29 нояб. 2011 г.

Ո՞վ է ուզում դառնալ Ձմեռ Պապիկ:)))

                Новогодние разделители

   Բարի նորտարուցմիամիսառաջ))) Նոր տարվա նախատոնական տրամադրությամբ ողջունում եմ բոլորիդ իմ բլոգում: Մեր բոլորիս կողմից շատ սիրված տոնին մնացել է դեռ  1 ամիս ու 2 օր, բայց ես արդեն լրիվ այդ տրամադրության մեջ եմ: Իսկ վերջերս տեսած մի հոլովակի շնորհիվ ինձ նույնիսկ Ձմեռ ՊԱՊԻԿ եմ պատկերացնում: Դուք երբևէ ձեզ պատկերացրե՞լ եք այդ դերում: Նվերներ տալու մասին չի խոսքս: Թե չէ բոլորս էլ այդ օրերին միմյանց նվերներով ուրախացնում ենք: Խոսքս հենց Ձմեռ պապիկի կերպարի մասին է:Դե հըլը մի պահ պատկերացրեք` դուք, հագել եք Ձմեռ պապիկի կարմիր պուպուշ շորեր, դրել եք կարմիր գլխարկ ու փափուկ, ձյունաճերմակ մորթի: Տա դաաամ…..ահա և դուք Ձմեռ պապիկ եք: Պատկերացրեցի՞ք: Դե երևի մի քիչ դժվար է: Ոչինչ, ես հիմա ձեզ կօգնեմ: 

Ավելի ճիշտ ձեզ կօգնի մի շատ զվարճալի ինտերնետային կայք: Սեղմելով այս նկարի վրա` դուք կհայտնվեք տոնական միջավայրում:

Դե ինչ, ձեզ դուր եկա՞վ: Տեսնելով ձեզ այս դերում`նոր տարուն արդեն վստահ կարող եք իմանալ ձեզ կսազի արդյոք Ձմեռ պապիկի կերպարը, թե` ոչ: Չեմ կարծում, թե կլինի մեկը (կարևոր չէ աղջիկ, թե տղա)` ում չի սազի այս բարի պապիկի  արտաքինը և ինչու չէ նաև ներքինը: Դե լավ…Ինչպես ասում են` այս բարի նոտայի վրա էլ ավարտեմ գրառումս: Մնացեք տոնական տրամադրությամբ և չմոռանաք մեկնաբանություններում արտահայտել ձեր կարծիքը:

Հարգանքներով` Տոնական տրամադրությամբ Գունավորիկ

2 комментария: