17 окт. 2011 г.

Ո՞րն է հմայքի իրական գաղտնիքը:

                        
                     

    Ի՞նչ տարբերություն կա գեղեցկության ու հմայքի միջև: Ինչի՞ վրա է հիմնվում կնոջ և տղամարդու միմյանց  նկատմամբ հետաքրքրության առաջացումը: Պատասխանը ձեզ կթվա տարօրինակ և անհավատալի: Բայց պատասխանին անդրադառնանք մի քանի տող ներքև:




 Հմայքը փոխազդում է մարդու ուղեղի այն հատվածի վրա, որը ղեկավարում է նրա <<կենդանական զգացումները>>` քաղցը, ագրեսիան, սեռական էմոցիաները և այլն: Իսկ ո՞րն է հմայքի գաղտնիքը: Ահա հենց այստեղ է թաքնված ողջ ճշմարտությունը: Հմայքի գաղտնիքը մարդու մարմնի բնական հոտն է: Ահա, թե ինչն է իրականում ձգում կամ վանում հակառակ սեռի ներկայացուցիչներին: Հենց մաշկի բնական հոտն է, որ մարդկանց մոտ արթնացնում է սերունդը շարունակելու հնագույն բնազդը: Դրանից է կախված զուգընկերոջ ընտրությունը: Եվ վերջապես հոտով է հնարավոր գտնել միակ ու անկրկնելի երկրորդ կեսին: Քանի որ նախ սիրում են հոտը, հետո միայն մնացածը: Եվ այդ հոտը հնարավոր չէ անցկացնել ոչ մի օծանելիքի միջոցով: Չնայած շատերը վախենում են իրենց հոտից և այդ պատճառով օգտագործում են զանազան օծանելիքներ: Վախենում են, քանի որ մարդը չի կարող առնել իր սեփական հոտը, ի տարբերություն դիմացինի և չգիտի թե դիմացինը ինչպես դա կընդունի: Ընդհանրապես կնոջ մաշկի հոտից պետք է «сносить крышу» у мужчины և ընդհակառակը` կնոջինը տղամարդու մաշկի հոտից:
Ֆրանսիացի պատմաբաններից մեկը գրում է, թե ինչպես 16-րդ դարում պարահանդեսի ժամանակ Անժուայի հերցոգը երեսը սրբել է մի կնոջ թաշկինակով և այդ պահից ջերմորեն սիրահարվել է նրան: Եթե հիշեք, թե այդ ժամանակներում որտե՞ղ էին կանայք պահում իրենց թաշկինակները, այս միջադեպը ձեզ տարօրինակ չի թվա: Հիշենք նաև Նապոլեոնի հայտնի ուղերձը Ժոզեֆինային. <<Վաղը ժամանում եմ Փարիզ: Չլողանաս>>:
     Իսկ որտեղի՞ց է արտադրվում մաշկի հոտը (երբեք մաշկի բնական հոտը չխառնեք քրտինքի հոտի հետ: Դրանք տարբեր բաներ են): Պարզվում է,այն մաշկի վրա ապրող բազմաթիվ բակտերիաների և միկրոֆլորայի կենսագործունեության արդյունք է:
     Իսկ ի՞նչ կապ ունի հոտը հմայքի հետ: Գիտնականները պարզել են նաև, որ մարդու հոտի և նրա իմունային համակարգի միջև գոյություն ունի փոխադարձ կապ: Եվ նաև ինչպես հոտը, այնպես էլ իմունային համակարգը յուրաքանչյուր մարդու մոտ յուրահատուկ է:
    Հոտը ազդում է հոգու տրամադրության, հիշողության և էմոցիաների վրա: Հետևաբար եթե բնական հոտը հաճելի է զուգընկերոջը, ապա նրանց միությունը կլինի առանց անիմաստ խնդիրների: Սակայն հայտնի փաստ է նաև, որ եթե զույգերի իմունային համակարգերը համապատասխանում են, ապա հոտը, ընդհակառակը`վանում է: Դե իհարկե դա պատահական չէ: Չէ որ առողջ սերունդ ունենելու համար հարկավոր է տարբեր իմունային համակարգերի միասնություն Ոչինչ չենք կարող անել: Այդպիսին է մայր բնությունը:
   Եվ այսպես: Հարգարժան facebookաodnoklassnikiաtwitterամոլներ այս վերոնշյալ փաստերը գալիս են ապացուցելու, որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՍԵՐ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ: Կա մենակ սեր իրական կյանքում ու վերջ: Ես չեմ ժխտում, թե հնարավոր է ծանոթանալ ինտերնետում և իրականում հանդիպել ու սիրահարվել: Կասեմ ավելին, ես իմ առաջին սիրուն այդպես եմ հանդիպել: Բայց նկարին նայելով ու գրավոր շփվելով հնարավոր չի սիրել, նման բան չկա: Ե՞րբ եք վերջապես դուք էսի հասկանալու:





                         

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий