11 нояб. 2011 г.

Սպիտակ խալաթներով գույները:)))

                                           
    Եվս մեկ անգամ Բարի Գալուստ: Ով որ առաջին անգամ է մտնում իմ բլոգը` ոտքը խերով լինի ու իրա գալը առաջինը լինի վերջինը չլինի: )))
    Հիմա գրառմանս մասին: Եկել եմ, որ գրեմ գույների մասին: Ինձ` Գունավորիկիս  հոգեհարազատ թեմայի մասին: Անընդհատ ցանկանում եմ գույներով պատել բլոգս, որպեսզի մտնելով` ձեր տրամադրությունը միանգամից բարձրանա…բարձրանաաաա, գնաաա, հասնի 7-րդ երկինք: Ուզում եմ ձեր դեմքին ժպիտ հայտնվի, թեկուզ հենց այս տողս կարդալու ընթացքում: Ժպտու՞մ ես…..ուրեմն ինձ մոտ ստացվում է: Լավ հիմա անցնենք գույներիս և դրանց մեկնաբանությանը, բայց դու ժպիտդ մի թաքցրու, այն իսկ և իսկը քո դեմքի համար է:………Կարծում եմ շատերդ գիտեք, որ գույները մարդկանց վրա ունենում են տարբեր ազդեցություններ: Յուրաքանչյուր գույն ունենում է իր յուրահատկությունները: Չնայած նրան, որ տարբեր գույների ընկալումը սուբյեկտիվ բնույթ ունի (դե բոլորս էլ ունենք մեր սիրած գույները…օրինակ իմը կարմիրն է, կարմիրի համար խելքս իմս չէ), այնուամենայնիվ որոշակի գույների ազդեցությունը տարբեր մարդկանց մոտ հիմնականում նույնն է: Նախ տեսնենք, թե որ գույնը, ինչպես է ազդում: Կարմիր հատվածի գույները` կարմիրը, նարնջագույնը, դեղինը, որոնց անվանում են տաք, ջերմ գույներ (ես լիովին համամիտ եմ գիտնականների այս կարծիքի հետ), կարող են առաջացնել տարբեր էմոցիաներ` ջերմության, հարմարավետության զգացումից մինչև թշնամանք ու զայրույթ: Իսկ կապույտ հատվածի գույները` կապույտը, կանաչը և մանուշակագույնը, որոնց սովորաբար անվանում են սառը գույներ, հանգստացնում են, սակայն կարող են նաև առաջացնել տխրության կամ անտարբերության զգացումներ:
    Իսկ դուք գիտեի՞ք, որ կա նաև բուժում գույների միջոցով:
Բաաա…մարդիկ ամեն ինչով բուժվել են, բացի քիմիայից…Անտիկ մշակույթներից որոշներում, օրինակ ` Հին Եգիպտոսում և Չինաստանում, գույները օգտագործում էին հիվանդի վիճակի վրա ներգործելու համար: Ներկայումս բուժման նպատակով գույների օգտագործումը անվանում են գունաթերապիա: Գունաթերապիան կիրառում են որպես բուժման ալտերնատիվ, այլընտրանքային տարբերակ: Օրինակ՝ կարմիր գույնը օգտագործվում է ֆիզիկական ու մտավոր ընդունակությունները գրգռելու , ինչպես նաև արյունաշրջանառությունը արագացնելու համար: Ենթադրվում է, որ դեղինը ամրացնում  է նյարդային համակարգը և մաքրում է օրգանիզմը: Նարնջագույնը օգտագործվում է թոքերի բուժման, ինչպես նաև էներգետիկ մակարդակի բարձրացման համար: Երկնագույնը օգնում է զգալիորեն մեղմել ցավը (ահա թե ինչու են հիվանդանոցների սենյակները հիմնականում այդ գույն) , իսկ մանուշակագույնի երանգները բարելավում են մաշկի վիճակը:
    Սակայն այս ամենի հետ մեկտեղ գույների ազդեցությունը մեզ վրա կրում է ժամանակավոր բնույթ: Այսինքն, եթե մենք, նստելով կապույտ սենյակում, մեզ լավ ենք զգում, ապա այդտեղից դուրս գալուց հետո մեկել հո՛պ…գույնի ազդեցությունը կորում է:
    Հետազոտությունները ցույց են տվել, որ գույները կարող են ազդել նաև մեր աշխատանքի վրա: Օրինակ, երբ քննությունից առաջ ուսանողին առաջարկել են նայել կարմիր գույնին, նա քննությունը վատ է հանձնել(հիմա քննական շրջանն է, քննությունից առաջ ընդհա՛նրապես, կարդու՞՞՞մ եք, ընդհա՛նրապես չնայեք կարմիր գույնի որևէ բանի)))): Սակայն մեկ այլ փորձի արդյունքը ցույց է տվել, որ կարմիրը օգնում է մարդկանց` զարգացնել մեծ արագություն և ուժ:
    Ճիշտ է այս ամենից հետևում է, որ գույները մեծ ուժով են օժտված, բայց այնուամենայնիվ պետք չէ գերագնահատել դրանց հնարավորությունները: Պարզապես, իմանալով այս ամենը, ինտերիեռի կամ հագուստի գույն ընտրելիս պետք է հաշվի առնել նաև այն, թե ինչ ազդեցություն կունենան դրանք մյուսների վրա: Կարծում եմ շատերդ, տեսնելով  պայծառ դեղին գույնի հագուստ հագած մարդու, միանգամից մտածել եք. <<Այս մարդը ինչ է մտածել, այս հագուստը գնելուց առաջ: Մարդու աչք է ցավացնում>>: Չնայած կարող է միտումնավոր է արել, որպեսզի իրեն չնայեն:))) Հետևություն. եթե չեք ցանկանում, որ մարդիկ ձեզանից հեռու մնան, լավ մտածեք հագուստի գույնը ընտրելուց առաջ:

    Ահա և վերջ…(ասաց մի ծեր և իմաստուն ձի` տեսնելով առաջին ավտոմեքենան (Մեր բակ 1 (P.S շաաատ եմ սիրում առաջին տարբերակը))))…..Այսքանը ընթերցողներ ջաաան: Չմոռանաք անպայման գրել ձեր կարծիքը, սպասելու եմ…..կարդացեք ու անմիջապես արձագանքեք:)))

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий