17 нояб. 2011 г.

Ցույց տուր ձեռագիրդ, ասեմ` ով ես դու:

     Բարևներ բոլորին, բոլորին, բոլորին: Հեսա կասեք. “Ու՞ր ես ա՜յ Գունավորիկ ջան: Ուշ-ուշ ես գալիս, “ծիկ” ես անում, գնում ես”: Ինչպես կասեր Պ. Սևակը. “Ուշ-ուշ եմ գալիս, բայց ոչ ուշացած…)))”: Ընթերցողներ ջաաան, շատ խառն էի: Քանի որ հեռակա եմ սովորում, շատ ուշ եմ վերադառնում տուն և չեմ հասցնում գրել, բայց դա պատճառի մի մասն է: Մյուսն այն է, որ շորի վրա նկարելու պատվեր ունեի և էի մի քանի օր է աշխատում էի դրա վրա: Արդեն վերջացրել եմ ու եկել եմ ձեզ մոտ: Ուզում եմ ինձ հույս տալ, որ կարոտել էիք: Հա՜, քիչ էր մնում մոռանայի: Ուշացումով շնորհավորում եմ բոլոր ուսանողների, ներառյալ իմ տոնը: Ցանկանում եմ մեզ լիքը-լիքը գիտելիքներ: Շնոր-հա-վոր…Ոռա՛, ուռա՛, ուռա՛…Այ հիմա անցնեմ գրառմանս:
Այսօր ձեզ եմ ցանկանում ներկայացնել մարդու հոգեբանության մասին մի գրառում: Ավելի ճիշտ գրառում ձեռագրի և հոգեբանության միջև կապի մասին: Իսկ ի՞նչ է ձեռագիրը: Ձեռագիրը տվյալ մարդու ուրույն գրելաոճն է: Օրինակ, երբ մենք վերցնում ենք ինչ-որ տետր, առանց անուն կարդալու ասում ենք. “Սա “Դավիդի” տետրն է, նրա ձեռագիրն է”: Սրանից հետևություն, որ յուրաքանչյուր մարդ ունի իր գրելու ձևը` ձեռագիրը: Կարծում եմ շատերդ եք լսել, որ մարդու ձեռագիրը շատ բան է ասում տիրոջ մասին:

     Ձեռագիրը արտահայտում է մարդու էմոցիոնալ վիճակը: Օրինակ, ստորագրությունը շատ բան է ասում տիրոջ ապրումների և բնավորության գծերի մասին: Անկեղծ ասած չեմ ուզում ձեր գլուխները ցավեցնել երկա՜ր բարա՜կ հոգեբանական վերլուծություններով, փաստերով և նման տիպի բաներով: Դա թողնենք հոգեբաններին: Ուղղակի ուզում եմ ասել, որ ձեռագրի միջոցով կարելի է որոշել տվյալ մարդու բնավորության գծերը: Երևի հիմա բոլորիդ հետաքրքրեց, թե ինչպես անել դա: Անձամբ ինձ ավելի հետաքրքիր է իմանալ` ինչպես անել, քան երկար բարակ կարդալ ինչ-որ հոգեբանական հոդված,որից հասկանալու եմ ընդհամենը նրա 30%-ը մասնագիտական տերմինաբանության պատճառով: Ով սպասում էր նման դասախոսության, ցավոք պետք է հիասթափեցնեմ: Իսկ փորձել ցանկացողներդ  հենց հիմա վերցնում եք ձեր կամ մեկ ուրիշի տետրերից որևէ մեկը և ուշադրությամբ սկսում եք կարդալ այն աղյուսակը, որը ես գրել եմ ներքևում: Պահպանելով հեղինակային իրավունքները` գրեմ, որ այս աղյուսակը կազմել է Ե. Ի. Ռոգովը: Ուշադրություն աղյուսակին`


Հատկանիշը
Բացատրությունը
                                    Տարածքների վերլուծությունը
Փոքրիկ տարածք ձախից
Չափավորություն, ընտանեկան կյանքի հակում, մանրախնդրություն
Լայն տարածք ձախից
Գործունության մեջ պահանջկոտություն, մանրախնդրության բացակայություն
Շատ լայն տարածք ձախից
Առատաձեռնություն, պարծենկոտություն, ցանկություն և ձգտում լինել օրիգինալ, շքեղության և փայլի ձգտում, խելառություն
Ձախ կողմը աստիճանաբար մեծանում է
Շռայլություն, խելառություն, պահպանողության  և խնայողության ձգտում
Ձախ կողմը նեղանում է
Էգոիզմ, ժլատության հասնող պահպանողություն, ինքնատիրապետում
Տարածքի բացակայություն
Իրեն դրսևորելու մեծ ցանկություն,  մաքսիմալիզմ,  չարի չընդունում, հոգեկան մաքրության ձգտում, իր գործունեության մեջ խորասուզման, իր նպատակին հասնելու համար ամեն ինչի օգտագործման, ամեն ինչ իր օգտին թեքելու ցանկություն:


Տառերի թեքվածության վերլուծություն
Գրեթե պառկած
Չզսպվածություն, սենտիմենտալություն,
Շեղ
Ջերմություն, տրամաբանական մտածելակերպ, աշխատանքում բարեխղճություն, կարգ ու կանոնի, որակի, հավասարության ձգտում,
Ուղղաձիգ
Կամքի և բնվորության ուժ, ինքնատիրապետում, զսպվածություն, բարոյականություն, սառնություն, հավասարակշռվածություն, ուշադրություն արտաքին տեսքին
Թեքվածություն դեպի ձախ
Անբնականություն, խորամանկություն, բռնապետության հակում, փակվածություն, անվստահություն, վախ սեփական զգացմունքներից
Թեքվածություն տարբեր կողմեր
Կապրիզնիություն, անհավասարակշռություն, անհամարձակություն, ներքին տարաձայնություններ, պայքար զգացմունքների և բանականության միջև, անհետևողականություն, ինքնասիրահարվածություն
Ուղղաձգություն բառերի վերջում
Զգուշավորություն, զսպվածություն, սեր ճշտի հանդեպ, հաստատակամություն, զգացմունքները հայտնելու մեջ չափավորություն,քննադատական վերաբերմունք սեփական արարքներին
Բառի վրջում ավելի կարճ
Կամքի ուժ, ինքնատիրապետում, պարտքի զգացողություն,  արդարության, պատասխանատվության զգացողություն, կատարողականություն
Անհանգիստ, ուղությամբ, թեքվածությամբ և տառերի մեծությամբ անընդհատ փոփոխվող ձեռագիր
Նախաձեռնողականություն, նյարդայնանալու հակում, ներքին անհանգստություն
Թեքվածություն դեպի աջ
Զգացմունքայնություն, տաղանդավոր բնույթ, լավ աշխատունակություն, ցավակցություն մարդկանց, համակրանքի և հակակրանքի առկայություն, սեր և ատելություն, ոչ անտարբերություն, ջերմություն հարազատների հետ հարաբերություններում, էմոցիոնալ հարստություն, անկեղծություն, զգացմունքների փակ աշխարհ, հույսի, հավատի, սիրո առկայություն, կապվածություն հարազատներին, չարի չընդունում, հոգեկան մաքրության ձգտում, տառպանքը չբարձրաձայնելու ցանկություն

Ձեռագրի մեծության և լայնության վերլուծություն
Մանր ձեռագիր
Հետևողականություն, սառնարյունություն, հանգստություն, փակվածություն, սրամտություն, հոգատարություն, կարծիքի հաստատունություն, սկզբունքայնություն, կատարողականություն
Կլոր ձեռագիր
Հպարտություն, ինքնասիրություն, նախաձեռնողականություն, գործունեության մեջ պահանջկոտություն, համարձակություն, կառավարելու ձգտում
Տառերը դուրս են գալիս վերին տողի սահմաններից
Կատարելություն, նրբություն
Տառերը դասավորված են տողից ներքև
Առևտրային հակումներ, նյութապաշտություն, խելք, փառամոլություն, սնափառություն
Տառերը դուրս են գալիս ներքևի տողի սահմաններից
Սնափառություն, երևակայելու հակումներ, հեռատեսություն, նախաձեռնողակնություն, կազմակերպչական ունակություններ, լավ կառավարում
Նեղ ձեռագիր
Զսպվածություն, փակվածություն, մանրախնդրություն, ժլատություն,  կատարողականություն, կոպտություն, ճշտության ձգտում, կարողությունը և փողը կորցնելու վախ
Վերջին բառի տառերը սեղմված են, որպեսզի խուսափեն տողադարձից
Խելառություն
Լայն ձեռագիր
Խելք, էներգիա, գործունեության մեջ պահանջկոտություն, ան- հոգություն, անփութություն, մարդամոտություն, անկաշկանդություն, կապվածության հեշտ ձեռք բերում, շռայլություն, խելառություն

      Ահա այս բավականին երկար աղյուսակը գծեցի հատուկ ձեզ համար իմ սիրելի ընթերցողներ ջաաան: Չգիտեմ` դուք որքանով համձայն կլինեք Ե. Ի. Ռոգովի հետ, բայց իմ կարծիքով կարելի է սա համարել մարդուն ըստ ձեռագրի  բնութագրող մոտավորապես ճիշտ աղյուսակ:
   Դե իսկ հիմա, երբ ավարտեցիք կարդալը, մոտավորապես հասկացաք ձեր ձեռքում գտնվող տետրի տիրոջ բնավորության գծերը, կխնդրեի գրել ձեր կարծիքները գրառմանս վերաբերյալ: Անհամբեր սպասելու եմ: Չմոռանաք: Իսկ արդեն հետո կարող եք ստուգել մեկ այլ մարդու բնավորության գծերը ըստ նրա ձեռագրի: Ամպի չափ շնորհակալություն եմ հայտնում անտարբեր չանցնելու ու կարդալու համար: Հարգանքներով` Գունավորիկ:)))





2 комментария:

  1. ապրես Գունավորիկ ջան, ես էլ եմ կարծում ,որ սա մոտավորապես ճիշտ աղյուսակ էր, միայն կարելի է <> բացատրությանը ավելացնել տողադարձի կանոնների չիմացություն բացատրությունը:

    ОтветитьУдалить
  2. Քեզ նույնպես շնորհակալություն Արմինե ջաաան:
    Բայց գրվածդ չակերտների միջինը չի երեևում,եթե նորից առանց չակերտների գրես, կկարդամ և կավելացնեմ:)))

    ОтветитьУдалить