24 окт. 2011 г.

Այսքանից հետո էլ ի՞նչն է կարելի:

                  image


    Բարև իմ սիրելի ընթերցողներ: Այսօր ես մտածում էի, թե ինչ մեղկ է մեր օրգանիզմը, որ ընկել է մեր ձեռքը: Լցնում ենք էտ խեղճի մեջ այն, ինչ արտաքինից գեղեցիկ է, իսկ համով շատ հաճելի: Բայց ի՞նչ կա դրանց պարունակության մեջ: Ես համոզված եմ, որ շատերիդ մտքով անագամ չի անցել snickers գնելիս կարդալ բաղադրությունը (եթե կան նման մարդիկ, խնդրում եմ արձագանքեք, դուք քիչ եք, բայց ձեզ խելացի գնորդ են ասում): Ինչով՞ եք համոզված, թե ասենք թուղթ չեք ուտում: Շատերդ կասեք, որ համից, բայց դե արտադրողները դժվար թե այնպես անեն, որ թղթի համը զգացվի: Ինչևէ ես այսօր ուզում եմ գրել վնասակար ապրանքների մասին, որոնք մենք շատ ենք սիրում:
    Այն ամենը, ինչը հաճելի է կա՛մ անբարոյական է, կա՛մ բերում է ճարպակալման: Մենք բոլորս էլ շատ ենք լսում այս արտահայտությունը և շատ հաճախ նաև ինքներս ենք ասում: Սա շատ տեղին արտահայտություն է գրեթե բոլոր դեպքերում: Շատ է պատահում, որ այն, ինչը համեղ է մեծ վնասներ է հասցնում մեր օրգանիզմին: Մենք պետք է հետևենք մեր սննդակարգին: Սխալ սնվելը հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների առաջացման գաղտնի պատճառ: Օրինակ, ճարպ պարունակող ուտելիքների օգտագործումը հանգեցնում է ճարպակալման, իսկ մեծ քանակությամբ ներկանյութեր և փոխարինիչներ պարունակող սնունդը բերում է հարմարվողականության: Այսինքն մեծ քանակությամբ վնասակար սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմում դադարում է գործել ահազանգի համակարգը: Օրգանիզմը, պարբերաբար ստանալով թույնի փոքր քանակներ, հետզհետե սովորում է դրան և այլևս չի արձագանքում դրանց սրտխառնոցով, ցանի միջոցով կամ գլխապտույտով: Եվ այսպես ձեզ եմ ուզում ներկայացնել

Ամենավնասակար ապրանքների տասնյակը

1.      Գեղեցիկ փաթեթավորված գունավոր կոնֆետներ (օրինակ “Chupa chups” ) – Սրանք անկասկած պարունակում են մեծ քանակությամբ շաքար, քիմիական հավելումներ, գունանյութեր, փոխարինիչներ և այլն: Այս թվարկածից էլ արդեն պարզ է, թե ինչ մեծ վտանգ են ներկայացնում օրգանիզմի համար:

2.      Ինչպես եգիպտացորենի, այնպես էլ կարտոֆիլի չիպսերը- Չիպսը դա ոչ այլ ինչ է, քան ածխաջրերի և ճարպերի խառնուրդ պատված գունանյութերով և համի փոխարինիչներով: Ոչ պակա վնասակար է նաև կարտոֆիլ ֆրին:


3.      Գազավորված քաղցր ըմպելիքներ – դրանք շաքարի, քիմիայի և գազերի խառնուրդ են, որոնք ավելի հեշտ են տարածում վնասակար նյութերը: Օրինակ, բոլորի կողմից չափազանց շատ սիրված coca cola-ն շատ լավ միջոց է հանդիսանում կրային նստվածքի և ժանգի դեմ: Լավ մտածեք մինչ նման հեղուկը ձեր օրգանիզմ լցնելը: Նաև 1 բաժակ ջրում լուծված 4-5 թեյի գդալ գազավորված ըմպելիքում շատ բարձր է շաքարի կոնցենտրացիան: Հենց դա է պատճառը, որ դրանք խմելուց 5 րոպե անց նորից եք ծարավում:

4.      Շոկոլադե բատոններ (խոսքը մաքուր շոկոլադի մասին չէ) – Սրանք կալորիաների հսկայական քանակություն են, համադրված քիմիական հավելումների, գենետիկորեն փոփոխված ապրանքների, ներկանյութերի և արոմատիզատորների (ապահովում են համապատասխան հոտ) հետ: Հիշենք snickers-ային բումը վերակառուցման շրջանում: Շաքարի հսկայական քանակությունը ստիպում է ձեզ մեկը մյուսի հետևից կրկին ու կրկին ուտել բատոնները:

5.      Երշիկա – նրբերշիկային բազմազանություն- Նույնիսկ եթե պատկերացնենք, որ նրբերշիկի մեջ այլևս չի ավելացվում թուղթ, իսկ երշիկի մեջ`մկան ֆարշ, միևնույնն է դրանք մնում են ամենավնասակար արտադրանքները ժամանակակից սննդային տեսականու մեջ: Դրանք պարունակում են այսպես կոչված թաքնված ճարպեր (խոզի կաշի, սալ և այլն) և այդ ամենի տեսքը ամբողջացնում են արոմատիզատորները և համային փոխարինիչները: Եվ այսպես նրբերշիկները, սարդելկաները, երշիկները և մսային մնացած դելիկատեսները 80%-ով պատրաստված են տրանսգեն սոյայից:
6.      Վնասակար են ոչ միայն նրբերշիկներն ու երշիկները, այլ նաև հենց ինքը յուղոտ միսը օգտակար չէ օրգանիզմի համար: Յուղերը օրգանիզմ են բերում խոլեստերին, որը խցանում է անոթները, որով  արագանում է ծերացման գործընթացը և բարձրանում սրտանոթային հիվանդությունների առաջանալու հավանականությունը:

7.      Մայոնեզ- Տնային պայմաններում պատրաստված և քիչ քանակությամբ օգտագործվող մայոնեզը մեծ վնաս չի հասցնում: Բայց հենց մենք սկսում ենք խոսել ֆաբրիկաներում պատրաստված մայոնեզի մասին, միանգամից անհրաժեշտություն է առաջանում կախել “Վտանգավոր է կյանքի համար” ցուցատախտակը: Մայոնեզը կալորիաներով հագեցած ապրանք է , բացի դրանից պարունակում է նաև մեծ քանակությամբ ճարպեր և ածխաջրեր, ինչպես նաև գունանյութեր, քախցրացնող փոխարինիչներ և այլն: Դրա համար մեկ անգամ ևս մատծեք այն տապակած կարտոֆիլի վրա լցնելուց առաջ: Հատկապես վնասի մեծ կոնցենտրացիա կա մայոնեզով առատորեն լցված շաուրմաներում, համբուրգերներում, բութերբրոդներում:
Նման կերպ վնասակար են նաև կետչուպները, սոուսները և սննդային նմանատիպ հավելումները:
8.      Մեկ կետի մեջ կարելի է ներառել սննդի մեջ քիչ պետքական բոլոր ապրանքները` արագ պատրաստվող մակարոններ, սուպեր, կարտոֆիլային պյուրեներ, ջրում բացվող հյութեր (“Յուպի”): Այս ամենը ամբողջությամբ քիմիա է, որը ձեր օրգանիզմին անկասկած մեծ վնաս է հասցնում:

9.      Աղ- Սրան շատ հաճախ անվանում են սպիտակ մահ և դա իզուր չէ: Աղը բարձրացնում է ճնշումը, խախտում է օրգանիզմում աղաթթվային հավասարակշռությունը, նպաստում է տոկսինի (թույնի) կուտակվելուն: Դրա համար, աշխատեք աղի օգտագործումը հասցնել մինիմումի:

10.  Ալկոհոլ- Սրա նույնիսկ մինիմալ քանակը խանգարում է վիտամինների յուրացմանը: Բացի դրանից ալկոհոլը պարունակում է մեծ քանակությամբ կալորիաներ: Խոսել այն մասին, թե ինչպես է ալկոհոլը ազդում լյարդի և երիկամների վրա, ուղղակի ծիծաղելի կլինի: Քանի որ դա բոլորիս քաջ հայտնի է: Եվ նաև պետք չէ վստահել այն արտահայտությանը, թե ալկոհոլի որոշակի քանակությունը օգտակար է: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն օգտագործում են շատ հազվադեպ ու քիչ քանակությամբ:

    Փաստորեն, ինչպես հասկացաք գրածիցս, մենք պետք է ոչ մի համով բան չուտենք: Ամեն ինչի անունը “Չի կարելի” է: Ի՞նչ անենք: Դե իհարկե ոչ մեկս չի հրաժարվի դրանցից ( Բայց ես հեշտությամբ հրաժարվել եմ coca cola-ից: Դուք էլ փորձեք, հաստատ կստացվի:): Մնում է մի տարբերակ` օգտագործել սրանք շատ քիչ, իսկ դրա փոխարեն ամեն օր ուտել թարմ մրգեր և բանջարեղեններ, հատկապես գազար, ով ցանկանում է բոյ քաշել:Ճ
  
                    image

1 комментарий:

  1. օրինակ ես զզվում եմ coca cola-ից, chupa cups-ից chips-ից

    ОтветитьУдалить