20 нояб. 2011 г.

Իսկ դուք դիտու՞մ եք մուլԾիկներ:)))



 (334x103, 10Kb)

Ողջույներս բոլոր ընթերցողներիս: Ես կրկին ձեզ հետ եմ:  Մինչ կշարունակեմ գրառումս` բոլորիդ առաջարկում եմ արթնացնել ձեր մեջ գտնվող մանկությանը, փոքրիկ երեխային, ով ձեր ապրած տարիների ընթացքում ձեզ չի լքել: Այո՛, չի լքել: Ուղղակի ոմանց մոտ շատ խորն է քնած, իսկ ոմանց մոտ (օրինակ իմ), այն միշտ արթուն է: Ընդունեք առաջարկս, հակառակ դեպքում անիմաստ կլինի գրառումս կարդալը և դուք ոչինչ չեք հասկանա: Արթնացրեցի՞ք:Դե ուրեմն անցնենք բուն թեմային: Երևի արդեն շատերդ հասկացաք, թե ինչի մասին եմ գրելու: Դե իհարկե մուլտֆիլմերի: Սա իմ ամենասիրած թեմաներից մեկն է, քանի որ ես հոգուս 69%-ով մանուկ եմ և մուլտֆիլմերի համար խելագարվում եմ: 

   Շատ քչերն են, որ մուլտֆիլմ չեն սիրում, գոնե մեկ հատ: Ուզում եմ ցավով նշել, որ մեր օրերում շատ քիչ կարելի է հանդիպել նորմալ, իմաստով և լավ բան սովորեցնող մուլտֆիլմի: Հիմա հեռուստացույցը ամբողջությամբ փաթաթված է ամերիկյան տափակություններով: Տափակությունը դեռ մեղմ է ասված: Դրանք բացի ամերիկյան կենսաձևը քարոզելուց ուրիշ ոչինչ չեն անում: Նրանցում անընդհատ ինչ-որ անիմաստ հակամարտություններ են: Նրանցում համատարած դաժանություն է, կյանքը վայելող և շքեղությունների ձգտող, ամեն ինչին հեշտ հասնող կերպարներ են: Եվ ի վերջո, դրանք ուղղակի մարքեթինգային գործունեության արդյունքներ են, որոնք միայն շահ են հետապնդում: Այո՛, այո՛…..ձեր կարծիքով ի՞նչ է Hello Kitty-ն, Bratz-ը, Barbie-ն Betty Boop-ը Disney-ի շաաատ շատ ու շատ մուլտֆիլմեր, որոնք էլ չեմ թվարկի: Դրանք ստեղծվել են բրենդ դառնալու, եկամուտ բերելու համար: Դրանք ստեղծել են, որ հետագայում վաճառեն համանուն բրենդը խաղալիքների, գրենական պիտույքների, համկարգչային խաղերի և հնարավոր ամեն ինչի տեսքով: Ու նրանց մոտ դա շատ լավ ստացվում է: Հիմա համաշխարհային մուլտաբրենդամանիա է: Բոլորի մոտ վերոնշյալ մուլտֆիլմերի հերոսներով իրեր են: Սա հենց գալիս է ապացուցելու դրանց ստեղծման իրական նպատակը: Լավ ամերիկյանից անցում կատարենք սովետականին: Բոլորիդ մոտ կարծում եմ առաջացան բարի ու լավ հիշողություններ: Բա մուլԾիկը հիշելուց պետք է նման հիշողություններ արթնանան, պետք է ժպիտ իջնի դեմքիդ: Ոչ թե պետք է ասես. “Վաաայ, ես պետքա էս Bratz-ի սունկեն ունենամ, մեր հարևանն ունի, ես չէ”: Հիմա եկեք հիշենք մեր սիրած մուլտերը: 
   Հիշու՞մ եք “Գտնված երազը”, “Հայելին”, “Պինգվինաշենը”,  “Աբու Հասանի մաշիկները”, “Կախարդական լավաշը”, “Կիկոսը”, “Պույ Պույ մկնիկը”, “Մկների ժողովը”, “Շունն ու կատուն”, “Ձախորդ Փանոսը” և շատ ու շատ լավ մուլԾիկներ: Վերջին անգամ ե՞րբ եք նայել սրանք: Սրանք հենց ինքնին բարության մարմնացում են, սրանք ամեն մեկը մի ուսուցիչ է, սրանց մեջ իմաստ կա, սրանք չեն ստեղծվել բրենդ դառնալու և վաճառվելու համար: Բայց մենք հիմա ամերիկյան տափակություններն ավելի ենք նախընտրում, քան մեր ճիշտ եւ խելացի մուլտերը: Հիմա նույնիսկ հանրային հեռուստաընկերությունն է դադարել դրանք ցույց տալ: Որտեղի՞ց երեխաները նայեն: Նրանց էլ չենք կարող մեղադրել: Հեռուստացույցով անընդհատ նույն աղբն է: Պապիկս մի օր շատ ճիշտ նկարագրեց հեռուստացույցին` ասելով “մունսռի յաշիկ”: Մենք հեռուստացույցով աղբից բացի ուրիշ բան չենք կարող դիտել (սրան ես կանդրադառնամ առանձին թեմայով): Մեր մուլտերից ոչ պակաս լավն են ռուսական սովետական  ու էլի ուսուցանող մուլտերը: Հիշու՞մ եք “Приключения пингвиненка Лоло”,  “Стойкий оловянный солдатик”,  “Простоквашино”, “Серая шейка”,  “Буратино”, “В яранге горит огонь”, “Сказка о мертвой царевне и семи богатырях”, “Чудо-мельница”: Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Սրանցից էլ կարելի է շաաատ բան սովորել,բայց……Ես, ճիշտ է փնովեցի արտասահմանյան մուլտերը, բայց գրածս համեմատաբար վերջերս նկարահանված մուլտերի մասին է: Իհարկե կան այնպիսի մուլտեր, որոնք շատ լավն են ու որքան էլ նայես, կնայվի: Ուզում եմ նշել իմ ամենասիրած արտասահմանյան մուլտերը: Դրանք են` “Anastasia”-ն, “Tom & Jerry”-ն, “Beauty and the beast”-ը, “Cinderella”-ն “Rio”-ն և մի քանի այլ մուլԾիկներ: Արտասահմանյան մուլտերից անպայման ուզում եմ նշել “Hauru no ugoku shiro (Ходячий замок Хаула)”-ն և “Унесённые призраками”-ն: Սրանք հիասքանչ ճապոնական մուլտեր են: Ով նայել է` գիտի, իսկ ով չի նայել` խորհուրդ եմ տալիս անպայման նայել:
   Մուլտերը մեր մանկությունն են: Նրանց միջոցով ենք մենք սովորել տարբերել վատը` լավից, բարուն` չարից: Նրանք մղել են մեզ ազնիվ, լավ քայլերի, ոչ թե հիմիկվա նման: Գիտե՞ք, որ Գինեսի ռեկորդներում գրանցված շատ ռեկորդներ հիմիկվա մուլտերի արդյունքն են: Ուզում եք օրինա՞կ բերեմ: Լավ….Լսե՞լ եք այսպիսի ռեկորդներ` ո՞վ ամենաերկարը կթքի, ո՞վ կուտի իր հեծանիվը, ո՞վ կարող է մեխը մեխել գլխի մեջ ու դրանից հետո նորմալ ապրել: Սրանք իրականում մուլտֆիլմերի արդյունքներ են: Մուլտերը հսկայական հոգեբանական ազդեցություն են ունենում երեխաների վրա: Երեխաներն անում են այն, ինչ տեսնում են: Դրա համար պետք է թույլ չտալ նրանց նայել այդ անիմաստ տափակությունները: Պետք չէ մանկությունը վերածել մղձավանջի: Ես այքան ուրախ եմ, որ մեծացել եմ նորմալ մուլտֆիլմերի հետ: Դրանց շնորհիվ ես ունեցել եմ հիասքանչ մանկություն: Հիմա դրանք ևս մի միջոց են մանկություն վերադառնալու, իմ ներսի գիժ մանուկին արթնացնելու համար: Դժբախտ է այն մարդը, ով մոռացել է իր մանկությունը, ով քնեցրել է կամ, որ ավելի վատ է` կորցրել է իր ներսում ապրող խենթուկին: Անպայման գտեք, արթնացրեք նրան: Մի դժբախտացրեք ձեզ: Հիշեք` ինպես էիք մանուկ հասակում մինչև լույս խաղում ընկերների հետ, ձմռանը ձնեմարդ պատրաստում, անհամբեր սպասում Ձմեռ Պապիկին, խենթություններ անում: Մի կորցրեք այդ հուշերը, մի փորձեք հնարավորինս շուտ մեծանալ: Խոսքս ուղղում եմ աղջիկներին: Մի՛ շտապեք շպարվել, եթե հիմա ուզում եք,ապա մի քանի տարի հետո ստիպված կլինեք, ժամանակից շուտ մի՛ մտեք ընկերուհու թևը և բամբասելով զբոսնեք, ծերության ժամանակ կհասցնեք բամբասել, մի՛ արեք, պետք չէ: Եղեք հոգով մանուկ, և պինդ-պինդ բռնեք ձեր մանկությանը. դա ձեր կյանքի ամենավառ ու ամենաբարի շրջանն է: Ու ամենակարևորը` դիտեք մուլԾիկներ, մի ամաչեք ձեր տարիքում մուլտֆիլմ դիտելուց: Պետք է ամաչեն նրանք, ովքեր դա ամոթ են համարում:
    Այսքանը սիրելի ընթերցողներ ջաաան: Հուսով եմ հավանեցիք գրառումս ու համամիտ եք ինձ հետ: Անպայման գրեք ձեր կարծիքը: Մի գուցե ինչ-որ սխալ բան եմ գրել` ուղղեք ինձ: Անչափ շնորհակալ եմ ուշադրության համար:
Հարգանքներով` Գունավորիկ

6 комментариев:

  1. TOM $ JERRY-N AMENADAJAN MULTFILMN E HAMARVUM

    ОтветитьУдалить
  2. VOROVHETEV EREXANERI MEJ DAJANUTYUN E SERMANUM!U HOGEBANUTYAN VRA AZDUM E!U HENC TOM $ JERRY-I MASIN BAZMATIV HAXORDUMNER KAN...AVELI CHISHT NRA VAT AZDECUTYAN

    ОтветитьУдалить
  3. Անկեղծ ասած ես չեմ տեսել նման հաղորդումներ, բայց դե , ելնելով մուլտֆիլմի նյութից, կարելի է ենթադրել, որ նման բան լրիվ հավանական է:

    ОтветитьУдалить
  4. Իրար հետևից կարդում եմ նյութերն ու ժպտում քեզ... Գունավորիկ ջան, ասում են շատ գիտության մեջ շատ տրտմություն կա, իսկ Քո մոտ կածես գիտելիքներդ ավելի շատ նպաստում են նոր գույներով պայծառացնել կարողանալու շնորհքին: Դու իսկապես շնորհք ունես ժպիտներ պարգևելու: Հենց հիմա կփաստի այդ ժպիտս :)

    ОтветитьУдалить
  5. Ես ուզում եմ այնպես անել,որ ընթերցողներիս տամ կարևոր տեղեկություններ, բայց դրա հետ մեկտեղ, այնպես անել, որ կարդալը դառնա զվարճալի ;;)) ..... Ես էլ քեզ եմ լաաաաայն ժպտում: :D

    ОтветитьУдалить