանությամբ,
4.    Կինը հիշում է բոլոր կարևոր և ոչ կարևոր ամսաթվերը: Եվ նա, ի տարբերություն տղամարդու, ստիպված չի լինում ամաչել մոռանալու պատճառով և մեղքը քավելու համար գնել տարբեր նվերներ,
  5.    Կինը կարող է ծախսել, ավելի ճիշտ քամուն տալ տղամարդու փողերը, բայց հակառակ տարբերակի դեպքում դա կդիտվի որպես ամոթ և խայտառակություն,
   6.    Կինը կարող է հեշտ ընդունվել աշխատանքի իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ, բայց տղամարդուն սիրուն աչքերը չեն օգնի,
  7.    Կինը իր դեռահասության տարիքի բշտիկները կարող է ծածկել հազար ու մի զռթ ու զիբիլներով և հիասքանչ տեսք ունենալ, բայց տղամարդը ստիպված է մարդկանց երևալ այդ սարսափազդու տեսքով,
8.    Կինը կարող է ընկերուհու հետ քնել նույն մահճակալում, հագնել միմյանց շորերը, փաթաթվել որքան ուզում են, բայց դրա հետ մեկտեղ, ոչ ոք չի մտածի թե նրանք շեղում ունեն,
9.   Կինը կարող է իր մայրիկի հետ հեռախոսով խոսել մի քանի ժամ, բայց նրան չեն անվանի <<մամայի բալա>>,
10.      Կնոջը ավելի հաճախ են տալիս նվերներ,հատկապես ծաղիկներ,
11.  Եթե կինը հարվածում է տղամարդուն, նա չի կարող պատասխան       հարված հասցնել, դա չգրված օրենք է,
12.      Կինը զոքանչ չի ունենում,(բայց մեկ մեկ ահավոր սկեսուր է ունենում)
13. Կինը կարող է ուշանալ հանդիպման համար նշանակված ժամից, ավելին. նա կարող է իր սեփական հարսանիքին ներկայանալ վերջին պահին,
14.     Տղամարդուն բարում չեն առաջարկի անվճար խմիչք իր երկար ոտքերի, կամ գեղեցիկ կազմվածքի համար,
15.      Կինը երթուղայինում երբեք իր տեղը չի զիջի տղամարդուն,
16.   Կինը հղիության ժամանակ տղամարդուց ստանում է, այն ինչ սիրտն ուզում է, իսկ տղամարդիկ նման հնարավորություն չունեն,
  17.  Եվ վերջապես միլիոնատիրոջ հետ ամուսնանալը տղամարդկանց դեպքում քիչ կամ ընդհանրապես հավանական չի:


    Ահա այսքանը: Ես ձեզ ներկայացրեցի 17 պատճառ, որ կին լինելն ավելի լավ է քան տղամարդ: Չնայած սա ամբողջի ընդհամենը մի շատ փոքրիկ մասն է կազմում:Եթե նկատեցիք ես գրել եմ 17 պատճառ, այլ ոչ թե 5, 10 կամ 15: Որոշեցի կոտրել կարծրատիպը: Լավ իմ շաաատ սիրելի ընթերցողներ ջաաան, այսքանը:

Հարգանքներով` Գունավորիկ

4 комментария:

  1. Ոնց եմ ժպտում, ամեն մի կետ կարդալիս յուրաքանչյուրի հետ միանգամից մի քանի կետ հակառակ մտքեր էին ծնվում, որոնք էլ կարող են հավաստել հակառակը, օրինակ` 17 պատճառ, որ տղամարդ լինելն ավելի լավ է, այնքան շատ պատճառներ կան ո~ր... :D
    Չեմ դժգոհում սեռիս համար, պարզապես... կավելացնեմ` կին լինելն այնքանով է լավ, որ միայն կինը կարող է նման համեմատություններ անել, իսկ դու համամիտ ես Սիրանուշ ջան? որ այդ պատճառները հավաստում են, որ կին լինելն ավելի լավ է)))

    ОтветитьУдалить
  2. Հերս միշտ ասում ա."Յուրաքանչյուր իրան հարգող տղամարդ բաց ոտքերով կնոջ հետեւից ուր ասես կգնա,բայց յուրաքանչյուր իրան հարգող կին բաց ոտքերով տղամարդու հետեւից ոչ մի տեղ էլ չի գնա":
    Ու մեկ էլ.ես միշտ "անթրաշ" եմ ու սափրվելը,էն էլ ամեն օր,հեչ պարտադիր չի:D

    ОтветитьУдалить
  3. Ճիշտն ասած Հասմիկ ջան, որ գրում էի, ինչպես քո, այնպես էլ իմ մոտ հակառակ մտքեր էին ծագում ու բավականին շատ))))))))....Բայց ինչ վերաբերվում է նրան, որ միայն կանայք կարող են նման համեմատություններ անել, ապա համաձայն չեմ, տղամարդիկ են ավելի շատ անում.....Ըստ իս այս պատճառները հավաստում են կնոջ լավ լինելը....Բայց ես չեմ ասում, թե տղամարդ լինելը վատ է, ավելին ես երբեմն ուզում եմ տղամարդ լինել :D
    Ուղղակի եկեք ընդունենք մի փաստ, որ առանց մեկը մեկի հնարավոր չի ապրել:

    ОтветитьУдалить
  4. Վահե ջան շատ լավ խոսքեր են հայրիկիդ խոսքերը...........իսկ ինչ վերաբերվումա սափրվելուն, ապա կան տղաներ ում իրենց <> սազում է, ու հեչ էլ կարիք չկա սափրվելու,անձամբ ես շատերին գիտեմ, բայց նրանք շատ քիչ տոկոս են կազմում:)))))))

    ОтветитьУдалить