21 дек. 2011 г.

Միիիի քիչ բողոքում եմ:)))


    Տոնական բարևներ տանջված Գունավորիկի կամ  ավելի շատ տանջված Սիրուշիկի կողմից: Ընթերցողներ ջաաան այսօր ուզում եմ բողոքեմ: Հա, Գունավորիկը ուզումա բողոքի: Դե իհարկե մեզ բոլորիս քաջ ծանոթ թեմայից`  դասերից:
    Գրու՜մ եմ, գրու՜մ եմ ու էլի գրում եմ………լա՜՜՜աաաաավ էլի, հերիք չի՞, հոգնեցի՜: Ինչքա՞ն կարելի է անհատական աշխատանքներ գրել: Քոռացա էս լարված գրելուց: Նենց էլ <<լավ>> ու <<հեշտ>> թեմա եմ ընտրել: Էսի հլը մի քիչ ոչինչ, բա հավանականությանս տեսությունը ո՞նց եմ գրելու: Հավանաբար շատ հավանականա, որ հավանականությանս տեսությունը ինձ կհասցնի հավանական խելագարության: :)))

Զգու՞մ եք, չէ, դուք էլ եք զգում, որ քիչ քիչ ուղեղիս հետ ինչ-որ տարoրինակ բաներ են կատարվում: Ասա դե ինձ էլ մեղադրելու չի: Դասախոսս եկելա, մենակ չոր ու ցամաք լեկցիան գրելա գնացելա: Այ դասախոս ջա՜ն, այ պարոն ջա՜ն, հո տե՞նց չի կարգը: Բա ո՞վա բացատրելու, որ հասկանանք: Էտ անտերը հո գրականության անգիր չի, պետք հասկանանք, որ խնդիր լուծենք, ոչ թե լեկցիան ջրի նման անգիր ասենք: Վա՜յ, նենց կուզեի մեկը ասեր. <<Սիր ջան, ոնց տենում եմ շատ ես տանջվում դրա ձեռը, արի ես քեզ տամ էտ հավանականությանդ անհատականը, լուծած պատրաստ>>: Կփրկեր ինձ, էնել ո՜՜՜ոոոոոոնց կփրկեր էտ մղձավանջից: Թե ես` ապագա մարքեթոլոգս, ու՞ր էտ հավանականության տեսությունը ուր: Սարեր ու ձորեր: Ընթերցողներ ջա՜՜՜աան, եթե կարաք, ինձ փրկեք էս մղձավանջից: Գիտեք ինչքան շնորհակալ կլինեմ ձեզ, որ կարանաք օգնեք ինձ……Ախր չի ստացվում գրել էտի, չի ստացվում ու վերջ: Բա՜աա….այ սենց տանջանքների մեջ եմ…..ամբողջ օրը համակարգչի դեմը աչք եմ քոռացնում, որ անհատականներս տանեմ հանձնեմ, նորմալ գնահատական ստանամ…….Նոր Տարիա գալիս, ես հլը չեմ կարում հանգիստ վայելեմ տոնական տրամադրությունս: Ինձ կհասկանան կարծում եմ բոլոր ուսանողները: Օրինակ եթե դասացուցակից հանեին ոչ մասնագիտական առարկաները ավելի լավ կլիներ ու էսքան անկապ տեղը ժամանակ չէինք վատնի նման առարկաների վրա, առավել ևս անհատական չէինք գրի: Իմ կարծիքով լրիվ անիմաստ բանա, որ մարքեթոլոգը հավանականությունից անհատականա գրում: Հա ինչ, բա հետո՞, հետո դնելու եմ էս բանաձևերը հիշեմ ու օգտագործե՞մ աշխատանքի մեջ, դե ծայրահեղ դեպքում մոտս հաստատ գրած կլինի, որ պետք լինի օգտագործեմ: Ո՜ւուուֆ, չիդեմ է՜, չիդեմ…………
   Այսօր սենց բողոքավոր գրառում ստացվեց: Ոչինչ չէ՞….դե հիմա ի՞նչ անենք, սենցելա պատահում: Խոստանում եմ հաջորդը շաաատ դրական տրամադրությամբա լինելու ու շաաաատ դրական լիցքերա տալու: Լավ, գնամ անհատականներս գրեմ:



Սա էլ ուղղակի նկար ժպտալու համար:






Հարգանքներով` Գուանվորիկ

6 комментариев:

  1. Գունավորիկ ջան փորձիր այս իրավիճակին դրական տեսանկյունից նայել, հավատացած եմ այդ դեպքում հավանականության տեսությունը քեզ խելագարության չի հասցնի:))

    ОтветитьУдалить
  2. Կաշխատեմ Նատալի ջաաան.....ուղղակի էտ հավանականությունը ինձ մի ուրիշ տեսակիա գժվացնում)))

    ОтветитьУдалить
  3. Սիր ջան էտ ոչ մասնագիտական առարկաները որ ասում ենք, ճիշտ ա, բոլորս էլ բողոքում ենք, բայց դրանք էլ են կարեւոր ու հետագայում օգտագործելու ենք:
    Իսկ հավանականության տեսությանդ գործում շաատ-շաատ հաջողություններ եմ մաղթում:
    P.S նեռվերդ խնայիր, այն չես կարող վերականգնել ;)

    ОтветитьУдалить
  4. Վայ շաաաաատ շնորհակալություն Սիրարփի ջան........P.S ուղղակի տենց էլ չեմ հասկանում երբ կարա պետք գա հավանականությունը :D

    ОтветитьУдалить
  5. օրինակ հետո երեխաներիդ դաստիարակելիս =))

    ОтветитьУдалить
  6. Հա բա ոնց :D Իմ երեխեքը ինձնից լավ են սովորելու: Ավելի ճիշտ ալարկոտ չեն լինելու, էտ ալարկոտություննա ամեն ինչ փչացնում իմ մոտ: :(

    ОтветитьУдалить