30 июн. 2013 г.

***

-Գիտե՞ս ես քեզ ինչքան եմ ատում:

Իսկ գեղեցիկ ժամացույց կրողը շարունակում էր անհանգիստ այս ու այն կողմ քայլել:

-
Քեզ ու քո նմաններին...Հա, դուք անտանելի եք...

Մի պահ կանգ առավ: Դեմքն այլայլվեց: Հայացքը հուշում էր արդեն զայրացած հոգու մասին:

-
Դե մի բան ասա: Բայց չփորձես ձայնդ բարձրացնել:

Զգացի ծանր շնչառությունն իմ գլխավերևում:

-
Չես խոսում, որովհետև գիտես, որ ճիշտ եմ, որովհետև ասելու բան չունես...Մեջքիս հետևից գնա, նյարդայնացնում ես:

Քար լռություն: Չէ, շնչառության ձայնը լսում էի, լսում էի նաև սրտի զարկերը: Փորձեցի ինքս գնալ: Կտրուկ շարժումով ձեռքերը հայտնվեցին կոկորդիս:

-
Հա իհարկե, միտք ունես խեղդելու՞: Դե, ում ես սպասում:

Ձեռքերը սեղմվեցին, ակցանի նման գրկել էին վիզս ու համառորեն փորձում էին ինձ ուղարկել այն աշխարհ:

-
Համարձակն ես...Իսկ ես հիմար եմ: Դու ինձ փորձում ես ուղարկել գրողի ծոցը, իսկ ես դեռ շարունակում եմ քեզ սիրել: Ու հենց դրա համար էլ ատում եմ քեզ, հենց դրա համար էլ դու վատն ես...

Մի վայրկյանում ավելի ուժեղ սեղմվեցին մի ժամանակ այնքան քնքուշ ձեռքերն ու...

-
Վախկոտ...

Ձեռքերն անմիջապես թուլացան, հետո հրեցին ինձ այնպես, որ, եթե չլիներ դիմացի սեղանը ես կընկնեի հատակին: Փոխարենը նա ընկավ...ընկավ հատակին...Թուլացած ձեռքերով փակեց դեմքը ու.........Նա երբեք չի լացում...


0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий