9 дек. 2011 г.

Բա մի հատ չինքնաարտահայտվե՞նք:)))



    Արևագույն բարևներս բոլորին: Ինպես ասում են ջավախեցիները` ի՞նչղ եք: ))) Եթե ինձ էլ եք այդ հարցը ուղղում, ասեմ որ շաաաաաատ լավ եմ: Այսօր վերջացրեցի 4 անհատական աշխատանքներիցս մեկը: Հիմա կասեք. <<ինչ էլ մի ուրախանալու բան ես գտել: Բա էն 3-ը ովա՞ անելու>>: Էլի ես եմ անելու, բայց ամեն մեկի ավարտը ինձ համար մեեեծ ուրախություն է: Լավ դե, ինչ-որ մի տեսակ շեղվեցի: Ես ինչքան հիշում եմ ինձ գովելու համար չեմ եկել: )))Մի վայրկյան  (այստեղ  տեղին կլիներ  գլուխը    մտածկոտ քորող ժպիտիկը)….հըըըըըմ…իիիիիի……..հաաաաաա…… ……լաաաաաաաավ…..հիշեցի:

 Ես եկել եմ ձեզ կրկին ներկայացնելու մի ինտերնետային կայք (by the way ես խի՞ էտ կայքերի տերերից փող չեմ վերցնում իրենց PR-ը, կամ ինչպես հայերեն են ասում` հասարակության հետ կապերը ապահովելու համար, կարելի է այդ ուղղությամբ լուուուրջ, տեեեղը տեղին մտածել): Սովորությանս համաձայն շեղվեցի: Իսկ հիմա, քանի դեռ էլի ինչ-որ ուրիշ բան մտքովս չի անցել, ներկայացնեմ մի փոքրիկ գովազդ կայքի մասին: Ուրեմն……Վաղու՞ց եք ցանկանում ինքնաարտահայտվել…փորձել եք բոլոր միջոցներ, բայց ապարդյու՞ն: Ուրեմն այս կայքը հենց ձե՛զ համար է: Կայք, որը կօգնի ձեզ ինքնաարտահայտվել նկարելու միջոցով: Նկարեք, խզբզեք որքան սրտներդ ուզում է: Ամենակարևորը` վերջնական արդյունքը միշտ գեղեցիկ է ստացվում: Մի սենսացիոն լուր ևս` այս կայքը միանգամայն ձրի է: Ձեզանից չի պահանջվի ուղարկել ինչ-որ տափակ հաղորդագրություն, նույնքան տափակ հեռախոսահամարի: Շտապեք ձեր ընկերներից րոպե առաջ մտնել կայք և հետո տարածեք, որ բոլորը տեսնեն, թե ինչ հրաշք կայք եք դուք այցելում: Մի գրեք մեր հասցեն, պարզապես սեղմեք գրառման վերջում այն պուպուշ նկարի վրա ու հիպեր հղումով ներս խուժեք` բերելով ձեզ հետ հոոովը սարերիիիի…………….Դե ինչ, հավանեցի՞ք գովազդս: Ուրեմն ժամանակն է այցելել առաջարկածս կայքը: Պարզապես մկնիկով մեղմ քլիք արեք կամ ճտցրեք նկարի վրա: Կարծիքները գովազդիս և կայքի վերաբերյալ (բայց հատկապես գովազդիս) կթողնեք մեկնաբանություններում:




Հարգանքներով` Գունավորիկ

4 комментария:

  1. Շատ հետաքրքիր նյութ էր գունավորիկ ջան: Ինչպես միշտ դրական էմոցիաներ ես հաղորդում :X

    ОтветитьУдалить
  2. :) Նենց եմ ուրախանում, որ գրածս հասնում է իր նպատակին: :X

    ОтветитьУдалить
  3. Գունավորիկ ջան, շա~տ ապրես Դու,:) շատ լավ էր նաև այն փաստը, որ կարող ենք ինքներս "սարքած" աբստրակտ նկարները save անել:

    ОтветитьУдалить
  4. :) :X Շատ հավես կայքա չէ??? Մտնում ես ու սկսում քո հավեսին ստեղծագործել:

    ОтветитьУдалить