16 окт. 2011 г.

Խոզապուխտը տարածվել է ամբողջ համացանցով մեկ...

                 
      Իսկ դուք գիտե՞ք, որ  spam-ը իրականում չի ունեցել այն իմաստը , որով մենք հիմա գործածում ենք: Այն ավելի հին է քան www-ն: Հիմա սպամ ընդհանուր առմամբ անվանում են անօրինական ձևով տարածվող ցանկացած ինֆորմացիա, որը համաձայնեցված չէ հասցեատիրոջ հետ:
    Եվ այսպես, սկզբում սպամ անվանել են մսի կիսաֆաբրիկատները, որոնք նման էին վարդագույն երշիկի ֆարշի: Բառը բացվում է որպես Spiced hAm-պղպեղով խոզապուխտ: Այդ բառը հորինվել և որպես ապրանքանիշ ռեզերվ է արվել Hormel ընկերության կողմից: 1930-ական թվականներին այդ ընկերությունում կուտակվել էր 3-րդ աստիճանի հնության չիրացված մսի հսկայական պաշարներ:

    1937
թ. Ընկերությունը սկսեց ակտիվ մարքեթինգային գործունեություն ծավալել ավելցուկը իրացնելու համար: Այդպես ամեն տեղ հայտնվեց spam-ը: Ամերիկացիները չգնեցին դա, բայց դրա փոխարեն Hormel-ը ահռելի քանակությամբ կիսաֆաբրիկատ, ժողովրդական լեզվեվ ասած, նաղդեց ամերիկյան ռազմական գրասենյակի և նավատորմի վրա: Նրանք նույնպես չկարողացան այդքանը ուտել և ուղարկեցին Լենդլիզի անդամ երկրներ: Պատերազմից հետո Անգլիայում, տնտեսական ճգնաժամի պայմաններում spam-ը կազմում էր անգլիացիների սննդի հիմնական մասը: Կիսաֆաբրիկատների մի մասը ուղարկվեց նաև ՍՍՀՄ, որտեղ հետպատերազմյան շրջանում այն մեծ պահանջարկ էր վայելում:
    1970թ ամենուր կարող էիր տեսնել և լսել սպամ բառը` թերթեթում, պատերին, հեռուստատեսությամբ, ռադիոյով և այլն:Հենց այդ թվականին հայտնի կոմիկ խումբ  “Մոնտի Պայտո”-ն մի փոքրիկ սկետչ նկարեց spam-ի վերաբերյալ,որը ծաղրում էր ընկերության գովազդը դրա մասին: Սցենարով սրճարանի այցելուները ցանկանում են պատվիրել իրենց ճաշը, և սպասարկողը նրանց առաջարկում  է վերցնել սպամ, սպամով ձվածեղ, սպամից նրբերշիկ, ամեն ինչ սպամից,միայն ու միայն սպամ: Դրանից հետո առաջացավ այդ բառի երկրորդ իմաստը- ինչ-որ  պարտադրված և միանգամայն անօգուտ բան:

    Ահա կարող եք դիտելՄոնտի Պայտո”-ի սկետչը սպամի մաին
    Առաջին սպամը, որպես անպետք ինֆորմացիա,  ուղարկվել է 1978թ մայիսի 1-ին, www-ի հայտնվելուց դեռ շատ առաջ: Ամերիկյան Defense Communications Agency (DCA) ընկերության մարքեթինգի բաժնում հայտնվեց մի մարդ` Gary Thuerk-ը, որին շատ հաջող թվաց DCA-ի շնորհանդեսի հրավիրատոմսերը տարածելը այդ ժամանակվա գոյություն ունեցող Arpanet ցանցով: Սկիզբը դրված էր: 1994թ սպամը դարձավ այն, ինչ հիմա է: Հենց այդ ամսաթիվն էլ համարում են սպամի ծննդյան օրը: 2004թ սկիզբին սպամի քանակությունը կազմում էր բոլոր ուղարկված E-mail-երի մոտավորապես 2/3 մասը: Մասնագետները պնդում են, որ մոտ ապագայում էլեկտրոնային փոստից օգտվելը կդառնա անհնար առանց հատուկ հզոր ֆիլտրերի: Մնում է միայն հուսալ, որ հակասպամ-տեխնոլոգիանեը միշտ մի քայլ առաջ կլինեն սպամերներից:




     Զգույշ մնացեք համակարգիչ թափանցող խոզապուխտից: Երբեք մի պատասխանեք այդ նամակներին, մի այցելեք այն հասցեներով, որոնք գրված են նամակում, որքան էլ գայթակղիչ լինի նրանց առաջարկները, երբեք մի ընդունեք, նրանցից երբեք ոչինչ մի գնեք:……Սպամը եղել է , կա ու հնարավոր է դեռ երկար կշարունակի իր գործունեությունը, մեզ մնում է միայն զգուշանալ:  







 













                                         

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий