26 дек. 2011 г.

Պարը, որպես դրական էներգիայի աղբյուր...և թե ինչ են իրենցից ներկայացնում հնդկական պարերը:

Ես այսօր ուզում եմ գրել ինձ համար շատ հոգեհարազատ ու սիրելի թեմայի մասին: Մինչ կսկսեք կարդալը, ասեմ, որ նյութը բավականին երկար է, բայց չափազանց հետաքրքիր: Չեմ կարծում, որ արժե կարդալ ու կիսատ թողնել, այնպես, որ եթե ժամանակ չունեք կարդալ մինչև վերջ, ապա ավելի լավ կլինի մնա հետո գաք: Ուրեմն այսպես, ես գրելու եմ պարերի մասին, բայց ոչ թե սովորական, այլ հնդկական պարերի մասին:
    Մինչ հնդկականին անցնելը, մի փոքր պարի մասին: Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարելը մարդուն հաղորդում է հսկայական դրական էներգիա: Բացի այդ, պարը զգալիորեն լավացնում է նյութափոխանակությունը,  սրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքը, բարձրացնում է իմունիտետը: Պարը հատկապես օգնում է այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ են անցկացնում նստած վիճակում (այսինքն ժամերով նստում են համակարգչի դեմը, որը, ինչպես գիտենք մահացու վտանգի առաջ է կանգնեցնում մեզ…սրա մասին կարող եք կարդալ իմ կողմից շատ սիրելի http://www.e-armenians.com-ի այս գրառման մեջ)…Բազմաթիվ հոգեբանների տեսանկյունից պարը խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ում մոտ նկատվում է չափից դուրս վախի զգացողություն կամ անինքնավստահություն: Այս ամենի հետ մեկտեղ, այն օգնում է գեղեցկացնել կազմվածքը: Հաշվարկված է, որ 30 րոպե ժամանակակից պարը կարող է այրել մոտ 300 կկալ, իսկ բալետը և չիչոտկան 200 կկալ: Նշեմ նաև, որ պարերը բարձրացնում են աղջիկների սեքսուալությունը (տնավարի ասած դառնում են sexy): Բժիշկ-արվեստա-թերապեֆտների կարծիքով պարը ավելի լավ է բուժում հոգին, քան խոսքերը:    

   Լավ, այսքանը որպես պարի մասին ընդհանուր տեղեկություններ, իսկ հիմա հնդկական պարեր: Ինձ համար տարիներ շարունակ անհայտ էր հնդկական պարերի իմաստը: անընդհատ նայում էի տարբեր տեսակ հնդկական ֆիլմեր ու ասում էի. <<լավ էս մարդիկ էսքան ինչ են պարում, որ ֆիլմի կեսից շատը, էտիա>>: Ուրեմն այսպես….հնդկական պարերը արվեստի յուրահատուկ ձև են, որոնք իրենց մեջ միավորում են  կրոնը,  յոգան, փիլիսոփայությունն ու սեքսուալությունը և թատրոնը: Հնդկական պարերը գլխավորապես ուղղված են շարժումների միջոցով աստվածացման հասնելուն, ինչպես նաև շարժումների  ավելի հարմոնիկ և ճկուն պատկերի ստեղծմանը,: Այս պարերը լի են ճկունությամբ, հմայքով, գեղեցկությամբ, խորհրդավորությամբ և նույնիսկ կախարդանքով: Հնդկական տաճարային պարերից տղամարդիկ խելագարվում էին սեքսուալ կամ սիրային ցանկությունից, աստվածների արձանները կենդանանում էին, լոտոսի ծաղիկները բացվում էին, իսկ հենց իրենք` պարուհիները, հասնում էին ներքին կատարելության և արտաքին հարմոնիայի: Որպես կանոն հնդկական պարը յուրահատուկ դրամատիկ ներկայացում է, որին մասնակցում են մարմնի և հոգու ամեն մի հատված, որպեսզի հաղորդեն աստվածների կյանքի պատմությունները: Հնդկական ծիսական պարը կարելի է ուսումնասիրել որպես դինամիկ յոգա կամ յոգա կանանց համար, քանի որ պարով զբաղվում էին հիմնականում կանայք: Հնդկական պարը կազմում է տանտրա-յոգայի մի մաս, քանի որ պարի միջոցով կարելի է տեսնել կնոջ կամ տղամարդու սեքսուալությունը: Այս պարը շատ դժվար է արևելքի ժողովուրդների համար, որովհետև այն բաղկացած է անսովոր դիրքերից, որոնցում մասնակցում է ամբողջ մարմինը և միաժամանակ մարմնի բոլոր մասերը առանձին-առանձին: Հնդկական պարերի ըմբռնումը, կնշանակի արևմուտքի մշակույթի և մտածողության ըմբռնում: Հնդկական պարը միաժամանակյա շարժում է մարմնով, հոգով և խելքով, դա միաժամանակյա շարջում է ոտքով, ձեռքով և գլխով, բացի դրանից այն շարժում է ոտքերի մատներով, ձեռքերի մատներով և աչքերով: Եվ եթե տղամարդկանց համար յոգա մուտք գործելու հիմնական դարպասը խատխա-յոգան է, ապա կանանց համար` պարն է:


    Շիվա Նատարադջը (պարերի արքան) հանդիսանում է տատրիկական պարերի հովանավորն ու ղեկավարը: Գոյություն ունի Շիվա Նատարադջի տիեզերական պարի նկարը: Շիվայի պարի մեջ կան 108 տարբեր դիրքեր, որոնք համապատասխանում են աշխարհի 108 измерения-ներին (հայերեն բառը ամբողջությամբ չի արտահայտում իմաստը, դրա համար չեմ գրում): Շիվայի տիեզերական պարը բաղկացած է 5 ակտերից` գործողություններից` արարում-Բրահմա, կործանում-Ռուդրա, պահպանում-Վիշնու, պատրանք-Մաիյա և փրկություն-Քունդալինի-Շակտի: Բրահմայի ստեղծումը դա պարի մեջ հիմնական ստեղծագործությունն է, Ռուդրայի կործանումը դա ազատումն է մարմնի կառմայից, Վիշնույի պահպանումը իր մեջ սատտիվիկ և հարմոնիկ էներգիայի կուտակումն է, Մաիայի պատրանքները ստեղծագործության ասպեկտն է, որը հմայում,արբեցնում է բանականությունը և Քունդալինիի փրկությունը դա էներգիայի զարթոնքն է պոչուկում: Շիվայի պարը պատկերված է կրակների շրջապատում, նա ունի 4 ձեռք, որոնք նշանակում են իմաստություն և բռնում են կրակ և թմբուկ: Դամարա թմբուկը խորհրդանշում է ռիթմ, տիեզերական փուլայնության թրթիռ: Կրակը խորհրդանշում է պարում կրակի մասնիկի ակտիվացումը, որում ոչնչանում են ոսկորները: Ներքև իջեցրած ձեռքը պատկերում աբհայան  որը հանդիսանում է անվախության և ֆիզիկական աշխարհում վախի հաղթահարման խորհրդանիշը: Վեր բարձրացրած ձեռքը պատկերում է դանդահաստու, և ցույց է տալիս մարդու դուրս գալը վերածննդի փուլից: Անտեղյակության ու մոլորվածության խորհրդանիշը գաճաճ հրեշն է, որին Շիվան  ոտքով տրորում է: Մի ոտքով նա տրորում է հրեշին, մյուս ոտքով պարում է, այն ուղղված է երկինք, դա պարի դինամիկ և ստատիկ ասպեկտն է` կապը երկնքի ու երկրի միջև: Շիվայի ճակատին պատկերված է երրորդ աչք և երեք գիծ` տրիպունդրա: Երրորդ աչքը խոսում է այն մասին, որ պարը պետք է ընդունել երրորդ աչքով: Երեք գծերը խորհրդանշում են պարի` երեք աշխարհներում, երեք տարածություններում` ֆիզիկական, աստրալ և պատճառական, տեղի ունենալը: Բացի դրանից, այն տեղի է ունենում միաժամանակ երեք ժամանակներում` անցյալում, ներկայում և ապագայում: Շիվայի մարմինը ցույց է տալիս, որ նրա պարում նաև մասնակցում են 7 հիմնական ուժեր` 6 դինամիկ և 1 ստատիկ ասպեկտներ: 4 ձեռքերը, մեկ ոտքը և մարմնի աջ հատվածը դինամիկ ասպեկտի խորհրդանիշն են, իսկ ձախ ոտքը և մարմնի ձախ հատվածը ստատիկ ասպեկտի խորհրդանիշը:
    Կան էլի մի քանի աստվածներ, որոնք նման կերպ պատկերում են պարը և հանդիսանում են դրա խորհրդանիշները:
    Հնդկական պարերը իրենցից ներկայացնում են մինի թատրոններ, քանի որ նրանք հանդիսատեսի վրա ազդում են 7 պլանով:
  
Հնդկաստանում գոյություն ունի աստվածային կնոջ գեղեցկության կանոն: Կնոջ համար պարտադիր էին կրծքի և կոնքերի շրջանաձևությունը, բարձր վիզը` հպարտ տեղակայված գլխով, հարթ փորը և բարակ իրանը: Իսկ հենց մարմինը պետք է լինի ճկուն, շարժուն, պլաստիկ և հոսուն, ինչպես ջուրը: Մարմինը պետք է լինի բաց և ազատ, որպեսզի լինի սեքսուալ և ձգող:
    Ահա այսքանը իմ սիրելի ընթերցող: Ես դեռ էլի կվերադառնամ Հնդկաստանին վերաբերվող թեմաների, քան որ այն շատ հետաքրքիր ու գրավիչ է և իր մեջ պարունակում է խորհրդավորություն: Շնորհակալ եմ, որ մինչև վերջ կարդացիր նյութը:


Հարգանքներով` Գունավորիկ



   

4 комментария:

  1. Գիտե՞ս ինչն է նաև այստեղ յուրօրինակ ու անկրկնելի Սիրանուշ ջան. Քո բազմագույն ու բազմահունչ բարև-ողջույնները: :)

    Անցնեմ բուն ասելիքիս` հիանալի նյութ էր` ինձ համար հետաքրքիր: Ընդհանրապես հնդկական մշակույթն ու բուդդիզմն առհասարակ (երևի իրենց խորհրդավորության պատճառով) գերում են... Իսկ 108 թվի մասին, որը նույնպես հասցրել է հետաքրքրել ինձ, դրա` հնդկական պարում որպես թվաքանակ լինելը "անակնկալ էր": Շնորհակալություն գրառման համար: Կարդացի մեծ հետաքրքրությամբ: :)

    ОтветитьУдалить
  2. Հիացած բարև Հասմիկ ջաաան:)
    Շաաատ ուրախ եմ, որ հավանեցիր նյութս:
    Ինձ էլ է շատ հետաքրքրում հնդկական մշակույթը ու հենց իր խորհրդավորության պատճառով:

    ОтветитьУдалить
  3. Փաստորեն աչքերի շարժումները նույպես մասնակցում են այդ դիրքերի ամբողջացման հետ... որպես լրացում:) Այնքան հետաքրքրեց նյութը, որ շարունակել եմ փնտրտուքս...;)

    ОтветитьУдалить
  4. Փաստորեն աչքերը բաց էի թողել:)))

    ОтветитьУдалить