1 июл. 2013 г.

3...2...1

Սենյակը լուսավորվում էր առաստաղի մեջտեղում կախված փոքրիկ լամպով. հարցաքննության խցի էր նման: Միակ կահյուքը մեջտեղում դրված սեղանն էր ու շուրջը շարված 6 աթոռները: Դեմ դիմաց նստած էին 2 ուրվական: Չէին խոսում: Մեկի գլուխը կախ էր` մտածում էր: Մյուսըքմծիծաղը դեմքին, նայում էր դիմացի նստածին: 3...2...1...

Հանկարծ մտածողը, առանց գլուխը բարձրացնելու, ձեռքի թղթերը շպրտեց սեղանին...Ագահորեն կուլ տվեց վիսկիի վերջին կաթիլներն ու...

-
Դու նորից հաղթեցիր: Դու միշտ հաղթում ես...


2-րդ ուրվականի դեմքի քմծիծաղը չէր փոխվում:

-
Չե՞ս հոգնել հաղթելուց: Ամեն անգամ նույն պատմությունը: Ես հոգնել եմ:

-Դե ուրեմն արի էլ չխաղանքԵթե այսպես շարունակվի, քեզնից ոչինչ չի մնա:
-Ես առանց այս խաղի կյանք չունե՛մ: Դու գիտես, որ կոնն ինձ համար ոչինչ ա: Ես ադրենալին եմ ուզում, կյանք եմ ուզում:
-
Գնա օդապարիկով ցատկիր: Խոսատանում եմ ադրենալինի մեծ քանակություն:
-
Ձե՞ռ ես առնում: Ավելի լավ ա լռի՛ր: Քո վիսկին տուր: Իմը վերջացավ:

-Բավակա՛ն է խմես: Գիտակցությունդ սթափ պահիր:
-Ասում եմ տու՛ր էտ գրողի տարածը:

Բաժակը սահեց սեղանի վրայով ու հասավ իրեն սպասող ձեռքին...

-
Շարունակենք:
-
Համոզվա՞ծ ես:
-
Ես էս կյանքում գրեթե ոչնչի վրա համոզված չեմ: Բաժանի՛ր:
-
Կոնը դիր ու սկսենք:

Մեծ աղմուկով սեղանին շպրտվեց առաջին ուրվականի հոգու մի մասը: 2-րդ ուրվականը դրա դիմաց առաջ հրեց ևս մի բաժին երջանկություն: Բաժանվեցին խաղաթղթերը...3...2...1...


0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий