26 нояб. 2011 г.

ՄուլԾիկային գրառում:

                    

    Բարևներ կյանքը սիրող իմ սիրելի ընթերցողներ: Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ և ձեզ եմ բերել մի շաաատ լավ առաջարկ: Մինչ կանցնեմ առաջարկիս ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն ուրախ, այլ նաև տխուր ժամանակ են կողքիս լինում: Անչափ շնորհակալ եմ, որ դուք կաք: Ինձ երբեք չլքեք, ես ձեր կարիքը շատ ունեմ: Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում նաև ըթերցողներիս, հետո մայրիկիս, հայրիկիս, քույրիկիս, տատիկներիս, պապիկներիս և ձեր հեռուստաըկերությանը…չէէէ է, բլոգին, որ ինձ նման հնարավորություն ընձեռեցիք ինքնաարտահայտվելու: Մի տեսակ ԱԼՄ-ական շեղում ոնց որ ստացվեց …հը՞ըըն :))))))))))))……….Լավ վերադառնամ մեր գծի վրա և անցնենք առաջ: 

    Ձեզ եմ ուզում ներկայացնել մի շատ լավ մուլտֆիլմ, որը ես դիտել եմ երեկ ու չափազանց հավանել եմ: Մուլտֆիլմը անիմե է և գեղեցիկ նկարահանված: Ես զարմանում եմ ճապոնացիների ֆանտազիային վրա: Ախր շատ լավ են նկարում: Ես գրեթե 80 րոպե ծիծաղել եմ հենց միայն գլխավոր կերպարի արտաքինի վրա: Մանկան պես հրճվում էի հենց իրեն էին ցույց տալիս, կարծես ինչ-որ յուրահատուկ բան լիներ: Չնայած ինքը հենց ինքնին յուրահատկություն էր: Մուլտֆիլմի հեղինակը Հայաո Միյազակին է, իսկ պրոդյուսերը Ջիբլի Ստուդիոն: Անունը Tonari no Totoro է (Իմ հարևան Տոտորոն): Սա ուղղակի մի պստիկ տեղեկություն: Չեմ ուզում պատմել մուլտֆիլմի սցենարը, քանի որ ինքս էլ չեմ սիրում կարդալ այն մուլտֆիլմը դիտելուց առաջ: Էֆեկտը լրիվ կորում է: Սիրում եմ անսպասելի բաներ: Իսկ հիմա առաջարկում եմ դիտել մի քանի նկար մուլտֆիլմից,իսկ հետո անցնել ներքոնշյալ հղումով, այդ հիանալի մուլտֆիլմը դիտելու համար:





    Բա մլութ չի, ի՞նչա: Էնել ի՜նչ համով մլութա:Կծես չաի խմես:


 Ես էլ եմ սենց փափուկ ու մեծ կենդանի ուզում, որ պառկեմ վրան ու քնեմ:
Հըլը զարմացած հայացքը: Քիթիկն ու աչուկները: Իմիջայլոց անձրևանոցի վրա է զարմացած: 










Իսկ հիմա այցելեք այս հղումով`“Իմ հարևան Տոտորոն”:
Դիտելուց հետո անպայման կիսվեք տպավորություններով:
Հարգանքներով` Գունավորիկ


  

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий