6 авг. 2013 г.

-Էէէ դե, ասում եմ մռութդ հավաքի…

-Ալյոուոու...
-Դու դեռ տա՞նն ես:
-Կոշոներս հագա, արդեն դուրս եմ գալիս:
.........

-Մաաամ, սանրս ու՞ր ա, չեմ գտնում: Լավ, սենց էլ կուտվի: Գնացի...Էս դուռն ինչի՞ա սենց դխկոցով փակվում: Էս շենքը մի օր կփլվի գլխիս դրա պատճառով:

Ու աստիճանավանդակը սկսեց դղրդալ աղջկա անհամբեր քայլերից: Հարևաններին դա արդեն չէր զարմացնում. սովորել էին
Եվս մի քանի քայլ ու...

-Դե կգաիր էլի:
-Հա լավ, մի օր էլ ես ուշանամ:

Աղջկա խոսակցի դեմքին հայտնվեց "Ի՞նչ ա ասում է՜" արտահայտությունը

-Իսկ գիտե՞ս, որ ինձ էսօր սպառնացել են:
-Ո՞վ: Ե՞րբ: Խ՞ի:
-Հա հենց տենց, բռնեցին ու սպառնացին: Երբ քեզ սպառնում են, մեջդ էտ պահին մի տեսակ վախ ա մտնում: Հա, նենց տարօրինակ զգացողություն էր ներսումս
-3 տարբեր հարցեր տվեցի, մի հատ լրիվ կապ չունեցող պատասխան տվեցիր:
-Այո, այդպիսինն եմ ես թանկագույնս:

Վերջին բառն արտասանելուց հետո աղջիկը, կանգնելով ոտքերի թաթերի վրա, հասավ խոսակցի այտին ու համբուրեց այնպիսի սիրով, որ նույնիսկ այտը չէր սպասում դրան:

-Դէ դէ՜: Թեման չփոխես քո շուստրություններով ու պաչիկներով: Չնայած պաչիկներով փորձել կարելի ա:

Խոսակցի դեմքին խորամանկ ժպիտ հայտնվեց: Քայլ, քայլ, քայլ…Հանկարծ նա ակնթարթորեն գրկեց աղջկան, սեղմեց կրծքին ու…

-Դէէէ, խոստովանիր աղջիկ, խոստովանիր ասում եմ քեզ: Թե չէ ես արարքներիս համար պատասխանատվություն չեմ կրում:
-Օ՜ ոչ, ես չեմ կարող: Նա ինձ կգողանա, նա ինձ կփախցնի ու կտանի եսիմ որ գրողի ծոցը: Նա ինձ կսպանի, հասկանու՞մ ես: Չնայած չէ: Նա ինձ բռնի կերպով բարություն կանի ու կստիպի ամուսնանալ իր հետ:

Աղջիկը մի կերպ ազատվեց տղային ճիրաններից ու իր կարծիքով մի “ուժեղ” հարված հասցրեց նրա մկանուտ իրանին: Այդ հարվածից խոսակիցը չկարողացավ քմծիծաղը զսպել:

-Չէ, դերասանականդ լավ աշխատում ա, բայց ուժիդ վրա աշխատել ա պետք: Ոնց որ գյուղի կաթ, մածուն կերած աղջիկ չլինես:
-Էհ: Ամեն ինչ արդեն այնպես չէ, ինչպես առաջ: Փոխվել են ժամանակները: Դու գիտե՞ս սովետում ոնց էինք ապրում: Ի՜նչ կյանք էր է:

-Լավ, վերջ տուր դերասանականիդ ու թեմայից խոսիր:Ո՞վ էր, ի՞նչ էր ասում:
-Դե ինքն էր էլի: Ուղղակի ասեց, որ զգույշ լինեմ ու, որ կյանքը անակնկալներով լի ա: Դե փիլիսոփայեց էլի:
-Ես մի օր ինձ չեմ զսպելու ու դրան ծանոթացնելու եմ պատերի ու գետնի հետ: Գիտես չէ՞, քո խաթր մինչև հիմա ինձ պահում եմ: Ու ընդհանրապես էլ չտեսնեմ դրա հետ գործ ունենաս:
-Բայց ես մեղավոր չեմ է: Բայց ես բան չեմ արել:
-Լավ, մի թթվի: Մռութդ հավաքի, թե չէ կլցվի մոտակա “լյուկը”:
-Ախր դու գիտես, որ ես մեղք չունեմ:( Դու գիտես, որ ես քեզ կյանքիցս շատ եմ սիրում ու…
-Դե լսի ես քեզ հիմա ինչ եմ ասում: Էէէ, դե ասում եմ մռութդ հավաքի:
-Ու վե՞րջ:
-Հա, չէ: Էէէ, չէ: Էտ չեմ ասում: Ուրեմն մեկընդմիշտ հիշի ու ականջիտ օղ արա: Ես քեզ սիրում եմ, չէ, չեմ սիրում, քո համար խենթանում եմ: Ու ես երբեք, լսու՞մ ես, երբեք թույլ չեմ տա, որ քո հետ վատ բան պատահի: Ով ուզենա անի, գլուխը կջարդեմ, պատերին ընկեր կսարքեմ: Դու իմ կողքին ոչնչից չպետք  ա վախենաս: Մի բան էլ դու պետք ա վախեցնես:) Պուճուրս, բա էլ ինչի՞ եմ քեզանից էսքան բոյով ու սենց ուժեղ: Որ դու քեզ միշտ ապահով զգաս: Չվախենաս երբեք:

Վերջին խոսքերի հետ խոսակիցը համբուրեց աղջկա քիթիկը, սեղմեց նրան կրծքին ու խառնեց աղջկա տեղից էլ չսանրած բիզ-բիզ մազերը:

-Էէէ դե, ասում եմ մռութդ հավաքի…




0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий