19 окт. 2011 г.

ԳլՅամու՞ռ, թե սնդուսափայլ...այս է խնդիրը:

             

    Այս գրառումս ուզում եմ նվիրել հայ աղջիկներին: Բայց չեմ կարծում, թե լավ նվերա լինելու շատերի համար: Ուզում եմ գրել գլՅամուռ մասսայի մասին, որի պատճառով քիչ-քիչ մեռնումա մերը`հայկականը: Ամեն ինչ սկզբից:
    Առավոտյան դուրս եմ գալիս,որ գնամ համալսարան: Ճանապարհիս դպրոց կա: Իմ և նրանց ժամերը համընկնում են ու ցավոք մենք հանդիպում ենք: Նայում եմ…15 տարեկան “դպրոցական” աղջիկա: Ուզած չուզած նկատում եմ հագածը (անտարբեր անցնելն անհնարա): Ուրեմն տեսեք… հագելա նորմալ տաբատ, բայց կապելա գլխից մեծ “Hello Kitty”-ի բռենդով գոտի, վերնաշապիկը էլի “Hello Kitty” ՌոԶվի գույնի, ու նեեեենցա փայլում, որ արևի տակ ոնց որ տոնածառի լույս լինի, բռնելա մի հատ “սումոչկա” ,որի մեջ հազիվ մի 2 հատ նեղ տետր ու 2 հատ էլ գիրք կտեղավորվի: Մտածում եք “բա դպրոցականա ու՞ր են գրքերը”:
Ոոո՞նց թե ուր են: Բռնելա ձեռքը, սուտի ինտիլիգենտի տպավորությունա ուզում թողնի: Մի ձեռքին գիրքա, բա մյուսի՞ն: Դե իհարկե մյուսին էլ ՌոԶվի պլպլան “չեխոլով”  iPhon-նա: Գլխի՞ն…հաաա…գլխին էլ մի հատ մեեեծ բանտիկա կպցրել, որ էնքան մեծա, որ գլխարկի տեղա ծառայում: Բայց մի վայրկյան: Ինքը էս ի՞նչ ձևա քայլում: Հայացքս իջավ ներքև:  Աաա..պարզա..բա սենց պիտի քայլի, բա ի՞նչ…իրա բոյից բարձր կրունկներա հագել, ինչի՞ համար, մեղկ ես:  Ու պատահական թեքվեց…իրա շրթներկից աչքերս կուրացան: Տնաշենը էտ ո՞նցա լղել: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք` ինքը դպրոցականա: Ու տենց տոնածառ գնումա դասի: Իրա ծնողներն  էլ մտածում են “ըհն, էրեխես ամեն ինչ ունի, դասարանցիների մոտ գլուխը չի կախի”: Այ մորքուր” ջան, այ “հոպար” ջան, դու էրեխուտ դպրոց ես ուղարկել սովորելու՞, թե գլՅամուռների մրցույթին մասնակցելու: Ու հետո էլ ասում են բան չի սովորցնում էս դպրոցը: Բան չունեմ ասելու, սովորացնելու առումով մասամբ ճիշտ են, բայց էտ էրեխեն էլ մի քիչ պիտի ուզի սովորել:………..Դպրոցից անցա…..հասել եմ Երևան: Բուհիս մոտ եմ: Հիմնականում բոլորը շտապում են դասի: Նայում եմ, միանգամից մի քանի նույն ոճի աղջիկներ եմ տեսնում: Նկարագրեմ մեկին: Ինքը ոնց որ թե շտապումա դասի (չէր շտապի, եթե առաջին ժամը Արմենակյանը չլիներ): Խի՞  “ոնց որ”…դե որովհետև “կաբլուկներն” էնքան բարձր են, որ հազիվա քայլում, ու շտապելու արդյունքում ստացվումա մի հատ աղավաղված տեսարան: Չէ՛, ես դեմ չեմ կրունկներին, բայց մենակ էն դեպքում, երբ կարում ես քեզ դրանց վրա պահել ու քայլել: Անցանք: Ուրեմն էս մեր “ուսանողուհին” հագելա 20 սմ ջինսից յուԲկա (ոնց ասում են` ոտերը պրծնումա, յուԲկեն չի սկսվում), մուգ, вызывающе կալգոտկա (զուգագուլպաներ) ու 3 մետրանոց “կաբլուկներ” եսիմ ինչ գույնի: Վերև բարձրանանք: Էլի պլպլուն ինչ-որ կտորափռթիկա, վրից էլ էն մոդա ընգած ֆիգարոն: Ու ամենաթույն պահը` էտ կտորափռթիկը շատ կարճա, յուԲկեն էլ ցածրա: Բա էտ արանքում ի՞նչ կա: Ոոո՞նց…էտ հատվածը գլՅամուռուցյան գագաթնակետնա: Էտ հատվածում իրա “սալերն են”…հա՛, հենց սալերը, որոնց երևալը էտ աղջիկը համարումա սեքսոտ: Հա, բա չէ՞ քուրո ջան: Տղերքի ուշքը գնումա սալերիդ համար: Բա ձեռքի բռնած “չամադանը”, որ հազիվա քաշ տալի, չգիտեմ էլ,թե ինչով կարա լցրած լինի, թողնում եմ ձեր պատկերացմանը: Ու դեմքը էնա, որ էտ պայուսակը հսկայականա , բայց մեկա ինքը ձեռքումա պահել իրա իմիջի գլխավոր աքսեսուարներից մեկը` Louis Vuitton-ի դրամապանակը:Մատին էլ դրելա մի հատ եսիմ ի՞նչ հսկայական չափերի մատանի, որ փայլից բոլորը կուրանան:Եղունգները…….վաաայ…հո եղունգներ չեն է, 2 մետրանոց ձևավոր ներկած ճանկեր են, որ իրան ամեն տեղ խանգարում են, բայց մեկա ինքը էլի լցնելա տալիս, որովհետև գլՅամուռա: Բայց հլը սպասեք…գլՅամուռ կաշմառը առջևումա: Իրանից առաջ եմ անցնում, որ տեսնեմ վիճակը դիմացից: Ու՞րա ըտեխ վիճակ, վիճակ չի , իրավիճակա: Նախ դոշերը մինչև եսիմ ուր բացա (երևի նրա համարա,որ լեկցիա “գրելուց” կռանա ու կողքի տղեն հիանա իրա բարեմասնություններով կամ տենան,որ ինքը հագնումա Victoria's Secret): Հետո վզին քցածա ինչ-որ զանգված, որը էլի շորի նման պլպլումա: Մազերը կոսա հավաքել ու էլի էտ մոդայիկ բանտիկը գլխին խփել: Ականջօղերի մասին էլ ասեմ մի բան…մինչև չոքերնա: Հասանք ամենասարսափելիին` դեմքը: Դեմք չի է, նկարչության սևագիրա: Քսելա “զագառնի տանալնի կրեմ” բառի բուն իմաստով 3 կիլո ու չի էլ նկատել, որ դրանով գլուխը մարմնից առանձնացրելա: Մեկը լրիվ ուրիշ գույնա, մյուսը լրիվ ուրիշ: Անցանք: “Ռումիանան”…էտ ի՞նչա…մթության մե՞ջա քսել…էտքան կարմրացնել կլնի՞ այ քուրո ջան:Բա ՌոԶվի շրթներկը…ուղղակի սպանումա: Աչքերը…քսելա սուրմա, հետո մատիտա “պռտել”, “ծենա” լղել էլի եսիմ ի՞նչ գույնԵՐԻ ու դառձեեելաաաա….օօօօօ…ինքը դառձելա իրա երազանքների գլՅամուռ աղջիկը: Ու իրանից “դավոլնի” “քայլումա”, ավելի ճիշտ փորձումա քայլի, բայց իրա 3 մետրանոց կաբլուկները հո չե՞ն թողի ինքը քայլի, դրա համար էլ ջարդուփշուր լինելով, “բոլտ ու գայկեքը” թափելով գնումա: Տղերքն էլ մտածում են, թե իրանց համարա տենց ջարդվում: Էս էլ մեր “սիրուն”, “սիմպատիչնի” “ուսանողուհին”, ով “շտապում” էր դասի: Էսիա մեր աղջիկների սուտի “գլՅամուռ” մասսան, ովքեր էտ բառի Յ-ն, որ հանեն, կարողա դառնան նորմալ, սնդուսափայլ (glamour) աղջիկ:


    Հըլը որ այսքանը այս գրառման համար: Տղաները թող չուրախանան, թե իրանց չանդրադարձա: Իրանց էլ եմ անպայման անդրադառնալու, բայց ավելի ուշ:
 













             

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий