17 дек. 2011 г.

Ողջույն ժպիտ, ես քեզ սպասում էի:)))


    Քայլում եմ սառած փողոցներով: Քայլում եմ դեպիիի………Չգիտեմ, թե դեպի ուր եմ քայլում: Պարզապես ուզում եմ մտածել, ուզում եմ երազել: Դրսում ցուրտ է: Նստում եմ նստարաններից մեկին ու սկսում դիտել սահադաշտում պարող մարդկանց: Որքան երջանիկ են նրանց դեմքերը` պարուրված պայծառ ժպիտներով: Իսկ ու՞ր է իմ ժպիտը: Կորցրե՞լ եմ, մոռացե՞լ ինչ-որ մեկի մոտ, թե պարզապես չքացել է: Փաստն այն է, որ ժպիտս չկա: Շարունակում եմ հետևել պարողներին: Մի օտարերկրացի ֆոտոխցիկով նկարում էր սահողներին, հանդիսատեսին: Հերթն հասավ ինձ` ժպտացի, նկարեց: Բայց մի րոպե….Ժպտացի՞……բայց իմ ժպիտը չկար, որտեղի՞ց հայտնվեց: Մի՞ թե դա կեղծ էր, մի՞ թե ես խաբեցի այդ մարդուն` տալով նրան կեղծ ժպիտ:

 Ո՛չ, դա ամենաիսկական ժպիտն էր: Ուռռռաաաա՜…..ժպիտս վերադարձավ: Նորից ժպտացի, որպեսզի համոզվեմ, որ կատարվածը պատրանք չէր: Շարունակում եմ դիտել պարողներին: Մոտս անհագ ցանկություն է առաջանում վազել դեպի ընդունարան, հագնել չմուշկները և նետվել սահադաշտ ու պարել, ինքնամոռաց պարել: Բայց……ես չմշկել չգիտեմ….և մենակ եմ, ինձ հետ ոչ ոք չկա, որպեսզի չընկնեմ: Իսկ սահադաշտի օգնողները ինձ խորթ են, ինձ ընկեր է հարկավոր,բայց ընկերներս հիմա ինձ հետ չեն: Իմ խելահեղ ցանկությունը, որն այդ րոպեին արդեն վերածվել էր երազանքի, ընկավ սառույցին ու փշուր-փշուր եղավ: Վեր կացա նստարանից, նորից դրեցի ականջակալներս ու միացրեցի այս մի քանի օրվա ընթացքում ինձ հարազատ դարձած երգերի ցանկը: Եղանակը մոխրագույն է: Այնպես եմ ուզում ձյուն գա…..առատ ձյուն…հեքիաթային ձյուն: 
Այդ մտքերով քայլում էի, երբ հանկարծ տեսա մի փողոցային մեծ ու գեղեցիկ շուն: Կանգնել էր լուսամփոփի տակ, մի խումբ մարդկանց կողքին, ովքեր վայրկյաններ անց անցնելու էին փողոցը ու սպասում էր, ինչի՞ն էր սպասում: Շատերը գալիս էին, օրենքը խախտելով անցնում փողոցը, բայց ինքն անշարժ էր: Նստեց: Մի պահ կանգ առա, որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվելու: Ահա 7.6…շունը վեր կացավ…4.3.2.1…ու….ճանապարհն անցորդներինն էր…..շունը հանգիստ քայլերով անցավ ճանապարհն ու գնաց: Ես զարմացած էի: Երբեք նման տեսարանի ականատես չեմ եղել: Անկախ ինձանից լայն ժպիտ սահեց դեմքիս….անցորդներն այդ պահին սկսեցին նայել ինձ հարցական հայացքներով: Երևի խենթի տպավորություն թողեցի նրանց վրա: Բայց ինձ համար միևնույնն է: Իմ ժպիտը վերադարձել է ու ես կրկին կարող եմ ժպտալ երբ ցանկանում եմ և որտեղ ցանականում եմ: Թող անցորդները իրենք իրենց վրա զարմանան, որովհետև հենց նոր շունը իր բանականությամբ ու խելքով գերազանցեց նրանցից շատերին: 
Հենց նոր նա ապացուցեց, որ գիտի թե ինչպես են անցնում ճանապարհը, միչդեռ անցորդներից շատերին հասու չէ այն փաստը, որ կարմիրի ժամանակ կանգնում են, կանաչի ժամանակ գնում, դա իրենց համար է սարքած, ոչ թե հենց իրենց համառության միջոցով ճանապարհային ոստիկանության գրպանը լցնելու: Հենց նոր շունն ապացուցեց,որ թեկուզ ինքը թափառական է, բայց իր կյանքը թանկ է իր համար: Մտածեք այս մտքի շուրջ: Մտածեք` ի՞նչ է ձեր կյանքը ձեզ համար……………..Շարունակում եմ ճանապարհս: Մտքերով ընկած երևի մի 10 րոպե քայլում էի ու հանկարծ իմ առջև բացվեց մի հեքիաթային տեսարան: Մանկան հայացքով ու հրճվանքով նայում էի նրան…..նայում էի հանրապետության տոնածառին: Ճիշտ է՝ հին  ու հասարակ, բայց գեղեցիկ է ու  հրճվանք է պարգևում ինձ: Կրկին ժպտում եմ…..այս տոնածառը ինձ տարավ հեքիաթների աշխարհ…….Մի քանի րոպե կանգնած նայում էի: Հետո զգացի որ քիչ քիչ մրսում եմ, ու շարունակեցի  ճանապարհս…..գնացիիի….գնացի….անցա տոնածառը, անցա ամանորով պայմանավորված շուկաների եռուզեռը…..հասա երկաթուղային կայարան: Ահա թե դեպի ուր էի գնում: Իջա իմ սիրելի շարժասանդուղքներով…..նստեցի երկաթուղի ու գնացի…..գնացի այնտեղ, որտեղ և պետք է հասած լինեի 1 ժամ առաջ, եթե չլիներ մտածելու ու երազելու ցանկությունս: Շնորհիվ դրան` ես վերագտա ժպիտս, այդքան հարազատ ու այդքան սիրելի ժպիտս:
    Ձմեռային տաք ողյջույններս բոլորին: Այսօր որոշեցի գրել մի փոքրիկ պատմություն իմ մասին: Հույս ունեմ հավանեցիք:


    Բայց մինչ պատմությունս կարդալը նկատեցի՞ք փոփոխությունները (ինչպե՞ս կարելի է չնկատել, տարօրինակ հարց եմ տալիս): Զարմացա՞ծ եք: Գունավորիկս կրկին գունափոխվել է: Իսկ ինչու՞……Դե որովհետև ինքը Գունավորիկն է: Անունն արդեն ամեն ինչ ասում է: Ինքը անընդհատ փոփոխվելու է: Ընդունելու է ամենատարբեր գույները` կախված եղանակից, ժամանակից, տրամադրությունից: Այնպես որ Գունավորիկս կլինի միշտ նոր ու թարմ: 
    Դե իսկ վերջում առաջարկում եմ լսել այս շաաատ լավ երգը, որպեսզի արթուն մնա հեքիաթային տրամադրությունը:



                     

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий