
Գրքեր: Որքան հետաքրքիր գրքեր կան գրված: Բայց
ցավոք ես դրանցից քչերն եմ կարդացել: Ինչու՞…դե որովհետև չեմ սիրում շատ կարդալ: Արագ
հոգնում եմ կարդալուց: Իսկ եթե կարդում եմ, ուրեմն այդ գիրքը շատ հետաքրքիր ու գրավիչ
է: Ես երբեք ստիպողաբար չեմ կարողացել կարդալ: Նույնիսկ Րաֆֆու “Սամվել”-ը ես կարդացել
եմ 2 ամառվա ընթացքում: Չնայած փոշմանել եմ ծախսածս ժամանակի համար, որովհոտև իմ կարծիքով
շատ անհետաքրքիր գիրք էր: Իմ կարդացած ամենահետաքրքիր գիրքը եղել է Էթել Վոյնիչի “Բոռը”:
Բայց այստեղ կխոսեմ մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր, գրքի մասին, որը ես կարդացի վերջերս,
այսինքն մի 3 օր առաջ: Այդ գիրքը Վահե Քաչայի “Գիշատիչների խնջույքն” է: Այն բաղկացած
է 4 վեպերից: Ես կգրեմ երկրորդի` հենց “Գիշատիչների խնջույքի” մասին: Սա ինձ վրա շատ
մեծ ազդեցություն գործեց և անպայման այն ուզում եմ ներկայացնել ձեզ:
Ահա այդ վեպը իմ մեկնաբանությամբ.









