7 мар. 2012 г.

Մարտի 8 կամ էսօր ի՞նչ օր ա որ...


Մարտի 8…Այս ամսաթվին տարբեր մարդիկ վերաբերվում են տարբեր կերպ: Մինչ առաջ անցնելը կարծում եմ տեղին կլինի անել հետևյալ մեջբերումը`Мужики! Кто говорил фразу: молчи, женщина, твой день 8 Марта! —- КРЕПИТЕСЬ, НАСТУПИЛ!!!
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս տոնը: Մարտի 8-մայրության և գեղեցկության տոն, նույն ինքը կանանց և աղջիկների տոն, բացառությամբ այն մի քանի դեպքերի երբ տղամարդիկ են մայր դարձել: Այս օրը աչքի է ընկնում իր դրական տրամադրվածությամբ, միմյանց նվերներ և ծաղիկներ նվիրելով նաև փոխանակությամբ և բազում, բազմահազար շնորհավորանքներով: Իսկ այ շնորհավորանքներ կարելի է լսել սկսած տոնի նախօրյակից կամ նույնիսկ դրանից էլ առաջ: Դրա վերաբերյալ ուզում եմ առանձնացնել ՀՊՏՀ-ում տիրող նախատոնական տրամադրությունն  ու ուսանողներին բաժանված ծաղիկներն իրենց բարեմաղթանքներով և Բիլայնի` տոնից մի քանի օր առաջ սկսված շնորհավորանքների հոսքը, որը մեզ հասցնում էին մի խումբ բիլայնցիներ` քաղաքի որոշ վայրերում: Անձամբ ինձ այսօր շնորհավորել են Երիտասարդական մետրոյում, շնորհակալություն նրանց…Նման ուշադրությունից կանայք և աղջիկները իրենց միայն լավ են զգում:
Չեմ գրի ստեղծման պատմությունը, իմաստը և նման տիպի ծեծված պատմություններ: Ուղղակի, կապված օրվա ընկալման հետ, կփորձեմ կատարել մի փոքրիկ դասկարգում` պարզաբանելու համար թե ում համար այս օրը ինչ նշանակություն ունի:
  Ուրեմն, եկեք մարդկանց բաժանենք մի քանի խմբերի` ըստ այս օրվա  նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքի: Նախ աղջիկները`
  Աղջիկներ, ում համար միևնույնն է, թե այդ օրը տարվա ո՞ր օրն է և ի՞նչ է իրենից ներկայացնում….Կարծում եմ նման մարդիկ քիչ տոկոս են կազմում, բայց ամեն դեպքում կան: Որպես կանոն նրանք լինում են անտարբեր, անհետաքրքիր և պիսիմիստ:
  Աղջիկներ, ովքեր շատ են սիրում այս օրը թե՛ որպես օր, թե՛ որպես տոն: Նրանք ոչ միայն սպասում են նվերների, այլ հենց իրենք էլ սիրում են նվիրել…Այդպիսի մարդիկ իմ կարծիքով շատ բարի են և պոզիտիվ:
  Աղջիկներ, ովքեր չեն սիրում այս տոնը…որովհետև նվերներ չեն ստանում և աղջիկներ, ովքեր սիրում են, քանի որ ընկեր ունեն…Այս երկու խմբերի կապը կարելի է արտահայտել մաթեմատիկայի լեզվով: Այսպիսով  առաջին խմբի անդամը շատ հեշտությամբ կարող է դառնալ երկրորդի անդամ և հակառակը` կախված ընկերոջ ներկայությունից…Կարծում եմ նման մարդիկ չափազանց եսապաշտ են ու չափից դուրս շահամոլ:
 Ավարտենք աղջիկների խմբավորումը և անցնենք տղաներին: Որպես կանոն աղջիկների և տղաների խմբերը միմյանց հետ գրեթե համըկնում են: Ուրեմն` կան
  Տղաներ, ովքեր անտարբեր են տոնի նկատմամբ ու իրենց համար միևնույնն է թե ի՞նչ օր է իրենից ներկայացնում մարտի 8….. Այս խումբը կարելի է վերադրումով համընկեցնել աղջիկների առաջին խմբի հետ: Նրանց կարելի է անվանել նաև սովորական կամ շարքային չսիողներ:
  Տղաներ, ովքեր շատ են սիրում մարտի 8-ը և ամեն տարի պարտաճանաչ կերպով նվերներ են մատուցում իրենց կյանքի սիրելի կանանց ու աղջիկներին, հատկապես սիրելի էակին ու երբեք չեն բողոքում դրանից,քանի որ միշտ հաճույքով են անում…Կարծում եմ նման տղաները արժանի են հարգանքի...Նրանք քիչ են, սակայն նրանց ջենթլմեն (օրիորդապնդիչ:)) են ասում:
Տղաներ, ովքեր չեն սիրում այս օրը, քանի որ ընկերուհի ունեն…Նման մարդիկ նման են սովորական չսիողներին, սակայն եթե սովորականները չեն գնում նվերներ ինչ-որ մեկի համար, ապա ընկերուհի ունեցողները ստիպված են անում  դա, որպեսզի չզրկվեն սիրելի ընկերուհուց (իսկ, թե ինչքանով է նվերը կարևոր ընկերուհու համար, դա արդեն ուրիշ թեմա է` վերաբերվող մարդկանց նվերաընկալմանը):
  Ոնց որ թե վերջ, դասակարգումս ավարտեցի: Կարծում եմ շատերը կողմ կլինեն կատարածս խմբավորման հետ: Ես ինձ տեսնում եմ աղջիկների :D երկրերդ խմբի մեջ: Երևի թե դուք էլ, կարդալով գրառումս, մտովի ձեզ տեսաք որևէ խմբի մեջ: Եթե այո, ապա գրեք, որպեսզի մենք էլ իմանանք, թե ինչպիսին եք դուք J:
Եվ որպես վերջաբան` Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ անսահման սեր ու մշտամնա գեղեցկություն…
Հարգանքներով` Գունավորիկ

4 комментария:

  1. EV KAN TXANER OVQER @NKERUHU HET MARTI 7IC MINCHEV APRILI 8@ KRVUM EN EV CHEN SHPVUM:D=))

    ОтветитьУдалить
  2. Ճիշտ ես...չեմ անդրադարձել այդ խմբին...Կամ էլ կռվում են մինչև ապրիլի 8-ը, որ միամսյակը վերջանա...:D

    ОтветитьУдалить