15 окт. 2011 г.

Իսկ դու երջանի՞կ ես:

                              






   Շատերը մտածում են,թե երջանկություն չկա, կամ նրանցից երես է թեքել և շուտ հիասթափվում են կյանքից: Սակայն դա նրանց կյանքում ինչ-որ վատ էտապի հետևանք է: Հավատացեք ամեն ինչ հնարավոր է ուղղել, եթե միայն կա ցանկություն: Եթե դուք լսում եք,որ ինչ-որ մեկն ասում է, թե ամեն ինչ կորած է և ոչինչ հնարավոր չէ անել, ապա հաստատ համոզված եղեք, որ նրա մոտ բացակայում է ցանկությունը, կամ իր հանդեպ հավատը: Չկա “չի ստացվում”, կա “չեմ ուզում”: Բայց ես չեմ կարծում, թե մարդ կա,որ չի ուզում երջանիկ լինել: Թույլ մի տվեք ձեր կյանքի վատ էտապը կոտրի ձեզ, այլ դրան հակառակ ոտքի կանգնեք և պայքարեք ձեր երջանկության համար: Դուք արժանի եք երջանիկ լինելուն:

Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ կողմից 15 խորհուրդ երջանիկ լինելու համար.
1)      Ժպտա աշխարհին, որպեսզի աշխարհն էլ քեզ ժպտա,
2)      Գնահատիր այն, ինչ ունես: Քանի որ կատարյալը փնտրելու ճանապարհին դա էլ կկորցնես,
3)      Եղիր պոզիտիվ, դա կօգնի ելք գտնել ցանկացած բարդ իրավիճակից,
4)      Հետևիր արտաքինիդ, մարդու մասին առաջին տպավորությունը ձևավորվում է դրա հիման վրա,
5)      Հագնվիր այնպես,ինչպես դու ես ուզում, ոչ թե շրջապտը,
6)      Մի հուսահատվիր սխալներիդ պատճառով. մարդը սխալական է : Սովորիր սխալներիդ վրա, բայց միտումնավոր սխալ մի գործիր,
7)      Մի թերագնահատիր քո հնարավորությունները, այլ կատարելագործիր դրանք,
8)      Ամբոխը ձգտում է սպանել անհատականություններին: Մի դարձիր նրա զոհը,
9)      Արա այն ինչ սիրում ես, ոչ թե այն, ինչը թելադրում է քեզ միջավայրը,
10)  Քո առջև դիր նպատակներ և եղիր նպատակասլաց,
11)  Երբեք մի կորցրու համբերությունդ.դա քո նպատակներին հասնելու վերջին    բանալին է
12)  Հարստացիր, որպեսզի հարստությունը դադարի քեզ համար արժեք լինելուց,
13)  Եղիր մարդ ու հարգիր բոլորին, չէ որ ամեն ինչ փոխադարձ է,
14)  Սիրիր ու նվիրվիր նրան, ով քեզ շատ է սիրում , ոչ թե փնտրիր նրանից լավին,
15)  Թեթև ապրիր, որպեսզի կարողանաս դիմանալ կյանքի ծանրությանը:
Հուսով եմ այս խորհուրդներս կօգնեն ձեզ:

Ամենակարևորը ժպտա: Ժպիտը միակ կորն է , որն ուղղում է ամեն ինչ: 

                                                                                                        
               







                                                                                                                                                                                                       

                          

14 окт. 2011 г.

Լոգոները երեկ , այսօր և վաղը...

                  (478x77, 10Kb)


    Բարևներ բոլորին: Ես նորից եկա և ուզում եմ ձեզ հետ կիսվել այս նյութով: Այստեղ գրելու եմ վաղուց մեր կյանք մտած և այնտեղից դուրս գալ չցանկացող լոգոներից:
    Աշխարհում ներկայումս կան հազարավոր բռենդներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լոգոն: Ինչի՞ համար է այն: Դե իհարկե իրենց բռենդի հանդեպ ուշադրություն գրավելու համար: Հաջողված (քանի որ քիչ չեն նաև այն լոգոները, որոնք եղել են անհաջող և այդ պատճառով տվյալ ընկերությունը չի կարողացել մտել պայքարի մեջ) լոգոյի շնորհիվ մարդիկ շատ հեշտությամբ են հիշում այդ ապրանքը: Զուր չէ, որ շատերի անունը տալիս մենք մտքում միանգամից հիշում ու պատկերացում ենք դրա լոգոն: Օրինակ, երբ ասում են Chanel, մենք անմիջապես պատկերացնում ենք 2 հակառակ գրված C տառեր, երբ ասում են Lacoste,մենք պատկերացնում ենք կանաչ կոկորդիլոս: Նման ձևով BMW-ն, Apple-ը, Google-ը և շատ ու շաատ հանրահայտ բռենդներ:
    Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ապագայում ինչ կլինի այդ լոգոների հետ: Կշարունակե՞ն գոյություն  ունենալ, թե կկորեն պատմական ասպրեզից, իսկ եթե շարունակեն, ապա ի՞նչ տեսք կունենան:: Մենք իհարկե չենք կարող ստույգ կանխատեսել դրանց ապագան: Բայց այն փաստը, որ աշխարհը ձգտում է մինիմալիզմի, կստիպի լոգոներին դառնալ շատ պարզունակ պատկերներ, որոնք տեսնելով մարդիկ բնազդաբար կհասկանան դրա իմաստը:

11 окт. 2011 г.

Ամրագոտի՞, թե թասիբ...այս է խնդիրը


   Եկեք մի քիչ մտածենք հայերի համար շատ ցավոտ թեմա դարձած ամրագոտիների մասին: Այս գրառումս հատկապես ուղղված է բլոգս կարդացող վարորդներին:
   ՀՀ-ն վաղուց է ընդունել ամրագոտիների մասին օրենքը, սակայն մեր հայ “օրինապաշտ” վարորդները չեն շտապում այն իրագործել, չնայած այն համգամանքի,որ այդ օրենքը խաղտողների համար նախատեսված է կարծեմ 5000 դրամի չափով տուգանք: Ամրագոտիների կապելը ավելի “մոդայիկ” դարձավ 2009 թվականին ամրագոտիների մասին վարչապետի ելույթից հետո: Բայց շատերը դեռ շարունակում էին մտածել, որ դա հերթական քայլ է ՀՀ բյուջեն ճգնաժամի ժամանակ լցնելու համար: Թողնենք անհետաքրքիր փաստերը և անցնենք առաջ:
   Ես ամենաշատը զարմանում եմ նրա վրա, թե վարորդներին ինչով է խանգարում այդ անմեղ ամրագոտին, որը ընդհամենը փորձում է ապահովել նրանց անվտանգությունը:(Իսկ թե ինչպե՞ս է օգնում և ինչի՞ց է փրկում, դիտեք այստեղ): Կարծում եմ միակ վարորդները, որոնց այն խանգարում է արտասահմանյան մեքենաներ վարող “պուզատի” վարորդներ   ն    են, ովքեր դժվարանում են իրենց “փորիկի” վրայով անցկացնել ու ամրացնել այն: Բայց հենց նման մեքենաների վարորդներն են գտնվում ամենամեծ վտանգի տակ: Ու հետքրքիրն էնա, որ ամենաշատը էտ “պուզատիները” չեն խուսափում անվտանգության ամրագոտուց:

Սովորում ենք սիրել գովազդը...ՄԱՍ 1

   Բարևներ բոլորին: Գիտեմ ինչ եք մտածում այս վերնագիրը կարդալուց հետո: Մտածում եք` ինչպես կարելի է սիրել էտ ձանձրալի, տխուր, անիմաստ գովազդը: Այս թվարկածս հատկանիշները կարելի է վերագրել հայկական գովազդի մեծ մասին, բայց չի կարելի նույն բանն ասել համաշխարհայինի մասին: Ես կներկայացնեմ ձեզ բազմաթիվ հաջողված գովազդներ, որոնք, համոզված եմ, ձեզ կհետաքրքրեն:
   Մինչ բուն նյութին անցնելը սահմանենք գովազդը գիտականորեն, որպեսզի ինչ-որ չափ պատկերացում ունենանք դրա գիտական կողմի մասին: Գովազդի բազմաթիվ սահմանումներից ընտրենք այս մեկը:
   Գովազդը հայտնի հովանավորի անունից գաղափարների, ապրանքների և ծառայությունների անդեմ ներկայցման և առաջմղման ձևն է, որը իրականացվում է զանգվածային լրատվամիջոցների, կապի այլ տեսակների մջոցով և որը քարոզում է հօգուտ որևէ ապրանքի, մակնիշի, ֆիրմայի և այլն:
   Պետք չի էս սահմանումը անգիր անել, որ հենց հարցնեն ջրի նման ասեք: Սա մեզ պետք էր ուղղակի ընդհանուր պատկերացման համար: Հիմա անցնենք առաջ: