11 нояб. 2011 г.

Սպիտակ խալաթներով գույները:)))

                                           
    Եվս մեկ անգամ Բարի Գալուստ: Ով որ առաջին անգամ է մտնում իմ բլոգը` ոտքը խերով լինի ու իրա գալը առաջինը լինի վերջինը չլինի: )))
    Հիմա գրառմանս մասին: Եկել եմ, որ գրեմ գույների մասին: Ինձ` Գունավորիկիս  հոգեհարազատ թեմայի մասին: Անընդհատ ցանկանում եմ գույներով պատել բլոգս, որպեսզի մտնելով` ձեր տրամադրությունը միանգամից բարձրանա…բարձրանաաաա, գնաաա, հասնի 7-րդ երկինք: Ուզում եմ ձեր դեմքին ժպիտ հայտնվի, թեկուզ հենց այս տողս կարդալու ընթացքում: Ժպտու՞մ ես…..ուրեմն ինձ մոտ ստացվում է: Լավ հիմա անցնենք գույներիս և դրանց մեկնաբանությանը, բայց դու ժպիտդ մի թաքցրու, այն իսկ և իսկը քո դեմքի համար է:………Կարծում եմ շատերդ գիտեք, որ գույները մարդկանց վրա ունենում են տարբեր ազդեցություններ: Յուրաքանչյուր գույն ունենում է իր յուրահատկությունները: Չնայած նրան, որ տարբեր գույների ընկալումը սուբյեկտիվ բնույթ ունի (դե բոլորս էլ ունենք մեր սիրած գույները…օրինակ իմը կարմիրն է, կարմիրի համար խելքս իմս չէ), այնուամենայնիվ որոշակի գույների ազդեցությունը տարբեր մարդկանց մոտ հիմնականում նույնն է: Նախ տեսնենք, թե որ գույնը, ինչպես է ազդում: Կարմիր հատվածի գույները` կարմիրը, նարնջագույնը, դեղինը, որոնց անվանում են տաք, ջերմ գույներ (ես լիովին համամիտ եմ գիտնականների այս կարծիքի հետ), կարող են առաջացնել տարբեր էմոցիաներ` ջերմության, հարմարավետության զգացումից մինչև թշնամանք ու զայրույթ: Իսկ կապույտ հատվածի գույները` կապույտը, կանաչը և մանուշակագույնը, որոնց սովորաբար անվանում են սառը գույներ, հանգստացնում են, սակայն կարող են նաև առաջացնել տխրության կամ անտարբերության զգացումներ:
    Իսկ դուք գիտեի՞ք, որ կա նաև բուժում գույների միջոցով:

Նա եկավ...

              

    Բարև բոլորին ևս մեկ անգամ………Մի քիչ առաջ եմ արթնացել ու տեսել եմ այնպիսի մի բան, որի մասին ցանկացա անպայման գրել: Գիտեք ի՞նչ է եղել……Այսօր գալիս է աշնան առաջին ձյունը (մեր մոտ առաջինն է): Բոլոր նրանց, ովքեր այսօր առաջին անգամ տեսան ձյուն շնորհավորում եմ դրա կապակցությամբ ու մաղթում հաճելի ձմեռ: Մի քիչ շտապեց, բայց ի՞նչ արած, պետք է ընդունել նրան: Բարիիիիիիիիի գալուստ ձյուուուն: Մենք քեզ չեինք սպասում, բայց համեցիր մեզ մոտ: Մենք հյուրասեր ազգ ենք ու քեզ շատ լավ կընդունենք: 

10 нояб. 2011 г.

Մի քիչ հանգստանանք...


    Ողջույն իմ սիրելի ընթերցողներ ջաաան: Այսօր շատ պատահաբար մի երգ եմ գտել ու լսել և շատ եմ հավանել: Շատ լավ բառեր են ու շատ հանգիստ երաժշտություն է: Ուզում եմ, որ դուք էլ անպայման լսեք: Կապ չունի` ինչ ոճի երաժշտություն եք սիրում, ուղղակի ձեզ խորհուրդ եմ տալիս լսել: Հատկապես եթե լարված եք կամ ինչ-որ բանից նյարդայնացած: Կարծում եմ այս երգը ձեզ կհանգստացնի և կօգնի:

    Չմոռանաք հայտնել ձեր կարծիքը երգի վերաբերյալ:)))

8 нояб. 2011 г.

"Կյա՜նք", որքան հզոր ու վեհ է հնչում...

       


Նախ բարևներ բոլորին: Գիտե՞ք, որքա՜ն երջանիկ եմ, որ նստում, սկսում եմ գրել ու գիտեմ,որ կան մարդիկ, ում հետաքրքիր են գրածներս և ովքեր միշտ կարդում են դրանք: Շնորհակալ եմ, որ դուք կաք: Ինձ չլքեք:


    Այսօր ուզում եմ գրել կյանքի մասին: Այո՛, հենց այն կյանքի, որը պատկանում է յուրաքանչյուրիս: Շատերս չենք գիտակցում, որ այն կարճ է ու մեզ տրված է ընդհամենը մեկ անգամ (ես չեմ խոսում հանդերձյալ կյանքի կամ նման տիպի բաներից, քանի որ դրանց մասին ամեն մեկն ունի իր սուբյեկտիվ կարծիքը) ու այն հաճախ վատնում ենք անիմաստ բաների վրա: Հըլը բարձրաձայն ասեք “ԿՅԱ՜ՆՔ”….Զգու՞մ եք` որքան վեհ ու հզոր է հնչում: Դա ինչի՞ց է…Նրանից, որ այն միակն է ու անկրկնելին: Եթե կորցրեցիր, գտնելու հնարավորություն չես ունենա: Եթե անիմաստ վատնեցիր, փոխելու հնարավորություն չես ունենա: Ուստի պետք է պահպանել այն: Պահպանել թե՛ քո և թե՛ քո դիմացինի կյանքը: Այս ամենից հետո հարց է ծագում` իսկ ին՞չ անել, որպեսզի անիմաստ չլինի:


7 нояб. 2011 г.

Do you see how much I need you right now?


Ժամերով լսում ու չեմ հագենում այս երգից…Այս մի քանի օրվա ընթացքում ես ու նա մտերմացել ենք: Որքա՜ն ճիշտ բառեր է ասում, որքան ճիշտ է նկարագրում հոգեվիճակս……….


6 нояб. 2011 г.

Ու՞ր ես հոգուս եղանակ...



    Բարևներ ընթերցողներիս: Այսօր ես չեմ գրելու ինչ-որ հետաքրքիր փաստի մասին, չեմ գրելու գովազդների մասին, չեմ կատարելու ինչ-որ բանի վերլուծություն: Այսօր պարզապես ուզում եմ գրել իմ հոգեվիճակի մասին: Ուզում եմ հաղորդել այն, ինչ կա այնտեղ, ինչ կատարվում է այնտեղ: Ես կարծում եմ միայն իմ հոգում չի տիրում այս իրավիճակը, շատերն են նույնը զգում: Եվ դա պայմանավորված է դրսում տիրող եղանակով:


    Աշուն է: Աշուն է ամենուրեք` և դրսում, և իմ հոգում: Դրսում աշունն անխուսափելի է, իսկ իմ հոգու՞մ: Ինչու՞ է այն մտել նաև հոգուս մեջ: Ես նրան չէի սպասում, ես նրան չեմ սիրում: Մի՞ թե իմ հոգու եղանակներն էլ են տարվա հետ համահունչ` աշնանը` աշուն, ձմռանը` ձմեռ, գարնանը` գարուն, ամռանը` ամառ: Ամա՜ռ…Երանի՜ հոգումս միշտ ամառ լիներ: Նա միշտ սպասված հյուր է ինձ համար: Բայց ես կնախընտրեի, որ հոգուս մշտական բնակիչը լիներ, այլ ոչ թե պարզապես հյուր: Իսկ նա հիմա իր տեղը զիջել է ցրտին, անձրևին ու քամուն: Ու դրա հետևանքով հիմա հոգումս փոթորիկ է` անձրևոտ փոթորիկ: