11 окт. 2011 г.

Ամրագոտի՞, թե թասիբ...այս է խնդիրը


   Եկեք մի քիչ մտածենք հայերի համար շատ ցավոտ թեմա դարձած ամրագոտիների մասին: Այս գրառումս հատկապես ուղղված է բլոգս կարդացող վարորդներին:
   ՀՀ-ն վաղուց է ընդունել ամրագոտիների մասին օրենքը, սակայն մեր հայ “օրինապաշտ” վարորդները չեն շտապում այն իրագործել, չնայած այն համգամանքի,որ այդ օրենքը խաղտողների համար նախատեսված է կարծեմ 5000 դրամի չափով տուգանք: Ամրագոտիների կապելը ավելի “մոդայիկ” դարձավ 2009 թվականին ամրագոտիների մասին վարչապետի ելույթից հետո: Բայց շատերը դեռ շարունակում էին մտածել, որ դա հերթական քայլ է ՀՀ բյուջեն ճգնաժամի ժամանակ լցնելու համար: Թողնենք անհետաքրքիր փաստերը և անցնենք առաջ:
   Ես ամենաշատը զարմանում եմ նրա վրա, թե վարորդներին ինչով է խանգարում այդ անմեղ ամրագոտին, որը ընդհամենը փորձում է ապահովել նրանց անվտանգությունը:(Իսկ թե ինչպե՞ս է օգնում և ինչի՞ց է փրկում, դիտեք այստեղ): Կարծում եմ միակ վարորդները, որոնց այն խանգարում է արտասահմանյան մեքենաներ վարող “պուզատի” վարորդներ   ն    են, ովքեր դժվարանում են իրենց “փորիկի” վրայով անցկացնել ու ամրացնել այն: Բայց հենց նման մեքենաների վարորդներն են գտնվում ամենամեծ վտանգի տակ: Ու հետքրքիրն էնա, որ ամենաշատը էտ “պուզատիները” չեն խուսափում անվտանգության ամրագոտուց:
Ես ավելի հաճախ այդ երևույթը նկատել եմ երթուղայինների և սովետական մեքենաներ   ի    վարորդների մոտ: Ու նաև ես զգացել եմ, որ գոյություն ունի ևս մի հանգամանք,որը թույլ չի տալիս ամրացնել ամրագոտիները: Այո՜, այո՜…դա թասիբն է: Շատերը չեն ամրացնում, որովհետև շրջապատում ասում են “այ ախպեր ամոթ չի՞ ընգել ես սենց թիթիզությունների հետևից: Բա դու տե՞նց տղա ես”: Ու նման արտահայտություններից հետո իհարկե “լավ” տղեն հո չի՞ ամրացնի:Էս ամենի հետ մեկտեղ ամենազվարճալին այն է, որ վարելուց նրանք հենց հասնում են ԳԱՅ-ի մոտ,անմիջապես ամրագոտին շպրտում են աջ կողմ, յանի տեսեք ես ամրագոտիս կապում եմ: Ու ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ նրանք գիտակցու՞մ են, թե ում են ուզում խաբել` իրենք իրե՞նց, թե ոստիկաններին: Իմ կարծիքով պարզից էլ պարզ է, որ իրենց: Ասենք, Աստված չանի, մի օր վթարի ենթարկվի էտ մարդը, դրանից ո՞վ կտուժի. ե՞ս, դու՞, մի գուցե ոստիկա՞նը: Ուղղակի ծիծաղելի է ամրագոտիներից վարորդների խուսափելը: Կամ եթե նստեցիր, ամրագոտին շպրտեցիր աջ կողմդ, վթարի ժամանակ էտի քեզ ինչո՞վա օգնելու: Չեմ հասկանում ձեռքներդ կկոտրվի՞, որ էտ խեղճ ամրագոտուն էդքան բերելուց հետո, մտցնեք իրա տեղը: Հարգարժա՜ն վարորդներ, ամրագոտին չամրացնելով ձեզ կրկնակի եք վնասում: Նախ փաստացի տուգանք եք վճարում, հետո էլ ընկնում եք պոտենցիալ վթարի վտանգի տակ: Լավ գոնե հանուն ձեր գրպանի ամրացրեք էտ ամրագոտիները:
    Որպես վերջաբան ուղղակի ուզում եմ ասել. ամրագոտիները չամրացնելով դուք վնասում եք առաջին հերթին հենց ձեզ:


Այն կարող է օգնել նաև նման դեպքերում:))) 















   Ժպտացեք, այն օգնում է ավելի հեշտ հաղթահարել խնդիրները...


0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий