29 дек. 2011 г.
Ահա ևս մեկ ավարտ...բայց նոր` ավելի լավ կյանքի սկիզբ...
28 дек. 2011 г.
Հայտնաբերվել է նոր վարակ` ամանորյա հեքիաթային տրամադրություն անունով.....
Լա-լա-լա լա-լա-լա լա-լա-լա-լա-լաաաա………...Ուրախագույնս ուրախ բարևներս բոլոր ընթերցողներիս: Բարձր
տրամադրությամբ եկել եմ ձեզ ժպիտ պարգևեմ: Գլխիս դրված Ձմեռ Պապիկի գլխարկը մի տեսակ
հեքիաթային և պայծառ տրամադրություն է ստեղծել ինձ մոտ: Ու ես անպայման ուզում եմ դրանով վարակել ձեզ:Դրա համաաաար առաջարկում եմ դիտել ներքևում դրված տեսահոլովակները`
ցանկալի է գլխարկներով և ամանորյա տաք շնչով պարուրված: Առաջինը ցանկալի է, բայց պարտադիր
չէ, երկրորդը` և ցանկալի է և պարտադիր:))) Հավատացնում եմ հիասքանչ տրամադրությունը կապահովվի: Դե համեցեք, դիտեք, մեկնաբանեք…..26 дек. 2011 г.
Պարը, որպես դրական էներգիայի աղբյուր...և թե ինչ են իրենցից ներկայացնում հնդկական պարերը:
Ես այսօր ուզում եմ գրել ինձ համար շատ հոգեհարազատ ու սիրելի թեմայի մասին: Մինչ կսկսեք կարդալը, ասեմ, որ նյութը բավականին երկար է, բայց չափազանց հետաքրքիր: Չեմ կարծում, որ արժե կարդալ ու կիսատ թողնել, այնպես, որ եթե ժամանակ չունեք կարդալ մինչև վերջ, ապա ավելի լավ կլինի մնա հետո գաք: Ուրեմն այսպես, ես գրելու եմ պարերի մասին, բայց ոչ թե սովորական, այլ հնդկական պարերի մասին:
Մինչ հնդկականին անցնելը, մի փոքր
պարի մասին: Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարելը մարդուն հաղորդում է
հսկայական դրական էներգիա: Բացի այդ, պարը զգալիորեն լավացնում է
նյութափոխանակությունը, սրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքը,
բարձրացնում է իմունիտետը: Պարը հատկապես օգնում է այն մարդկանց, ովքեր երկար
ժամանակ են անցկացնում նստած վիճակում (այսինքն ժամերով նստում են համակարգչի
դեմը, որը, ինչպես գիտենք մահացու վտանգի առաջ է կանգնեցնում մեզ…սրա մասին կարող
եք կարդալ իմ կողմից շատ սիրելի http://www.e-armenians.com-ի այս գրառման մեջ)…Բազմաթիվ հոգեբանների տեսանկյունից պարը խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ում մոտ նկատվում է չափից դուրս վախի զգացողություն կամ անինքնավստահություն: Այս ամենի հետ մեկտեղ, այն օգնում է գեղեցկացնել կազմվածքը: Հաշվարկված է, որ 30 րոպե ժամանակակից պարը կարող է այրել մոտ 300 կկալ, իսկ բալետը և չիչոտկան 200 կկալ: Նշեմ նաև, որ պարերը բարձրացնում են աղջիկների սեքսուալությունը (տնավարի ասած դառնում են sexy): Բժիշկ-արվեստա-թերապեֆտների կարծիքով պարը ավելի լավ է բուժում հոգին, քան խոսքերը:
21 дек. 2011 г.
Միիիի քիչ բողոքում եմ:)))
Տոնական բարևներ
տանջված Գունավորիկի կամ ավելի շատ տանջված
Սիրուշիկի կողմից: Ընթերցողներ ջաաան այսօր ուզում եմ բողոքեմ: Հա, Գունավորիկը ուզումա
բողոքի: Դե իհարկե մեզ բոլորիս քաջ ծանոթ թեմայից` դասերից:
Գրու՜մ եմ, գրու՜մ
եմ ու էլի գրում եմ………լա՜՜՜աաաաավ էլի, հերիք չի՞, հոգնեցի՜: Ինչքա՞ն կարելի է անհատական
աշխատանքներ գրել: Քոռացա էս լարված գրելուց: Նենց էլ <<լավ>> ու
<<հեշտ>> թեմա եմ ընտրել: Էսի հլը մի քիչ ոչինչ, բա հավանականությանս տեսությունը
ո՞նց եմ գրելու: Հավանաբար շատ հավանականա, որ հավանականությանս տեսությունը ինձ կհասցնի
հավանական խելագարության: :)))
17 дек. 2011 г.
Ողջույն ժպիտ, ես քեզ սպասում էի:)))
Քայլում եմ սառած
փողոցներով: Քայլում եմ դեպիիի………Չգիտեմ, թե դեպի ուր եմ քայլում: Պարզապես ուզում եմ
մտածել, ուզում եմ երազել: Դրսում ցուրտ է: Նստում եմ նստարաններից մեկին ու սկսում
դիտել սահադաշտում պարող մարդկանց: Որքան երջանիկ են նրանց դեմքերը` պարուրված պայծառ
ժպիտներով: Իսկ ու՞ր է իմ ժպիտը: Կորցրե՞լ եմ, մոռացե՞լ ինչ-որ մեկի մոտ, թե պարզապես
չքացել է: Փաստն այն է, որ ժպիտս չկա: Շարունակում եմ հետևել պարողներին: Մի օտարերկրացի
ֆոտոխցիկով նկարում էր սահողներին, հանդիսատեսին: Հերթն հասավ ինձ` ժպտացի, նկարեց:
Բայց մի րոպե….Ժպտացի՞……բայց իմ ժպիտը չկար, որտեղի՞ց հայտնվեց: Մի՞ թե դա կեղծ էր,
մի՞ թե ես խաբեցի այդ մարդուն` տալով նրան կեղծ ժպիտ: