11 окт. 2011 г.

Սովորում ենք սիրել գովազդը...ՄԱՍ 1

   Բարևներ բոլորին: Գիտեմ ինչ եք մտածում այս վերնագիրը կարդալուց հետո: Մտածում եք` ինչպես կարելի է սիրել էտ ձանձրալի, տխուր, անիմաստ գովազդը: Այս թվարկածս հատկանիշները կարելի է վերագրել հայկական գովազդի մեծ մասին, բայց չի կարելի նույն բանն ասել համաշխարհայինի մասին: Ես կներկայացնեմ ձեզ բազմաթիվ հաջողված գովազդներ, որոնք, համոզված եմ, ձեզ կհետաքրքրեն:
   Մինչ բուն նյութին անցնելը սահմանենք գովազդը գիտականորեն, որպեսզի ինչ-որ չափ պատկերացում ունենանք դրա գիտական կողմի մասին: Գովազդի բազմաթիվ սահմանումներից ընտրենք այս մեկը:
   Գովազդը հայտնի հովանավորի անունից գաղափարների, ապրանքների և ծառայությունների անդեմ ներկայցման և առաջմղման ձևն է, որը իրականացվում է զանգվածային լրատվամիջոցների, կապի այլ տեսակների մջոցով և որը քարոզում է հօգուտ որևէ ապրանքի, մակնիշի, ֆիրմայի և այլն:
   Պետք չի էս սահմանումը անգիր անել, որ հենց հարցնեն ջրի նման ասեք: Սա մեզ պետք էր ուղղակի ընդհանուր պատկերացման համար: Հիմա անցնենք առաջ:
   Երբ ասում են գովազդ, մարդկանց մեծամասնության մոտ առաջանում են տհաճ զգացումներ և հիշողություներ: Բայց դա իհարկե կապված է մեր հայկական գովազդների հետ, որոնք տևում են անտանելիորեն երկար և վերջում էլ հասկանում ես, որ անիմատ էր: Արդյունքում դուրս է գալիս,որ ֆիրմայի կատարած ծախսերը լրիվ անօգուտ էին և դա չհասավ իր նպատակին: Ի՞նչն է մեր հայկական գովազդի ձախողման պատճառը: Դե իհարկե ամենակարևորն այն է, որ դրանք պատրաստողները գովազդային հոլովակի մեջ տեղադրում են ընկերության անհետաքրքիր պատմությունը, երկար բարակ խոսում են ապրանքի մասին ու դառնում է դա գովազդ: Մյուս պատճառը, համամիտ լինելով դասախոսիս (Կ. Բաբաջանյան) հետ կասեմ, որ հոլովակները պատրաստողներից շատերը ռաբիզ մարդիկ են, ովքեր ամեն տեղ և ամեն պահի լսում են Արտաշ Ասատրյան և մեր <<էսրադայի>> բազմաթիվ այլ ռաբիզի ներկայացուցիչների: Եվ ցավն էն չի,որ լսում են (գոնե մենակ էտ լիներ),նրանք մտածում են ռաբիզ, հագնվում են ռաբիզ, ուտում են ռաբիզ…և տենց շարունակ: Իսկ էս ամեն ինչի արդյունքը այն ամենն է ինչ մենք տեսնում ու լսում ենք` կոչելով գովազդ:  Այ իրական գովազդ կարելի է անվանել Pepsi-ի Coca Cola-ի Adidas-ի BMW-ի և շատ ու շատ հայտնի ընկերությունների կատարած գործողությունները, որոնց վրա նրանք ծախսում են միլիարդներ, այիսնքն ավելին քան արտադրության վրա: Եվ արդյունքում մենք դրանք ավելի հաճույքով ենք դիտում,քան մերոնց: Օրինակ դիտեք Pepsi-ի այս գովազդը, որը ճիշտ է վաղուց է նկարահանվել, բայց արժանի է բազմաթիվ դիտումների: Ես փորձեցի գտնել, թե որքան է ծախսվել այս գովազդի վրա,բայց չկարողացա: Եթե դուք    գիտեք    ապա ինձ անպայման ասեք: Չիմանալով էլ կարելի է պատկերացնել, թե որքան թանկ է եղել    Claudia Schiffer-ի և    Thierry Henry   -ի մասնակցությամբ այս 20 վայրկյանանոց փոքրիկ հոլովակը:


    Առաջին մասում այսքանը: Հաջորդին ավելի շատ կխոսենք հայտնի գովազդների , քան դրա տեսական մասի:
Ժպտացեք մարդիկ…

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий