15 окт. 2011 г.

Իսկ դու երջանի՞կ ես:

                              






   Շատերը մտածում են,թե երջանկություն չկա, կամ նրանցից երես է թեքել և շուտ հիասթափվում են կյանքից: Սակայն դա նրանց կյանքում ինչ-որ վատ էտապի հետևանք է: Հավատացեք ամեն ինչ հնարավոր է ուղղել, եթե միայն կա ցանկություն: Եթե դուք լսում եք,որ ինչ-որ մեկն ասում է, թե ամեն ինչ կորած է և ոչինչ հնարավոր չէ անել, ապա հաստատ համոզված եղեք, որ նրա մոտ բացակայում է ցանկությունը, կամ իր հանդեպ հավատը: Չկա “չի ստացվում”, կա “չեմ ուզում”: Բայց ես չեմ կարծում, թե մարդ կա,որ չի ուզում երջանիկ լինել: Թույլ մի տվեք ձեր կյանքի վատ էտապը կոտրի ձեզ, այլ դրան հակառակ ոտքի կանգնեք և պայքարեք ձեր երջանկության համար: Դուք արժանի եք երջանիկ լինելուն:

Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ կողմից 15 խորհուրդ երջանիկ լինելու համար.
1)      Ժպտա աշխարհին, որպեսզի աշխարհն էլ քեզ ժպտա,
2)      Գնահատիր այն, ինչ ունես: Քանի որ կատարյալը փնտրելու ճանապարհին դա էլ կկորցնես,
3)      Եղիր պոզիտիվ, դա կօգնի ելք գտնել ցանկացած բարդ իրավիճակից,
4)      Հետևիր արտաքինիդ, մարդու մասին առաջին տպավորությունը ձևավորվում է դրա հիման վրա,
5)      Հագնվիր այնպես,ինչպես դու ես ուզում, ոչ թե շրջապտը,
6)      Մի հուսահատվիր սխալներիդ պատճառով. մարդը սխալական է : Սովորիր սխալներիդ վրա, բայց միտումնավոր սխալ մի գործիր,
7)      Մի թերագնահատիր քո հնարավորությունները, այլ կատարելագործիր դրանք,
8)      Ամբոխը ձգտում է սպանել անհատականություններին: Մի դարձիր նրա զոհը,
9)      Արա այն ինչ սիրում ես, ոչ թե այն, ինչը թելադրում է քեզ միջավայրը,
10)  Քո առջև դիր նպատակներ և եղիր նպատակասլաց,
11)  Երբեք մի կորցրու համբերությունդ.դա քո նպատակներին հասնելու վերջին    բանալին է
12)  Հարստացիր, որպեսզի հարստությունը դադարի քեզ համար արժեք լինելուց,
13)  Եղիր մարդ ու հարգիր բոլորին, չէ որ ամեն ինչ փոխադարձ է,
14)  Սիրիր ու նվիրվիր նրան, ով քեզ շատ է սիրում , ոչ թե փնտրիր նրանից լավին,
15)  Թեթև ապրիր, որպեսզի կարողանաս դիմանալ կյանքի ծանրությանը:
Հուսով եմ այս խորհուրդներս կօգնեն ձեզ:

Ամենակարևորը ժպտա: Ժպիտը միակ կորն է , որն ուղղում է ամեն ինչ: 

                                                                                                        
               







                                                                                                                                                                                                       

                          

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий