6 янв. 2012 г.

La vita e bella, la vita e amore...Կյանքը գեղեցիկ է, կյանքը սեր է...

    Ուրախ զվարթ ողջույններս բոլոր հայերին: Հայեր սիրում եք չէ՞ կյանքը…կյանքը գեղեցիկ է, կյանքը սեր է…..Կյանքը երբևէ մեզ տրված ամենաթանկ ու ամենալավ նվերն է: Ճիշտ է` այն դժվարանցանելի ճանապարհ է, բայց այդ ճանապարհը լի է տարատեսակ հաճելի բաներով: Կյանքում էլ երբ հոգնում ես քայլելուց, լինում են վայրեր, որտեղ կարողանում ես հանգստանալ:
    Կյանքը անվերջանալի տառապանքի աղբյուր չէ, ուղղակի պետք է կարողանալ օգտվել նրա ընձեռած հնարավորություններից, ու բաց չթողնել դրանք միայն այն պատճառով, որ հոգնել ես: Մեռնել կարող է յուրաքանչյուրը, այ հենց հիմա ինչ-որ մեկը կարող է գնալ ու ինքնասպան լինել, որովհետև նրան դավաճանել է ընկերուհին, կինը, տանը կոնֆլիկտներ է ունեցել, ինչ-որ մեկին մեծ գումար է պարտք և այլն, կարող է գնալ, վերջ տալ իր կյանքին, բա հետո՞…Նա վերջ է տալիս իր միակ կյանքին, նա ուրիշ հնարավորություն չի ունենա ապրել, հասկանու՞մ եք` ԱՊՐԵԼ…..Մեռնելը հեշտ է, մարդ պետք է քաջություն ունենա ապրել…
    Պետք չէ անընդհատ բողոքել դժվար, դաժան կյանքից….Բոլորն էլ նույն կյանքում են ապրում, պարզապես մեկը ավելի խելացի է գտնվել ու հասել է բարձունքների, իսկ մյուսները ժամանակը սպանում են բողոքելով ու լացելով…..Եթե դու հայտնվել ես այդ իրավիճակում, ուրեմն դու ես մեղավոր, ու միայն դու կարող ես դա ուղղել….Կարող է խնդիրդ շատ մեծ է երևում, բայց երբ փորձես լուծել,կտեսնես, որ դա ընդհամենը արտաքինն էր, իսկ ներսից նա դատարկ է……Եթե մարդը ի զորու է ստեղծել խնդիր, ապա նա կարող է նաև գտնել դրա լուծումը….Ինչպես օրինակ մարդու կողմից ստեղծվեց համակարգչային վարակը , որը խնդիրն էր, իսկ հետո այդ նույն մարդը ստեղծեց հակավարակը, որը հանդիսացավ հենց խնդրի լուծումը…….
    Ուզում եմ ասել, որ ամեն ինչ մեր ձեռքերում է` ստեղծելն էլ, քանդելն էլ: Ուղղակի պետք է հավատալ սեփական ուժերին: Մարդը ունի մի ուզող, հազար չուզող: Էտ չուզողները ամեն ինչ անում են մարդուն թևաթափ անելու համար, նրանց նախանձն է ուղղորդում, բայց դա հո չի՞ նշանակում, որ մենք պետք է հանձնվենք: Դե իրանց ուզածն էլ դա է: Մի՛ թողեք,որ նրանք հասնեն իրենց չար նպատակին: Ապացուցեք բոլորին, որ դուք կարող եք անել ավելին քան նրանք կարծում են: Դուք ընդունակ եք ավելիին, դուք արժանի եք ավելիին:…..Սիրեք կյանքը, վայելեք կյանքը, ապրեք արժանավայել, հասեք ձեր նպատակներին, լաաաաաայն ժպտացեք կյանքին ու նա էլ ձեզ նման կերպ կպատասխանի...արեք դա հանուն Ձեզ….
    Իսկ որպես վերջաբան ուզում եմ ձեզ ներկայացնել մի քանի աֆորիզմներ կյանքի մասին ու մի շատ լավ երգ:

Հարգեք ընթացիկ ժամը և այսօրվա օրը…Հարգեք յուրաքանչյուր րոպեն, քանի որ դրանք կմեռնեն ու էլ երբեք չեն կրկնվի:
Յանուշ Կորչակ

Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք այս աշխարհում, հակառակ դեպքում` ինչու՞ ենք այստեղ:
Սթիվ Ջոբս

Ի՞նչը կարող է լինել ավելի օգտակար, քան ապրել սովորելը մեզ համար լավագույն ձևով:
Սոմերսեթ Մոեմ

Ով ոչ ոքի համար չի ապրում, չի ապրում նաև իր համար:
Լուցի Անեի Սենեկա (կրտսեր)

Մենք պլանավորում ենք մեր կյանքը ինքնուրույն:
Էրիկ Բերն

Ապրիր` հիշելով, թե որքան կարճ է կյանքը:
Գորացցի

Վերջիվերջո կյանքում ամենակարևորը հենց կյանքն է: Կյանքի նպատակը պետք   է լինի երջանկությունը, հակառակ դեպքում հուրը չի վառվի բավական վառ, շարժող ուժը չի լինի բավական հզոր, և հաջողությունը չի լինի լիարժեք:                                              
Թեոդոր Դրայզեր


0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий