Արևային ողջույններ ընթերցողներ ջան: Այսօր պարզապես ուզում
եմ լսենք այս երգը: Ուզում եմ իմանանք something about the sunshine (ինչ-որ բան արևի
շողերի մասին (մի քիչ այն չէ թարգմանությունը), ուզում եմ երազենք այս երգի
ու նրա տեսահոլովակի ներքո: Լավ առանց երկար-բարակ խոսելու լսենք, թե այս աղջիկը ի՞նչի
մասին է մեզ պատմում իր երգով:
10 янв. 2012 г.
8 янв. 2012 г.
Քննություննե՞ր, սթրե՞ս...դե իհարկե ոչ)))
Նախաքննական ողջույններս
բոլորին: Բոլորս պատրաստվում ենք քննություններին: Մի քանի անկապ, անիմաստ անցկացրած
օրեր ու նորից ամեն ինչ կարգին կլինի: Բոլորը կանցնեն իրենց առօրյա գործերին: Իրենց
աշխարհի գիտունիկներ համարողները դեռ հազիվ ավարտած սրանք, կսկսեն մտածել եկող միջանկյալների
մասին: Բայց……մի կողմ դնենք այս անիմաստ անգիր անելը: Մեկ է` ինչ գիտեք` գիտեք…վերջին
օրով գիրք կրծելուց ու տառապելուց հաստատ ձեզ մոտ հանկարծակի պայծառացում չի լինելու:
Ավելի լավ է զբաղվեք մեկ այլ գործով, որը ավելի օգուտ կբերի քան գրքա-քննությունա-տառապանքը:
Սրանից ձեզ կմնա միայն սթրես իր բոլոր անցանկալի հետևանքներով: Իսկ ձեզ հարկավո՞ր է
սթրեսը: Չեմ կարծում:6 янв. 2012 г.
La vita e bella, la vita e amore...Կյանքը գեղեցիկ է, կյանքը սեր է...
Ուրախ զվարթ ողջույններս բոլոր հայերին: Հայեր սիրում եք չէ՞
կյանքը…կյանքը գեղեցիկ է, կյանքը սեր է…..Կյանքը երբևէ մեզ տրված ամենաթանկ ու ամենալավ
նվերն է: Ճիշտ է` այն դժվարանցանելի ճանապարհ է, բայց այդ ճանապարհը լի է տարատեսակ
հաճելի բաներով: Կյանքում էլ երբ հոգնում ես քայլելուց, լինում են վայրեր, որտեղ կարողանում
ես հանգստանալ:
Կյանքը անվերջանալի
տառապանքի աղբյուր չէ, ուղղակի պետք է կարողանալ օգտվել նրա ընձեռած հնարավորություններից, ու բաց չթողնել դրանք միայն այն պատճառով, որ հոգնել ես: Մեռնել կարող է յուրաքանչյուրը,
այ հենց հիմա ինչ-որ մեկը կարող է գնալ ու ինքնասպան լինել, որովհետև նրան դավաճանել
է ընկերուհին, կինը, տանը կոնֆլիկտներ է ունեցել, ինչ-որ մեկին մեծ գումար է պարտք
և այլն, կարող է գնալ, վերջ տալ իր կյանքին, բա հետո՞…Նա վերջ է տալիս իր միակ կյանքին,
նա ուրիշ հնարավորություն չի ունենա ապրել, հասկանու՞մ եք` ԱՊՐԵԼ…..Մեռնելը հեշտ է,
մարդ պետք է քաջություն ունենա ապրել…
5 янв. 2012 г.
Կին vs տղամարդ...կամ 17 պատճառ, որ կին լինելն ավելի լավ է...
Համեմատությունները
մեր կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում: Մենք միշտ կատարում ենք համաեմատություններ
մարդկանց, հագուստների, օծանելիքների և այլնի միջև: Փորձում ենք հասկանալ, թե որն է
ավելի լավը: Հիմա ես ուզում եմ համեմատություն անցկացնել տղամարդու և կնոջ միջև: Ավելի
ճիշտ ներկայացնել 17 պատճառ, որ կին լինելը ավելի լավ է: Դե սկսեցինք`
1 янв. 2012 г.
2012-ի առաջին նյութս....կամ...funny գրառում...)))
Մի քիչ գինովցած բարևներս բոլորին: Եկել եմ գրեմ այս տարվա
իմ առաջին նյութը: Դե իհարկե ինչպես միշտ կլինի պոզիտիվ ու ժպտաբեր (հենց նոր մտքիս
եկավ այս բառը:D): Նախ, մինչ գրառմանս անցնելը ուզում եմ ջերմագույն շնորհակալություններս
հայտնել բոլորին բարի և անկեղծ մաղթանքների ու ցանկությունների համար: Ես ուրախ եմ,
որ ունեմ ձեզ նման շրջապատ:
Իսկ հիմա բուն նյութը: Այսօր շատ պատահաբար աչքովս ընկավ մի յուրօրինակ ու ծիծաղաշարժ նկար: Ինձ դա այնքան հետաքրքրեց, որ որոշեցի գտնել նմանատիպ նկարներ ու ներկայացնել ձեզ, ուղղակի funny տրամադրություն ապահովելու համար: Եվ այսպես, սկսեցինք`
Իսկ հիմա բուն նյութը: Այսօր շատ պատահաբար աչքովս ընկավ մի յուրօրինակ ու ծիծաղաշարժ նկար: Ինձ դա այնքան հետաքրքրեց, որ որոշեցի գտնել նմանատիպ նկարներ ու ներկայացնել ձեզ, ուղղակի funny տրամադրություն ապահովելու համար: Եվ այսպես, սկսեցինք`



