Ես չեմ բողոքում իմ 151 սմ-ից:

                             

    Ես վաղուց էի ցանկանում գրել հասակիս մասին, քանի որ շատերին է հուզում այս թեման: Բոլորը մտահոգվում են: Հարգելիներս ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել` ինձ իմ կարճ հասակը ընդհանրապես չի խանգարում: Ես չեմ բողոքում իմ 151 սմ հասակից (հասակիս վերաբերյալ կատակներս բողոքի նշաններ չեն և ես իմ հասակին նույնիսկ շատ հաճախ “չինար բոյ” եմ անվանում:Ճ): Կասեմ ավելին, ինձ այն շատ դեպքերում շաաատ օգնում է: Օրինակ` մեր օրերում երթուղայինով երթևեկելիս հաճախ ստիպված ենք լինում կանգնել, բայց ինձ դա այդքան էլ չի խանգարում ու շնորհիվ իմ 151 սմ-ի ես շախմատի ձիու կարգավիճակով չեմ հասնում տեղ…………..Իսկ շուրջս բոլորից լսում եմ նման տհաճ արտահայտություններ` “շատ սիրուն ես, շատ լավն ես, ափսոս կարճահասակ ես”,կամ “Վա՜յ, Սիր, իրո՞ք 151 սմ ես”, կամ “Սիր, ոչ մի բան չե՞ս անում, որ բոյովանաս”, կամ “Է՜հ Սիր ջան, տարիքդ անցավ, էլ չես բոյովանա”: Սիրելիներս, ինձ միանգամայն ուղղում է (դզում է բառի գրական տարբերակը, որը ես շատ հաճախ եմ օգտագործում շնորհիվ Դավիդի ) իմ հասակը, պետք չէ իմ փոխարեն դա այդքան ծանր տանել: Երբ ցանկանում եմ, ես հագնում եմ բարձրակրունկ կոշիկներ և….օ՜պպա…դառնում եմ բոյով: Իսկ դուք, իմ մասին “մտահոգվող” հարգարժան բոյովներ, կարո՞ղ եք անել, օ՜պպա, ու դառնալ կոլոտ: Ու մի թյուրիմացություն էլ կա: Մարդիկ մտածում են, թե ես բարձրակրունկ եմ հագնում ինչ-որ մեկին զարմացնելու համար: Ո՛չ…նման բան չկա…ես շատ եմ սիրում բարձրակրունկ, բայց դա բոյիս հետ ընդհանրապես կապ չունի: Ու դրա հետ մեկտեղ ես սիրում եմ ու նաև շատ եմ հագնում ցածր կոշիկներ ու չեմ ամաչում կոլոտ երևալուց:
    Հուսով եմ հիմա բոլորիդ մոտ ամեն ինչ պարզ է, ու նորից ստիպված չեմ լինի լսել հասակիս մասին տհաճ մեկնաբանություններ: Հասկացեք, ես սիրում եմ իմ 151 սմ հասակը, իսկ ում դուր չի գալիս, դա արդեն իմ խնդիրը չէ: 
                           

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий